Ի՞նչը կարող է ավելի գրավիչ լինել, քան ծովափնյա հանգիստը արտերկրում: Վերջին տարիներին հանգստի այս տեսակը ավելի տարածված է դարձել: Տարատեսակ և բազմաթիվ առաջարկների առկայությունը այս հանգիստը հասանելի է դարձնում թե՛ թանկ, թե՛ մատչելի հանգիստը նախընտրող զբոսաշրջիկների համար:
Եվ այսպես, ու՞ր մեկնել 2022-ի ամռանը: Այս տարվա ծովափնյա հանգստի առավել գնային առավել հարմար ուղղություններն են՝ Եգիպտոս, Հունաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ և Վրաստանի սևծովյա ափ: Համեմատաբար մի փոքր թանկ են հանգստի տարբերակները դեպի Իսպանիա, Պորտուգալիա, Թաիլանդ, Շրի Լանկա, Բալի կամ Մալդիվներ:
Ամեն դեպքում, մենք ուրախ կլինենք օգնել Ձեզ ընտրել այն տարբերակը, որը լավագույնս կհամապատասխանի Ձեր նախասիրություններին, հետաքրքրություններին և հնարավորություններին:
Ծովափնյա հանգստի լավագույն առաջարկները
Արտերկրում ծովափնյա լավագույն հանգստավայրերից են Մալդիվյան կղզիներն ու Բալին: Այստեղ Դուք կարող եք մնալ ինչպես շքեղ հյուրանոցում, այնպես էլ փափուկ, սպիտակ ավազով ափին գտնվող հարմարավետ տանը՝ շրջապատված արևադարձային բուսականությամբ, որը թույլ կտա Ձեզ զգալ ինչպես իրական ծովափնյա դրախտում:
Թաիլանդ՝ հրաշալի երկիր, ոչ միայն հանգստանալու, այլև տեսնելու հետաքրքիր պատմական հուշարձաններ և ջունգլիներում թաքնված հնագույն տաճարներ:
Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան բարձր պահանջարկ ունեցող այնպիսի երկրներ են, որոնցից յուրաքանչյուրն իր անկրկնելի կոլորիտով երկար կմնա Ձեր հիշողության մեջ:
Ընտանեկան հանգստի լավագույն առաջարկները
Երեխաների հետ ամառային արձակուրդը անշուշտ պահանջում է ճանապարհորդության ավելի հետևողական ընտրություն, որպեսզի լիարժեք հանգստանան թե՛ փոքրիկ զբոսաշրջիկները, թե՛ ծնողները: Այժմ գրեթե ցանկացած ուղղության համար առաջարկվում են ընտանեկան տուր փաթեթներ և երեխաների հետ հանգստի համար նախատեսված հարմարավետ հյուրանոցներ ողջամիտ գներով:
Օրինակ՝ Եգիպտոսում, ծովափնյա հանգստի համար հատկապես հարմար են Շարմ էլ Շեյխը և Հուրգադան: Վերջինս հատկապես հայտնի է իր ավազե լողափերով, որտեղ կարելի է և՛ հանգստանալ, և՛ կազմակերպել տարբեր խաղեր երեխաների համար:
Հունաստանը նույնպես կարելի է համարել ընտանեկան հանգստի հրաշալի վայր: Այստեղ գրեթե ցանկացած հյուրանոց ունի երեխաների համար նախատեսված հարմարություններ, իսկ գեղեցիկ Հռոդոս և Կրետե առասպելական կղզիները անմոռանալի ծովափնյա հանգիստ կպարգևեն Ձեզ:
Մատչելի ուղությունները
Եթե դուք փնտրում եք ամենահարմար տարբերակները արտերկրում լիարժեք հանգստ համար, ապա պետք է ուշադրություն դարձնեք այնպիսի ուղղությանը, ինչպիսին Եգիպտոսն է: Այստեղ դուք կարող եք գտնել Ձեզ արժանի յուրահատուկ հանգիստը և այցելել պատմական արժեք ներկայացնող վայրեր:
Եգիպտոսում տուրի գինը կկազմի 480 ԱՄՆ դոլար մեկ անձի համար: Դուք նաև կարող եք ձեռք բերել մատչելի շրջագայություններ դեպի Հունաստան կամ Արաբական Միացյալ Էմիրություններ: Այսպիսով, Հալկիդիկի կղզու 7-օրյա շրջագայության գինը կկազմի 600 ԱՄՆ դոլար, 8 օր ՇարԺայում` սկսած 570 ԱՄՆ դոլարից, իսկ Դուբայը՝ սկսած 590 ԱՄՆ դոլարից:
Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը: