wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ԺԱՄԱՆԿԸ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

      07.12.19

      Միացյալ Արաբական Էմիրություններում զբոսաշրջային սեզոնը տևում է կլոր տարին: Եթե պլանավորում եք անցկացնել Ձեր արձակուրդներն այստեղ ապա հաշվի առեք, որ ամռանը այստեղ ջերմաստիճանը հասնում է +45-ից +50 աստիճան Ցելցիյուս, որը այդքան էլ հարմար չէ սովորական եղանակին սովոր մարդկանց համար:  Մյուս կողմից այդ շրջանում ավելի քիչ են զբոսաշրջիկները և հնարավոր է ձեռք բերել մատչելի ուղևորություններ և օգտվել <<վառվող առաջարկներից>> ավելի ցածր գներով:

      Դուբայ

      Դուբայ

       

      Զբոսաշրջային սեզոնները և  զբոսաշրջության տեսակները Էմիրատներում

      Ամենաբարձր զբոսաշրջային սեզոնը Արաբական Էմիրություններում համարվում է հոկտեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածը: Քանի դեռ Հայաստանում աշնանային անձրևներ են և սկսվում են ձմեռային ցուրտ օրերը այստեղ դեռ շոգ է և ծովափնյա սեզոնը շարունակվում է: Հենց այդ ժամանակ է նկատվում զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը դեպի ԱՄԷ-ի ամենահայտնի լողափեր՝ Դուբայ և Շարժա: Բարձր սեզոնին հանգստի գները սեվորականից բարձր են, հատկապես հանգստի արժեքների <<պիկը>> նկատվում է ամոնրյա տոներին, որոնք Էմիրատներում անցկացվում են բավականին վառ և տպավորիչ: Շատ զբոսաշրջիկների փորձում են համատեղել Ամանորի տոնակատարությունները լողափնյա հանգստի հետ, այդ իսկ պատճառով հյուրանոցները լինում են ամբողջովին ամրագրված: Եթե դուք ցանկանում եք անցկացնել Ամանորյա տոները ԱՄԷ-ում հարկկավոր է ամրագրումները կատարել նախապես:

      Դուբայ

      Դուբայ

       

      Կլիման Էմիրատներում

      Արաբական Էմիրությունների մեծ մասը ծածկված է անապատով: Այդ իսկ պատճառով Դուբայում շատ են պատահում հողմապտույտներ և փոշու քամիներ: Մյուս կողմից ծովածոցին մոտ լինելը օդը դարձնում է խոնավ: ԱՄԷ-ում լողափնյա սեզոնը շարունկավում է կլոր տարին, սակայն ամառային հանգիստն այստեղ այդքան էլ տարածված չէ շատ շոգ եղանակի պատճառով:

      Բարձր սեզոնին ԱՄԷ-ում եղանակը շատ հարմար է, ինչպես էքսկուրսիաների այնպես էլ լողափնյա հանգստի համար: Նույնսիկ ձմռան ամենացուրտ ամիսներին օդի ջերմաստիճանը չի իջնում 24-25 գրադուս Ցելցյուսից մինչև 22-24 աստիճան Ցելցիուս: Առավոտվա ժամերին կարող է մի փոքր սառը լինել: Այդ իսկ պատճառով եթե ցանկանում եք արևայրուք ընդունել և և լողալի ծովի տաք ջրերի մեջ հունվարյան ցրտին, ապա ԱՄԷ-ն երազանքները իրականացնելու լավագույն տարբերակն է:

      Մեկ այլ կողմից ամռվա շրջանում զբոսսաշրջիկների հոսքը դեպի Արաբական Էմիրություններ այդքան էլ շատ չէ, քանի որ շոգ եղանակը բավականին վտանգավոր է: Ամռանը նույնպես հասնելի են էքսկուսիաներ դեպի Դուբայի ամենահայտնի տեսարժան վայրեր: Սակայն ազատ ժամանակը հարկավոր անցկացնել հյուրանոցի լողվազանի մոտ, այլ ոչ թե լողափին, որտեղ անընդմեջ աշխատում են օդորակիչները:

      Դուբայ

      Շարժա

       

      Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը:

      Վերջին հոդվածները

        ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024