wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՈՒՂևՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԹԱԻԼԱՆԴ

      17.03.18

      Թաիլանդը զարմանալի և գեղեցիկ երկիր է, որտեղ դարավոր բուդդայական տաճարների կողքին զարգանում են քաղաքի թաղամասերը, իսկ հին ավանդույթները խաղաղ գոյակցում են ժամանակակից կյանքի ամենավերջին փոփոխությունների հետ: Թաիլանդում կարող եք մասնակցել հետաքրքիր տուրերի, ծանոթանալ ավանդական խոհանոցին և վայելել լողափերի սպիտակ ավազը:

      Wat Phra Yai տաճար

      Այուտայայի պատմական քաղաքը

       

      Ե՞րբ է ավելի լավ գնալ Թաիլանդ

      Թաիլանդը մեղմ արևադարձային կլիմա ունեցող երկիր է: Տարվա տարբեր եղանակներին Թաիլանդում չեն լինում ջերմաստիճանի վառ արտահայտված, կտրուկ տատանումներ, ինչպես օրինակ՝ Հայաստանում: Թաիլանդում ամբողջ տարին բաժանվում է երեք հիմնական սեզոնի:

      • Տաք սեզոն՝ մարտ — մայիս ( խոնավության մակարդակը բավականին բարձր է, ջերմաստիճանը կարող է հասնել +42°C),

      • Անձրևների սեզոն՝ հունիս — հոկտեմբեր (այդ ժամանակ բավականին հաճախակի են արևադարձային տեղումները, որոնք հիմնականում լինում են երեկոյան կամ գիշերը, ջերմաստիճանը տատանվում է +26°C — +32°C),

      • Չոր սեզոն՝ նոյեմբեր — փետրվար (զով է, օդի ջերմաստիճանը տատանվում է +18 — +32°C):

      Koh Kood կղզի

      Krabi կղզի

       

      Նշենք, որ, սեզոնային բաժանումը վերաբերում է հիմնականում Թաիլանդի հյուսիսային հատվածին և ավելի քիչ արտահայտված է երկրի առավել շատ այցելվող կենտրոնական շրջաններում (Բանգկոկ, Պատտայա) և հարավային հանգսավայրերում (Սամետ, Պխուկետ): Այսպիսով՝ չնայած Թայլանդում ամենահայտնի սեզոնը (և «բարձր սեզոն» տուրիստական գործակալությունների համար) համարվում է ձմեռը, Թաիլանդում 2020 թ Ձեր հանգիստը կարող եք պանավորել տարվա ցանկացած ժամանակ՝ կախված անձնական նախասիրություններից և բյուջեից ( «ցածր սեզոնին» Թաիլանդում Ձեր հանգիստը կազմակերպելու դեպքում գների մատչելիությունը հնարավորություն կտա խնայել):

      Railay լողափ

      The Grand տաճար, Բանկոկ

       

      Տուրիստական փաթեթներ Երևանից

      ONE WAY TOUR տուրիստական գործակալությունն առաջարկում է ուղեգրեր դեպի Թաիլանդ բավականին գրավիչ գներով: Փաթեթը կարող է ներառել շրջայց մայրաքաղաք Բանգկոկում, ինչպես նաև հանգստ Թաիլանդի լավագույն հանգսավայրերում: Տուրիստական գործակալության առաջարկած ուղեգրի արժեքը ներառվում է ուղևորափոխադրում օդանավակայանից հյուրանոց և հակառակը, գիշերակաց հյուրանոցում, նախաճաշ և ապահովագրություն: Ուղեգրի արժեքը չի ներառում տուրերը, սակայն Դուք միշտ ունեք հնարավորություն ընտրել առաջարկվող տուրերի լայն տեսկանուց Ձեզ հարմար տարբերակը: Կարող եք այցելել հնագույն բուդդայական տաճարներ, փորձել տեղական ուտեստներ ՝ համեմված յուրահատուկ համեմունքներով կամ պարզապես անցկացնել օրը լողափին՝ առ ժամանակ մոռանալով Երևանի Ձեր ամենօրյա վազքն ու հոգսերը:

      Լողացող շուկա

      Patong լողափ

       

      Թաիլանդի վիզա

      Տուրիստական գործակալությունների առաջարկած տարբեր տուրերի տեսակներ դիտարկելիս, պետք է հիշել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Թաիլանդ այցելելու համար անհրաժեշտ է վիզա: Վիզայի արժեքը կարող է ներառվել ուղեգրի ընդհանուր արժեքի մեջ՝ կախված Ձեր ընտրած տուրիստական փաթեթի ընդհանուր արժեքից: Թաիլանդի վիզայի տրամադրումն իրականացվում է մոտավորապես չորս աշխատանքային օրվա ընթացքում, ինչն անհրաժեշտ է հաշվի առնել, երբ պլանավորումեք Ձեր հանգստը Թաիլանդում 2020 թ.:

      Սպիտակ ամրոց, Չանգ Ռայ

      Բնության այգի, Պատտայա

       

      Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը:

      Վերջին հոդվածները

        ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024