wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 96 362131--

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 98 362131

      Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ ԲԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ

      17.05.21

      Շոգ օրերը և ամառային արձակուրդները սարերի ետևում չեն. դա նշանակում է, որ գալիք ճանապարհորդությունները պլանավորելու ճիշտ ժամանակն է: Խիստ սահմանափակումները, որոնք կային անցած տարի ամռանը ամբողջ աշխարհում, այժմ զգալի մեղմացվել են, և մի շարք երկրներ բացել են իրենց սահմանները Հայաստանի քաղաքացիների համար: Եկեք միասին բացահայտենք՝ որ երկրներն են հասանելի Հայաստանի համար 2021 թվականին:

       

      Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ

      Եթե ինքնամեկուսացման ընթացքում հասցրել եք կարոտել ոսկեզօծ ավազե ափերը, արևը և ծովի կապույտ ալիքները, ապա ճիշտ ժամանակն է պլանավորել ճանապարհորդություն դեպի Եգիպտոս կամ ԱՄԷ: Նմանատիպ ճանապարհորդությունը հիմանալի հնարավորություն է տեսնելու փարավոնների հնագույն բուրգերը, աշխարհահռչակ երկնաքեր Բուրջ-Խալիֆան և այլ ոչ պակաս հայտնի տեսարժան վայրեր:

       

      Մալդիվյան կղզիներ, Շրի Լանկա

      Նախընտրու՞մ եք էկզոտիկ հանգիստ դրախտային անկյունում՝ պալմաների և տրոպիկական բույսերի ստվերի տակ, կամ գուցե միշտ ցանկացել եք ապրել ջրի վրա տեղակայված գեղատեսիլ բունգալոյում, այդ դեպքում կարելի է ընտրել դեպի Շրի Լանկա կամ Մալդիվներ տուրերը, որտեղ իրենց մեղրամիսն են անցկացնում բազմաթիվ նորապսակներ:

      Մալդիվներ

      Շրի Լանկա

       

       

      Վրաստան

      Այս ուղղության դեպքում Դուք կարող եք ընտրել հուշարձանների և տեսարժան վայրերի այցելությամբ հետաքրքիր էքսկուրսիոն ճանապարհորդություններ, ինչպես նաև ծովափնյա հանգստի հասանելի, բյուջետային տարբերակներ Սև ծովի ափին:

       

      Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս

      Եթե անցյալ տարի այս երկրներ մուտքը և ելքը շատ բարդ էր, հաճախ նաև անհնար, ապա այս տարի ամեն ինչ փոխվել է: Հայաստանի քաղաքացիների համար սահմանները բաց են, դա նշանակում է՝ ժամանակն է օգտվել հնարավորությունից և այցելել հարազատներին ու ընկերներին, կամ պլանավորել աշխատանքային նպատակներով բիզնես ճանապարհորդություններ:

      Ծովափ

      Ծովափ

       

      Բուլղարիա, Կիպրոս

      Այս պահին Հայաստանի քաղաքացիների համար ոչ բոլոր եվրոպական երկրներն են հասանելի: Բուլղարիան և Կիպրոսն այն եզակի երկրներից են, որոնք պատրաստ են Ձեզ գրկաբաց ընդունել: Այս ուղղությունների դեպքում կարող եք ընտրել և՛ ճանաչողկան էքսկուիաները դեպի տեսարժան վայրեր, և՛ ծովափնյա տուրերը:

      Բուլղարիա

      Կիպրոս

       

      ԱՄՆ-ն, Սերբիան, Ալբանիան, Իրանը, Լիբանանը, Հորդանանը, Խորվաթիան, Թունիսը, Զանզիբարը, Մոնտենեգրոն դասվում են այն երկրների շարքին, որոնք բացել են իրենց սահմանները Հայաստանի քաղաքացիների համար 2021 թվականին: Ճանապարհորդությունը կազմակերպելուց առաջ հարկավոր է նախապես ծանոթանալ վիզային ռեժիմին, ինչպես նաև հարկավոր է նախապես ճշտել COVID-19 թեստի հանձնման պայմանները, քանի որ կարգը կարող է փոփոխվել: Որպեսզի թեստի պատասխանը համարվի վավեր, այն հարկավոր է հանձնել ֆիքսված ժամանակահատվածում՝ նախօրոք ընտրելով անհրաժեշտ բժշկական կենտրոնը կամ լաբարատորիան ընդունվածների ցանկից:

      Հաջող ճանապարհորդություններ և լավ հանգիստ:

       

       

      Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը:

      Վերջին հոդվածները

        ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024