wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՈՐՏԵ՞Ղ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԳԱՐՆԱՆԸ

      04.02.19

      Դեպի Եվրոպա տուրերը իզուր չէ, որ մեծ տարածում են գտել: Դրանք առաջարկում են այցելություններ տարբեր երկրներ, որոնցից յուրաքանչյուրը հետաքրքիր է յուրովի: Գարնանային արձակուրդը անցկացնելով Եվրոպայում, Դուք կառնչվեք հատուկ ավանդույթների, հարուստ պատմության, աշխարհահռչակ հուշարձանների ու ճարտարապետության հետ, կմասնակցեք գրավիչ էքսկուրսիաների: Հիմնականում, եվրոպական երկրներում տուրիստական շրջանը սկսվում է ամռան ամիսներին, կամ ամանորյա տոներին, այդ պատճառով գարնանը կարելի է ճանապարհորդել ավելի էժան տարբերակով: Այսպիսով, առաջարկում ենք հակիրճ ծաոթանալ Հայաստանում հայտնի տուրիստական ուղղություններին, որը կօգնի Ձեզ ուղեգրեր ձեռք բերելիս և հանգիստը կազմակերպելիս:

      Գերամանիա

      Գերմանիա

       

      Բուլղարիա

      Բուլղարիան բավականին տաք կլիմայով երկիր է, որը գտնվում է Բալկանյան թերակղզու վրա: Գարնանը այս ուղղությունը առաջարկում է ոչ թանկ, կամ զեղչված, բայց հագեցած էքսկուրսիոն ծրագիր, հնագույն քաղաքների, ամրոցների և եկեղեցիների այցելությամբ: Ավելի շատ տեսարժան վայրեր կարելի է տեսնել Բուլղարիայի հիասքանչ մայրաքաղաքում՝ Սոֆիայում:

      Բուլղարիա

      Բուլղարիա

       

      Իտալիա

      Եվրոպայի գլխավոր ուղղություններից մեկը, իհարկե, Իտալիան է: Գարնանը Իտալիա այցելելը հրաշալի հնարավորություն է ծանոթանալու գեղեցիկ, հետաքրքիր ավանդույթների հետ, անմոռանալի կերպով անցկացնելու զատկական տոները և այցելել ամբողջ աշխարհում հայտնի թանգարններ և հուշարձաններ: Ձեզ անկասկած դուր կգա հաճելի տաք եղանակը, այդ թվում, ուղեգրերը համեմատաբար էժան են մինչև հիմնական հանգստյան սեզոնը:

      Կոլիզեյ (Իտալիա)

      Իտալիա

       

      Հունաստան

      Զբոսաշրջիկների նախընտրելի Եվրոպական ուղղություններից մեկը Հունաստանն է, որն ունի հարուստ պատմական և մշակութային ժառանգություն: Գարունը այստեղ համարվում է լավագույն շրջանը էքսկուրսիաների համար: Այս շրջանում եղանակը ավելի արևոտ է, բայց դեռևս չկա կիզիչ արև: Գարնանը Վրաստանում կարելի է անցկացնել լիարժեք հանգիստ և տեսնել յուրահատուկ անտիկ տաճարներ, հնագույն քաղաքներից պահպանված ավերակներ, խորհրդավոր պանթեոններ, շլացուցիչ արձաններ և հունական արժեքավոր այլ հարստություններ:

      Հունաստան

      Հունաստան

       

      Կիպրոս

      Կիպրոսը Գարնանը, բառացիորեն, ընկղմված է առատ բուսականության և իսկապես անսովոր գեղեցիկության մեջ: Չնայած, որ տարվա այս շրջանում դժվար թե ստացվի լողալ, անկախ դրանից Ձեր հանգիստը կլինի հետաքրքիր և հիշարժան: Ուղևորության մեկնելով գարնանը, անպայման այցելեք Ակվամարիսի թերակղզին, որտեղ կա յուրահատուկ էնդեմիկ բուսկանություն, որը աճում է միայն Կիպրոսում: Արժե տեսնել նաև հայտնի է «Աֆրոդիտեի լողավազանը», որը շրջապատված է վարդագույն ցիկլամենով:

      Կիպրոս

      Այն Նապա ծովափ

       

      Չեխիա

      Գարնանային ուղևորությունները դեպի Չեխիա առաջարկում են ինչպես ճանաչողական, այնպես էլ վերականգնողական հանգիստ: Դուք կարող եք ուղևորվել հետաքրքիր էքսկուրսիաների, այցելել ուրույն ճարտարապետությամբ կառուցված ամրոցներ, զբոսնել Վիշեգրադի մոտակայքում և լուսանկարվել Կառլովյան կամուրջի վրա: Այստեղ կա նաև հնարավորություն տեղի տերմալ, բալեոլոգիական կուրորտներում առողջությունը բարելավվելու:

      Պրահա, Կառլի կամուրջ

      Պրահա

       

      Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը:

      Վերջին հոդվածները

        ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024