wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 96 362131--

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 98 362131

      ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՖՐԱՆՍԻԱ ԵՐԵՎԱՆԻՑ

      11.04.24

      Մեզանից ո՞վ չի երազել հայտնվել «նորաձևության և սիրո մայրաքաղաք» Փարիզում, վայելել ռոմանտիկ մայրամուտը Սենի ափին, զբոսնել Մոնմարտրի փողոցներով կամ շրջել Շանզ Էլիզեի ամբողջ աշխարհում հայտնի առևտրի կենտրոններով: Ուրեմն ինչու՞ երազանքները չդարձնել իրականություն հենց հիմա: Դեպի Փարիզ ուղևորությունը Ձեզ հնարավորություն կտա տեսնելու երկրի գլխավոր խորհրդանիշը՝ Էյֆելյան աշտարակը, այցելել հայտնի Լուվրը և Նոտղը Դամ դը Պաղի տաճարը, ծանոթանալ ֆրանսիական նրբաճաշակ խոհանոցին: Մեր տուրիստական գործակալությունը առաջարկում է Ձեզ ուղեգրերի լայն ընտրություն Երևանից դեպի Փարիզ, ներառյալ այլ ծառայություններ՝ լավագույն և լիարժեք հանգիստ ապահովելու համար:

      Էֆելյան աշտարակ

      Annecy քաղաք

       

      Ֆրանսիա գնալու լավագույն ժամանակը

      Ֆրանսիան ամբողջ տարվա ընթացքում հասանելի է Հայաստանից զբոսաշրջիկների համար: Ֆրանսիայում հանգիստ ունենալու համար սովորաբար «ակտիվ» շրջան են համարվում ձմեռը (լեռնադահուկային հանգստավայրեր այցելելու և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ) և ամառը (հարավային առողջարաններում, Միջերկրական ծովի և Ատլանտյան օվկիանոսի ափերին հանգիստ ունենալու համար): Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, բավական մեղմ կլիման նրան դարձնում է զբոսաշրջային «ցանկալի» կենտրոն տարվա ցանկացած եղանակին: Զբոսաշրջության «պասիվ» շրջանում էքսկուրսիաների և հյուրանոցի գները զգալի ցածր են լինում, ինչպես նաև հնարավոր է շրջանցել հանգստացողների մեծ հոսքերիրը: Ֆրանսիայում օդի միջին ջերմաստիճանը զգալիորեն տարբերվում է Ալպիական լեռնային շրջաններից և հարավային հանգստավայրերից: Փարիզում, անգամ ձմռանը, ջերմաստիճանը հազվադեպ է նվազում 5օC:

      Փարիզ

      Chambord ամրոցը

       

      Օգտակար խորհուրդներ Ֆրանսիա մեկնողների համար

      Օգտակար խորհուրդները կօգնեն Ֆրանսիա այցից առավելագույնս հաճույք ստանալ և վերադառնալ անմոռանալի տպավորություններով:

      • Հայաստանի քաղաքացիներին անհրաժեշտ է վիզա Ֆրանսիա մեկնելու համար: Կարևոր է, որ անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգված չլինի:

      • Հանգստի ամբողջ ընթացքում ցանկալի է, որ անձնագիրը լինի Ձեզ մոտ:

      • Եթե մտադիր եք այցելել Դիսնեյ Լենդ Փարիզում, տոմսերը կարող եք գնել առցանց: Այսպիսով կխուսափեք հերթերից և կկարողանաք նախապես ծանոթանալ գներին:

      • Ֆրանսիայում հասարակական վայրերում ծխելն արգելված է:

      Կոլմար քաղաք

      Կոլմարի փողոցները

       

      • Եթե չի ստացվել այցելել հայտնի Լուվր, մի՛ հուսալքվեք: Փարիզում կարող եք կազմակերպել ոչ պակաս «հայտնի» թանգարանների յցելություններ`տեսնելու հարուստ և տպավորիչ արվեստի ստեղծագործություններ:

      • Ցանկանու՞մ եք փորձել ֆրանսիական խոհանոցը: Դրա համար պարտադիր չէ այցելել թանկարժեք ռեստորաններ՝ բարձր գներով: Փարիզում կարող եք գտնել բազմաթիվ հաստատություններ, որտեղ կարող եք փորձել լավ պատրաստված ավանդական սոխի ապուր՝ «Կոնֆի» բադի մսով և խխունջով: Իսկ Մոնմարտրի բացօթյա սրճարանները սիրով կմատուցեն համեղ կրուասաններ և թարմ ֆրանսիական փքաբլիթներ մեկ գավաթ սուրճով:

      Սիրահարների կամուրջ, Փարիզ

      Լուվր թանգարան

       

      Ճամփորդության և տեղավորման գները

      Ուղևորության և հյուրանոցի գինը կարող է տատանվել կախված ընտրված հյուրանոցի տեսակից և սեզոնից, որի ընթացքում Դուք նախատեսել եք Ձեր 2020 թվականի հանգիստը: Անկասկած, Ֆրանսիայում պասիվ շրջանում հանգիստը կազմակերպելով, Դուք կարող եք գումար խնայել և ավելի ցածր գին վճարել թանգարանների մուտքի տոմսերի, էքսկուրսիաների և գիդի ծառայությունների համար: ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը առաջարկում է Ձեզ բավականին մատչելի ուղեգրեր այս շրջանում հանգստի համար՝ մեկ անձը սկսած $670- ից:

      Կոլմար քաղաք

      Արվեստի կամուրջ

       

      Տուրիստական փաթեթներ 2024 Երևանից

      «Ռոմանտիկ Փարիզ» ուղեգիրը հրաշալի հնարավորություն է ծանոթանալու գարնանային Ֆրանսիայի հետ իր ամբողջ հմայքով: Դուք նաև կարող եք ընտրել դեպի Ֆրանսիա մեր փաթեթներից ցանկացածը, կախված գնից և նախասիրությունից: Մեր տուրիստական գործակալության 2020 թվականի ուղեգրերի մեծ մասը ներառում է ավիատոմս, ուղևորափախադրում օդանավակայանից դեպի հյուրանոց և հակառակը (Երևանից մեկնելիս և Երևան վերադառնալիս), կացությունը հյուրանոցում, նախաճաշ, ինչպես նաև պարտադիր բժշկական ապահովագրություն և վիզային աջակցություն (բացառությամբ վիզայի վճարը): Մաղթում ենք Ձեզ հաճելի հանգիստ Ֆրանսիայում՝ ռոմանտիկայի, սիրո, գեղեցկության և նորաձևության զարմանահրաշ երկրում:

      Ալեքսանդր Կամուրջ

      Փարիզի Ռոդենի թանգարանը

       

      Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը:

      Վերջին հոդվածները

        ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024