wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՈՒ՞Ր ԳՆԱԼ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԸ

      30.08.21

      Աշունը հիանալի ժամանակ է Երևանից էքսկուրսիոն և ճանաչողական տուրերի համար: Սա այն ժամանակահատվածն է, երբ երկրների մեծ մասը չունեն զբոսաշրջիկների հոսք, իսկ եղանակը աշնանը ավելի մեղմ  և զով է դառնում:  Ծովափնյա հանգիստը այս սեզոնին խնդիր չէ , քանի որ շատ ծովափնյա առողջարանններում լողի սեզոնը շարունակվում է ինչպես ամբողջ սեպտեմբեր, այնպես էլ հոկտեմբեր ամսվա ընթացքում։ Տարվա այս ժամանակահատվածում դեպի արտերկիր ճամփորդական ուղղությունների մեջ դուք սահմանափակված չեք և կարող եք Ձեր սեփական նախընտրություններին և հնարավորություններին համապատասխան ուղղություն ընտրել:

      Ծովափ
      Ծովափ

       

      Հանգստի ամենալավ ուղղություններն աշնանը

      Եթե Ձեզ հետաքրքրում է արտասահմանյան երկրների մշակույթն ու ճարտարապետությունը և աշխարհահռչակ թանգարաններ այցելությունը, ապա աշնանային ամիսները հիանալիորեն կհամապատասխանեն ձեր նախասիրություններին։ Եվրոպական այնպիսի ուղղությունները, ինչպիսիք են  Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան և Պորտուգալիան այժմ զբոսաշրջիկների շարունակական հոսքի անկում են ապրում։ Սա նշանակում է, որ արտասահմանում հանգստի ժամանակ դուք ստիպված չեք լինի երկար սպասել թանգարանների և տեսարժան վայրերի այցելության համար։ Աշնանային սեզոնի ընթացքում լողափային հանգստի համար հիանալի ընտրություն կարող են լինել ԱՄԷ, Եգիպտոսի, Իտալիայի և Իսպանիայի առողջարանները։ Եթե Դուք նախընտրում եք էկզոտիկ հանգիստ ամենալավ առողջարաններում՝ ավելի բարձր արժողության, ապա կարելի եք ընտրություն կատարել Ինդոնեզիայի, Շրի-Լանկայի կամ Մալդիվների տուրերի մեջ։

      Իսպանիա
      Կոստա Բրավա

       

       

      Ընտանեկան հանգստի ամենալավ ուղղություններն աշնանը երեխաների հետ

      Պլանավորո՞ւմ եք առողջարանային հանգիստ ամբողջ ընտանիքով։ Ընտանեկան հանգստի համար առաջատար ուղղություներից մեկը Իսպանիան է։ Օրինակ, Կոստա- Բրավայում Դուք կգտնենք լիարժեք ընտանեկան հանգստի համար նախատեսված հյուրանոցներ՝ տեղակայված հիմնական զբոսաշրջային կուտակումներից դուրս։ Սա ոչ պակաս կարևոր է, հատկապես փոքր երեխաների հետ հանգստացողների համար։ Բուլղարիայի ծովային առողջարանները հիանալի կերպով համապատասխանում են երկրից դուրս անգամ մի քանի ամսեկան երեխաների հետ հանգստացող ընտանիքների համար։ Հով եղանակը, բուժիչ օդն ու ոչ բարձր աստիճանի աղիության ջուրը այն են, ինչն անհրաժեշտ է այդ տարիքի երեխաներին։ Երևանից դեպի արտերկիր ճամփորդության համար մեկ այլ հիանալի ուղղություն է  Կիպրոսը։ Վերջին տարիներին այստեղ ստեղծվել են շատ հյուրանոցներ հատուկ մանկական խաղահրապարակներով, ակումբներով՝ նպատակ ունենալով զարգացնել փոքրիկ հյուրերի համար նախատեսված առանձին բաժինները։ Շատ հյուրանոցներում կարելի է նաև գտնել ռուսախոս անիմատորների։ Եթե Դուք պլանավորում եք ձեր աշնանային հանգիստը պատանեկան հասակում գտնվող երեխաների հետ, ապա համարձակորեն կարող եք ընտրել ինչպես առողջարանային, այնպես էլ ճանաչողական էքսկուրսիոն տուրեր դեպի եվրոպական երկրներ։

      Կիպրոս

      Բուլղարիա

       

      Ամենամատչելի ուղղությունները

      Արտերկրում աշնանային հանգիստը հիանալի հնարավորություն է գումար տնտեսելու և համեմատաբար մատչելի ճանապարհորդություն կազմակերպելու համար։ Ակտիվ տուրիստական ​​սեզոնի ավարտին գրեթե ցանկացած ուղղությամբ ուղևորությունը կարող է Ձեզ համար մի քանի անգամ ավելի էժան արժենալ:

      Աշնանը ևս մեկ բյուջետային ուղղություն կարելի է համարել Բուլղարիան։ Համեմատաբար էժան կլինի ուղևորությունը դեպի Եգիպտոս, որտեղ Ձեզ սպասվում են ծովափնյա առողջարաններ՝ դեռևս տաք ջրով և ամբողջ աշխարհին հայտնի տեսարժան վայրերով, որտեղ ավելի հեշտ կլինի այցելել  հիմնական զբոսաշրջային հոսքի անկումից հետո։ Երկրից դուրս հանգստի համար բյուջետային ուղղություններից կարելի է նաև նշել Վրաստանը։ Էքսկուրսիոն ճանապարհորդություններ դեպի Թբիլիսի և պատմական վայրեր կարող են լինել ժողովրդավարական գնով, իսկ Սև ծովում լողի սեզոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի սկիզբ։

      Վրաստան

      Իտալիա

      Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը:

      Վերջին հոդվածները

        ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024