wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ:  ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍԱՆՈՒՄ:

      17.04.20

      Հայաստանում ապահովագրական ծառայություններ մատուցող ընկերությունների մեծ մասը իրականացնում է նաև զբոսաշրջային ապահովագրություն: Ապահովագրական քաղաքականությունը կարող է ներառել տարբեր իրավիճակներ, ինչպես նաև փոխհտուցման տարբեր ձևեր: Կան մի շարք երկրներ, որոնք այցելու համար բժշկական ապահովագրություն ունենալը պարտադիր է: Ինչևէ, նախապես քաղաքակնությունն ընտրելով Դուք կարող եք ապահովագրել Ձեզ մի շարք տհաճ և անսպասելի իրավիճակներից, եթե ինչ որ բան պլանավորվածի պես չգնա:

      Ճանապարհորդություն

      Զբոսաշրջային ապահովագրություն

       

      Ինչի՞ համար է պետք զբոսաշրջային ապահովագրությունը:

      Զբոսաշրջային ապահովագրությունը կարող է Ձեզ օգնել մի շարք դեպքերում: Առաջին հերթին առողջության հետ կապված չնախատեսված խնդիրներն են, որոնք պահանջում են շտապ հոսպիտալացում կամ բժշկական միջամտություն: Հաճախ բժշկական ապահովագրությունը ներառում է ատամնաբույժի ծառայություններ: Ապահովագրության մեջ կարող է նաև լինել այս կամ այն պատճառներով այցելության չեղարկումը, ուղեբեռի կորուստը, փաստաթղթերի կորուստը, չնախատեսված պայմաններում հայրենիք վերադառնալը և այլն:

      Ստոմատոլոգիական ծառայություններ

      Ուղեբեռ

       

      Զբոսաշրջային ապահովագրության տեսակները:

      Մի շարք ապահովագրական դեպքեր ներառող զբաոսաշրջային ապահովագրությունը կարող է կազմվել կախված հաճախորդի ցանկություններից: Կախված ապահովագրության քաղաքականությունից կարող է փոխվել ապահովագրության վճարը, կամ փոխհատուցվող գումարի չափը: Ապահովագրական քաղաքականությունը կարելի է ձևակերպել ինչես մեկ այցելության համար այնպես էլ մի քանի այցելությունների համար: Երկրորդ տարբերակը հարմար է, եթե Դուք պետք է իրականացնեք մի քանի ճանապարհորդություններ, որպեսզի ամեն անգամ նորից չկազմեք ապահովագրություն: Ավելին, տարբեր երկրներում կամ շրջաններում ապահովագրական քաղաքականությունը կարող է տարբերվել: Օրինակ Հայաստանից Շենգենյան գոտի մեկնելու համար բժշկական ապահովագրության առկայությունը պարտադիր է: Իսկ օրինակ ԱՊՀ երկրներ այցելության դեպքում բժշկական ապահովագրությունը պարտադիր չէ և կարող է կազմվել հաճախորդի ցանկության դեպքում:

      Զբոսաշրջային ապահովագրություն

      Զբոսաշրջային ապահովագրություն

       

      Ո՞ր դեպքերը չի նախատեսվում ճանապարհորդական ապահովագրությամբ:

      Յուրաքանչյուր պայմանագիր ներառում է մի շարք դեպքեր ցուցակ, որոնք ներառված չեն ապահովագրության մեջ: Ցուցակը կարող է տարբերվել յուրաքանչյուր պայմանագրի համար: Օրինակ բժշկական ապահովագրության մեջ չեն մտնի այն դեպքերը, երբ հիվանդությունը բացահայտվել էր ճանապարհորդությունից առաջ կամ հիվանդությունը եղել է ի ծնե: Ինչպես նաև ապահովագրությունը չի ներառում այնպիսի հիվանդություններ ինչպիսին են՝ քաղցկեղը, ՄԻԱՎ վարակների բուժումը, հեպատիտ վիրուսների բուժումը, տուբերկուլյոզը, հոգեկան խանգարումները, մկանային-կմախքային համակարգի հիվանդությունները և այլն: Ապահովագրության շրջանակներում չի իրականացվում շտապ բժշկական միջամտություն, եթե հնարավոր է սպասել մինչ ճանապարհորդության ավարտը:

      Զբոսաշրջային ապահովագրություն

      Զբոսաշրջային ապահովագրություն

       

      Հայաստանում զբոսաշրջային ապահովագրության կազմակերպման առանձնահատկությունները:

      Հայաստանում զբոսաշրջային ապահովագրության կազմակերպումը բավականին հեշտ գործընթաց է և չի պահանջում շատ ժամանակ: Ապահովագրությունը կազմելու համար հարկավրո է դիմել փորձված կազմակերպության, որն ունի զբոսաշրջային օպերատորների հետ աշխատելու փորձ, որտեղ Դուք կարող եք ստանալ բոլոր անհրաժեշտ բացատրությունները՝ մասնագետների կողմից: Որպես կանոն ապահովագրություն ձեռք բերելու համար հարկավոր է ներկայացնել հետևյալը.

      • Անձը հաստատող փաստաթղթեր
      • Կոնտակտային տվյալներ
      • Բանկային տվյալներ
      • Այցելության երկրի և նպատակի մասին տեղեկատվություն:

      Մաղթում ենք Ձեզ երջանիկ և ապահով ճանապարհորդություն:

      Զբոսաշրջային ապահովագրություն

      Զբոսաշրջային ապահովագրություն

       

      Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը:

      Վերջին հոդվածները

        ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024