wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՈՒՂԵԳՐԵՐ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ՀԱՆԳԻՍՏ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

      08.06.18

      Մեզնից ո՞վ չէր ցանկանա շրջել ռոմանտիկ և էլեգանտ Փարիզի փողոցներով, սեփական աչքերով տեսնել հռոմեական Կոլիզեյը կամ Բարսելոնայի հեքիաթային ճարտարապետությունը: Կամ գուցե երազո՞ւմ եք այցելել աշխարհի փառահեղ թանգարանները, քայլել Լուվրի դահլիճներում և տեսնել մեծն վարպետների հիասքանչ ստեղծագործությունները: Այդ դեպքում ինչո՞ւ չմեկնել Եվրոպա և ի վերջո չիրականացնել երազանքը:

      Կոլիզեյ, Հռոմ

      Լուվրի թանգարան, Փարիզ

       

      Մեր տուրիստական գործակալությունը կօգնի Ձեզ ընտրել լավագույն ուղեգիր և տուրիստական փաթեթ հարմար գնով, ճիշտ պլանավորել ճանապարհորդությունը, հարմարավետ հյուրանոց ամրագրել ինչպես նաև կտրամադրի որակյալ ծառայություն փաստաթղթերի հետ կապված ցանկացած հարցում:

      Գաուդի այգի, Բարսելոնա

      Չարլզի կամուրջ, Պրահա

       

      Եվրոպա գնալու լավագույն ժամանակը

      Եվրոպական երկրները հասանելի են զբոսաշրջության համար ամբողջ տարվա ընթացքում, այնպես որ Դուք միշտ կարող եք ընտրել նախընտրած ուղեգիրը: Ամառը տարվա կատարյալ եղանակ է դեպի հյուսիսային Եվրոպա տուր-փաթեթ գնելու համար և Միջերկրական ծովի գեղեցիկ հանգստավայրերում հանգստանալու համար: Այնուամենայնիվ, սեպտեմբեր ամսվա «թավշյա սեզոնը» նույնպես լավ հնարավորություն է ծովափնյա հանգիստը վայելելու համար, մանավանդ եթե ցանկանում եք գումար խնայել: Աշնան կեսերին, մեղմ եղանակը հիանալի հնարավորություն է ընձեռում շրջագայություն կատարել դեպի Եվրոպայի ցանկացած անկյուն:

      Արվեստի կամուրջ, Փարիզ

      Ազգային թանգարան, Պրահա

       

      Նույն ժամանակահատվածում Դուք կարող եք հիանալ Իտալիայի և Իսպանիայի գեղատեսիլ խաղողի այգիներով, որտեղ տեղի է ունենում բերքահավաք: Ձմեռը, իհարկե, կախարդական Սուրբ Ծննդյան տոների, աշխույժ տոնավաճառների եւ հեքիաթային ներկայացումների ժամանակ է: Ինչպես նաև դեպի լեռնադահուկային հանգստավայրեր ուղեգրեր ձեռք բերելու ճիշտ ժամանակաշրջան: Գարունը գրկաբաց ողջունում է Ձեզ թատերական բեմադրություններով, ցուցահանդեսների առատությամբ և հաճելի եղանակով, վերջինս հատուկ թարմություն է հաղորդում ճանապարհորդությանը Եվրոպայի բոլոր անկյուններում:

      Սրբ. Բարբարայի տաճարը, Ֆրանսիա

      Պարող շենքը ,Պրահա

       

      Ինչպես ստանալ վիզա եվրոպական երկրներ մուտք գործելու համար

      Եվրոպական շատ երկրներ այցելելու համար Հայաստանի քաղաքացիներից պահանջվում է Շենգեն վիզա: Վիզա ստանալը Երևանում կարող է որոշ ժամանակ խլել, ուստի եթե Դուք պլանվորում եք Ձեր հանգիստը 2021 թ. և ցանկանում եք մեկնել Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Չեխիա կամ Հունաստան նախապես դիմեք վիզայի համար: ONE WAY TOUR տուրիստկան գործակալության դեպի Եվրոպա ուղեգրերի մեծ մասը ներառում է գնի մեջ վիզայի օժանդակություն: Մեր աշխատակիցները ուրախ կլինեն օգնել Ձեզ փաստաթղթերի հավաքման և մշակման գործընթացում:

      Լիսաբոն, Պորտուգալիա

      Ալեքսանդր Կամուրջ

      Լավագույն տուրիստական ուղությունները դեպի Եվրոպա

      Եվրոպական բոլոր երկրները առանձնահատուկ են և ինքնատիպ, ուստի ճանապարհորդության ուղղությունը կախված է միայն Ձեր նախասիրություններից: Սովարաբար զբոսաշրջիկների նախընտրելի վայրերն են Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Հունաստանը և այլն:

      Sagrada Familia, Բարսելոնա

      Ֆրասնսիա

      2021 թ. ամառային արձակուրդների համար գերազանց ընտրություն են Իտալիայի, Իսպանիայի և Հունաստանի Միջերկրածովյան հանգստավայրերը, իսկ ձմեռային զբոսաշրջության` Ալպյան լեռնադահուկային հանգստավայրերը: Եվրոպական երկրներից յուրաքանչյուրը ունի հարուստ պատմություն, բազմաթիվ թանգարաններ, որոնք, անշուշտ, պետք է այցելել:

      Ծաղկե գորգ, Բրյուսել

      Վենետիկ, Իտալիա

       

      Տուրիստական փաթեթներ դեպի Եվրոպա Երևանից 2021

      ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը առաջարկում է մատչելի գներով կազմարպել Ձեր հանգիստը Եվրոպայում: Մեզ մոտ Դուք կարող եք ձեռք բերել տուրիստկան փաթեթներ յուրաքանչյուր անձի համար սկսած 650 USD գնից, որոնց մեջ ներառված է ծառայությունների լայն տեսականի (ավիատոմս, հյուրանոց, երկկողմանի ուղևորափոխադրում դեպի օդանավակայան և հյուրանոց, նախաճաշ, բժշկական ապահովագրություն և այլն):

      Կրետե կղզի, Հունաստան

      Կարլովի Վարի

       

      Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը:

      Վերջին հոդվածները

        ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024