wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      Ի՞ՆՉ ՏԵՍՆԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ 5 ՕՐՈՒՄ

      26.03.19

      Ժամանակի բացակայությունը թերևս ժամանակակից աշխարհի հիմնական խնդիրներից մեկն է: Հաճախ, նույնիսկ քրտնաջան աշխատանքով վաստակած հանգիստը մենք ստիպված ենք լինում անցկացնել աննախադեպ սեղմ ժամկետներում: Իսկ ի՞նչ անել եթե մտադիր եք գալ Հայաստանի մայրաքաղաք ընդամենը 5 օրով, սակայն հնարավորինս շատ տեսարժան և հետաքրքիր վայրեր այցելելու ցանկություն ունեք: Իրականում 5 օրը բավական կլինի տեղական թանգարաններն ու հուշարձանները ուսումնասիրելու համար, հայկական համեղ խոհանոցին ծանոթանալու և նույնիսկ քաղաքի մոտակա տեսարժան վայրերն այցելելու համար:

      Երևան վերևից

      Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

       

      Որտեղ պետք է հասցնել այցելել Երևանում 5 օրվա ընթացքում

      Երևանն ավելի քան 2 800 տարի պատմություն ունեցող ամենահին քաղաքներից մեկն է աշխարհում: Ուստի զարմանալի չէ, որ բազմաթիվ պատմական և ճարտարապետական հուշարձաններ, որոնց մի մասը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, տեղակայված են քաղաքում և նրա շրջակայքում: Հնագիտական առարկաները, յուրահատուկ շենքերն ու տաճարները, ինչպես նաև գեղեցիկ միջնադարյան եկեղեցիները կարելի է գտնել Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում՝ ժամանակակից շինությունների կողքին:

      Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կաթողիկե)

      Աբովյան փողոց, քաղաքի կենտրոն

       

      Թանգարաններ եւ հուշարձաններ

      5 օրը, իհարկե, բավարար չէ Երևանի բոլոր թանգարաններն ու հուշարձանները այցելելու համար, սակայն կարող եք ընտրել առաջարկվող էքսկուրսիաներից ամենահետաքրքրականը: Մայրաքաղաքի ամենակարևոր թանգարաններից են՝ Հայաստանի Պատմության թանգարանը, որտեղ պահվում են ավելի քան 400,000 ցուցանմուշներ, Ցեղասպանության թանգարանը, Ժամանակակից արվեստի թանգարանը, բացառիկ հին ձեռագրերի, գրքերի և փաստաթղթերի պահոց՝ Մատենադարանը: Ուշագրավ է նաև Էրեբունու հնագիտական ​​թանգարանը, որը գտնվում է Էրեբունի ամրոցի պեղումների տարածքում և համարվում է ժամանակակից Երևանի «նախնին»:

      Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

      Մատենադարան

       

      Ռեստորաններ եւ ակումբներ

      Բնօրինակ հայկական խոհանոցը, կարելի է վստահաբար անվանել «ազգային արժեք»: Երևանի ցանկացած ռեստորանում Ձեզ կառաջարկեն հայկական և կովկասյան ճաշատեսակների լայն տեսականի: Այցելեք քաղաքի կենտրոնում գտնվող բազմաթիվ ռեստորաններից կամ սրճարաննեից որևէ մեկը («Կովկաս», «Գենացվալե», «Մեր գյուղը», «Կովկասյան գերուհին» և այլն) և վայելեք ուտեստների հարուստ համն ու բույրը: Երևանի տարբեր ակումբներ կարող են հետաքրքիր ու հիշարժան ժամանց առաջարկել: «Մալխաս» ջազ-ակումբը, «Մեցցո», «Կամի» երաժշտական ակումբը, «In vino» գինու խանութ-սրճարանը, «The Club» ակումբը, երիտասարդների կողմից սիրված «Stop Club»-ը, այլընտրանքային սրճարաններ «Aeon»-ը, «The Loft»-ը և  այլն:

      «Գենացվալե»

      «Կովկասի գերուհին»

       

      Էքսկուրսիաներ Երևանի ամենահետաքրքիր վայրերով

      Ձեր 5-օրյա ուղևորության ընթացքում կարող եք ընտրել քաղաքային տուր Երանում: Նման էքսկուրսիան հնարավորություն կընձեռի Ձեզ տեսնել քաղաքի ամենագեղեցիկ և հետաքրքիր վայրերը (Հանրապետության հրապարակը, Հյուսիսային պողոտան, Կասկադը և այլն) և պատմական տեղեկություն ձեռք բերել դրանցից յուրաքանչյուրի մասին: Որոշ կարևոր պատմամշակութային վայրեր գտնվում են մայրաքաղաքից ոչ հեռու: Այսպիսով, նույնիսկ սահմանափակ ժամանակահատվածում Դուք կարող եք տեսնել Գառնու հեթանոսական տաճարը, Գեղարդ քարանձավային վանքը Զվարթնոց տաճարի ավերակները կամ այցելել Էջմիածնի Մայր տաճարը:

      Զվարթնոցի տաճար

      Գեղարդի վանք

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024