Եվրոպական աշունը մի ժամանակահատված է , որը հայտնի է ամենատարբեր փառատոներով, տոներով, մշակութային և հասարակական իրադարձություններով։ Թեկուզև ամենաթեժ զբոսաշրջային սեզոնը արդեն հեռվում է, բայդ դա խնդիր չէ։ Միշտ կարելի է ընտրել ճանապարհորդության ժամանակն այնպես, որ հնարավոր լինի մասնակցել աշնան պայծառ և գունեղ իրադարձություններից մեկին, որը Ձեզ կնվիրի նոր տպավորությունների և էմոցիաների հարուստ գունապնակ։ Եկեք իմանանք, թե ինչպիսի հետաքրքիր իրադարձություններ են սպասվում այս աշնանը եվրոպական երկրներում։


Սեպտեմբերի 7՝ Ֆլորենցիայի լապտերների տոն
Լապտերների տոնի պատմությունը սկսվել է դեռևս 17-րդ դարի սկզբից։ Հենց այդ ժամանակ է սովորություն դարձել կազմակերպել ամենամյա տոնավաճառ, որի ընթացքում վարպետները փորձում են գերազանցել միմյանց հմտությունները, իսկ կանայք՝ վառ ու հարուստ հագուստները։
Այսօր լապտերների տոնը սկսվում է նաև ուրախ, աղմկոտ տոնավաճառով, որտեղ կարելի է տեսնել տեղի արտիստների ելույթները և մասնակցել բազմաթիվ մրցույթների: Ամեն ինչ ավարտվում է առասպելական գեղեցիկ երթով քաղաքի փողոցներով, որտեղ ներկաներից յուրաքանչյուրը մոմով լապտեր է կրում ձեռքին։


Սեպտեմբերի 13-22՝ Նեապոլում «Pizzafest» պիցցայի փառատոն
Սեպտեմբերի ավարտը մի ժամանակահատված է, երբ իտալական քաղաք Նեապոլը վերածվում է իրական դրախտի համադամասերների և պիցցայի իրական համը գնահատողների համար։ «Pizzafest» փառատոնին մասնակցում են հազարավոր զվոսաշրջիկներ աշխարհի տարբեր անկյուններից։ Հենց այստեղ են ամբողջ երկրից «пиццайоло»-ի վարպետները մրցակցում՝ ցույց տալով իրենց վիրտուոզ հմտությունները իտալական համեղ պիցցա պատրաստելու գործում ՝ ի ուրախություն բազմաթիվ հանդիսատեսների։


Սեպտեմբերի 21-24՝ la Mercè փառատոն Բարսելոնայում
Պատրաստվելով 2021 թվականի աշնանը Իսպանիայում, անհրաժեշտ է Բարսելոնայի փառատոնի այցը անպայման ընդգրկել շրջագայության ծրագրի մեջ. La Mercè-ը նշվում է 1871 — ից եւ համարվում է քաղաքի գլխավոր տոնը: La Mercè-ի հարուստ ծրագիրը ներառում է հարյուրավոր միջոցառումներ, որոնց թվում են երաժշտական կատարումներ և համերգներ, հսկա տիկնիկների շքերթներ, կրկեսային ներկայացումներ և կրակոտ շոուներ: Նշվում է, որ տոնակատարությունն ավարտվում է հրատեխնիկական մեծ շոուով, որն անցկացվում է Իսպանիայի հրապարակում:

Սեպտեմբերի 20-28-ը՝ «Վարշավյան աշուն» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոն
“Վարշավյան աշունը” հատուկ մթնոլորտով փառատոն է, որն անպայման կգնահատեն երաժշտության և արվեստի իսկական սիրահարները ։ Այս օրերին Լեհաստանի մայրաքաղաքի լավագույն համերգասրահներում հնչում են ամենատարբեր ուղղությունների և ժանրերի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ ։ Հանդիսատեսին ներկայացվում են հայտնի նվագախմբերի, համաշխարհային ճանաչում ունեցող անհատ կատարողների ելույթները, տարբեր արվեստի ներկայացումներ ։ “Վարշավյան աշունը” երաժշտության կախարդական աշխարհում ընկղմվելու հնարավորություն է ՝ մոռանալով առօրյա հոգսերի մասին։


Հոկտեմբերի 5 ՝ Pilsner Fest գարեջրի փառատոն Չեխիայում
Չեխիայում գարեջրի տոնն ամեն տարի տասնյակ հազարավոր երկրպագուներ է հավաքում Պլզեն քաղաքում ։ Փառատոնի օրերին կարելի է համտեսել գարեջրի տարբեր սորտերի և յուրահատուկ խորտիկների հսկայական բազմազանություն: Տոնը նշվում է մեծ շուքով։ Բացի այդ, գարեջրի փառատոնի օրերին կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի լեգենդար տեղական գարեջրատուն, որտեղ կարելի է ծանոթանալ խմիչքի պատրաստման գործընթացին:


Սեպտեմբեի 22- Հոկտեմբերի 7՝ Oktoberfest Մյունխենում
Oktoberfest փառատոնը իրավամբ կարելի է համարել ամենամասշտաբային աշնանային իրադարձությունն աշխարհում։ Եթե հնարավորություն կա այցելել այդ փառատոնին տուրի ընթացքում, ապա հաստատ արժե։ Փառատոնն ունի ավելի քան 200 տարվա պատմություն։ Գարեջրի և ժողովրդական բանահյուսության տոնը տևում է երկու շաբաթ և ամեն անգամ ամբողջ աշխարհից հավաքվում են մոտ 6 միլիոն հյուրեր: Oktoberfest-ը շատ ավանդական իրադարձություն է, մատուցվում է տեղական լավագույն Բավարիայի գարեջուր, շատ համեղ սնունդ, զվարճալի պարեր են լինում և երգեր բաց երկնքի տակ:


Հոկտեմբերի 18-28՝ Հռոմեական միջազգային կինոփառատոն
Հռոմի կինոփառատոնն Իտալիայի մայրաքաղաքում համաշխարհային կինոյի աստղեր է հավաքում աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի շրջանակներում ցուցադրություններն անցկացվում են Հռոմի խոշորագույն “Աուդիտորիում” կինոհամերգային դահլիճում: Ի դեպ, չնայած միջոցառման հանրահայտության, տարբեր սեանսների արժեքը կարող է լինել շատ մատչելի։

Սեպտեմբերի 19՝ նոյեմբերի 25 Հռոմում “Romaeuropa” փառատոն
“Romaeuropa” — ն համարվում է Եվրոպայի խոշորագույն մշակութային իրադարձություններից մեկը ։ Փառատոնը ներառում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են թատրոնը, երաժշտությունը, պարը և այլ արվեստներ ։ Միջոցառումներն այս օրերին անցկացվում են Իտալիայի մայրաքաղաքի լավագույն թատրոններում և համերգասրահներում: Դուք կարող եք ընտրել և այցելել ներկայացումների տարբեր ուղղություններով՝ կախված Ձեր անձնական նախասիրություններից և ճաշակից։

Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը: