wanna check in?

      ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԸ, ՆԿԱՐՆԵՐ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

      01.08.17

      Երևանը հյուրընկալ մարդկանց, վարդագույն տուֆից կառուցված շենքերի և դարերի պատմությունը պատմող տեսարժան վայրերի քաղաք է, որտեղ հնագույն ժամանակների մշակույթը հարևանում է ժամանակակից կյանքին: Հայաստանի մայրաքաղաք այցելությունը հնարավորություն է տալիս ճանաչողական հանգիստ ունենալ և այցելել Երևանի բոլոր տեսարժան վայրերը, ինչպես նաև օգտվել բազում ժամանցային տարբերակներից:

      Հանրապետության Հրապարակ

      Մատենադարան

       

      Երևանի կենտրոնի տեսարժան վայրերը

      Երևանի կենտրոնը ոչ պաշտոնապես կարելի է բաժանել 2 շրջանի՝ Հանրապետության Հրապարակ, որին կից տեղակայված են թանգարաններ, կառավարական շենքեր, Վերնիսաժը և Ազատության Հրապարակ՝ շրջապատված զբոսանքի համար ամենահաճելի վայրերով ու զվարճանքի համար նախատեսված տեսարժան վայրերով: Երևանի կենտրոնի այս երկու պայմանական մասերն իրար է միացնում Հյուսիսային Պողոտան՝ Երևանի կենտրոնի ամենաժամանակակից փողոցը, որ հաճախ անվանում են նաև <<Երևանյան Արբատ>>: 

      Հյուսիսային Պողոտա

      Ազատության Հրապարակ

      Երևանի կենտրոնում տուրի շրջանակներում պարտադիր պայման է Մատենադարան այցելությունը: Հնագույն ձեռագրերի այս եզակի պահոցից ոչ շատ հեռու է տեղակայված Կասկադը, որտեղից հրաշալի տեսարան է բացվում Երևան քաղաքի վրա: Այստեղ կարելի է այցելել Գաֆէսճեան թանգարան, լուսանկարվել ժամանակակաից արվեստի գործերի ֆոնի վրա կամ վայելել հանգիստը գողտրիկ սրճարաններից մեկում: Երևանը հարուստ է տարբեր տեսարժան վայրերով, թանգարաններով, ինչպես օրինակ՝ համաշխարհային հռչակ վայելող ռեժիսոր Սերգեյ Փառաջանովի և այլ հայ մեծերի տուն-թանգարանները: Երկրի պատմությանը ծանոթանալու համար խորհուրդ ենք տալիս այցելել Հայաստանի Պատմության Թանգարան, Ծիծեռնակաբերդ՝ հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչպես նաև Էրեբունի բերդաքաղաք:

      Պատմության թանգարան

      Ծիծեռնակաբերդ

       
      Տուրեր Երևանի տեսարժան վայրերով

      Երևանի տեսարժան վայրերով տուրը հիանալի հնարավորություն է ավելի մոտ ծանոթանալու Հայաստանի հնագույն մայրաքաղաքի հետ, որ մոտ 2800 տարվա պատմություն ունի: Նախընտրելի է Երևանում տուրն սկսել Էրեբունի բերդաքաղաքից, որ կառուցվել է մ.թ.ա. 782թ.: Այն հանդիսանում է Երևան քաղաքի, ինչպես նաև նրա արդի անվան հիմքը: Հավատացյալ հյուրերի համար հետաքրքիր կլինի Երևանի հոգևոր վայրերն այցելելը:

      Էրեբունի թանգարան

      Էրեբունի թանգարան

      Անհնար է Երևան այցը պատկերացնել առանց խոհանոցային տուրի, որի շրջանակներում հյուրերը կկարողանան համտեսել հայկական խոհանոցի ամենահամեղ ուտեստները: Գուրմաններին հաճելի կզարմացնեն Երևանի ռեստորաններում և սրճարաններում առաջարկվող մատչելի գները: Ավելի լավ տուրը կազմակերպելու համար խորհուրդ ենք տալիս նախապես ծանոթանալ Երևան քաղաքի տեսարժան վայրերի քարտեզին:

      Սբ. Գրիգոր Լուսավորիչ

      Հայկական գաթա

       
      Երևանի տեսարժան վայրերի քարտեզ – ուղեցույց

      Երևանի տեսարժան վայրերի ուղեցույցը բացի պատմամշակութային վայրերից առաջարկում է նաև այցելել ակումբներ, ռեստորաններ և տարբեր ոճի ժամանցային վայրեր: Այստեղ յուրաքանչյուրը կկարողանա գտնել իր համար հարմար հանգստի տարբերակ: Սննդից խորհուրդ կտանք փորձել համաշխարհային բարձր գովեստի արժանացող հայկական ավանդական ուտեստներ և հայկական կոնյակ: Երևանում, որպես կանոն, մեղմ ձմեռ է և շոգ ամառ: Այս փաստի շնորհիվ ցանկացած եղանակին Ձեր այցն Երևան հաճելի կլինի:

      Վերնիսաժ

      Հայակական կոնյակ

      Հուշանվերներ ու նվերներ կկարողանաք գնել Վերնիսաժից, որ տեղակայված է Երևանի կենտրոնում: Երևանում շատ հեշտ կարելի է գտնել տարբեր արժեքի հյուրանոցներ, հոսթելներ և վարձու տներ:

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2017