wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 96 362131--

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 98 362131

      ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՈՒՂևՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴԵՊԻ ԻՏԱԼԻԱ

      28.03.24

      Իտալիան իրավամբ կարելի է կոչել երկիր-թանգարան, քանի որ այստեղ տեսարժան վայրերի մեծամասնությունը գտնվում են հենց բաց երկնքի տակ: Ծանոթացումը Իտալիայի հետ թույլ կտա Ձեզ հաղորդակից լինել Հռոմեական Մեծ Կայսրության հարուստ ժառանգությանը (Կոլիզեյ, Հռոմեական Ֆորում, Պանթեոն), այցելել ամբողջ աշխարհին հայտնի Վերածննդի դարաշրջանի տաճարները, լինել Հռոմի և Ֆլորենցիայի թանգարաններում, սեփական աչքերով տեսնել Պիզայի աշտարակը, և ամբողջապես զգալ Իտալիայի ամենագրավիչ քաղաքներից մեկի՝ Վենետիկի յուրահատուկ ռոմանտիկ մթնոլորտը: Անգամ եթե Ձեր զբոսաշրջային փաթեթի գինը չի ներառում տեղական տուրեր Իտալիայում, միշտ կարող եք ընտրել նպատակահարմար ուղղություն մատչելի գնով:

      Վենետիկ կղզի

      Վենետիկի կանալը

       

      Իտալիա մեկնելու լավագույն ժամանակը

      2020-ին Երևանից դեպի Իտալիա հանգիստը կազմակերպելիս արժե հաշվի առնել, որ Իտալիայում հանգիստը անցկացնելու համար լավագույն եղանակը, սովորաբար, համարվում է գարունը, ամառը և աշնան սկիզբը: Հարմար եղանակային պայմանները կապված ծովին մոտ լինելով, որը մեղմացնում է կլիման՝ թույլ տալով դիմադրել ամռան շոգին: Ամառը հանգստի համար ակտիվ շրջան է, և տուրիստական գործակալությունների մեծամասնությունը զբոսաշրջային փաթեթներ են առաջարկում տարվա հենց այս շրջանի համար: Այնուամենայնիվ, կազմակերպելով Ձեր հանգիստն Իտալիայում գարնանը՝ կարելի է խուսափել շատ անհարմարություններից (օրինակ զբոսաշրջիկների մեծ ներհոսքից և հերթերից՝ տեսարժան վայրերը դիտելու համար):

      Սան Ջովաննին Լաթերոնոյում

      Պիզայի աշտարակը

       

      Գները Իտալիայում 2020-ին

      Իտալիայում գարնանը հանգիստ կազմակերպելու մյուս դրական կողմը առավել շահավետ գներն են, որոնք թույլ կտան էականորեն խնայել գումարը՝ ի տարբերություն ամռանը: ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը առաջարկում է մի քանի տեսակ ուղեգրեր Հայաստանից դեպի Իտալիա՝ մեկ անձի համար սկսած 650 USD-ից: Յուրաքանչյուր ուղեգիր ներառում է ծառայությունների փաթեթ, որոնք կարող են համալրվել կախված Ձեր ցանկությունից:

      Ֆլորենցիա

      Կոլիզեում

       

      Իտալիայի վիզա

      Իտալիան Շենգենյան համաձայնագրի մաս է կազմում, հետևաբար, Հայաստանի քաղաքացիներին անհրաշետ է ունենալ մուտքի արտոնագիր՝ վիզա, երկիր այցելելու համար: ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը տրամադրում է աջակցություն վիզային հարցերի կարգավորման համար: Այս ծառայությունը կարող է ի սկզբանե ներառված լիենել դեպի Իտալիա որոշ ուղեգրերի մեջ: Ըստ վիզայի ձևավորման կանոնների անձնագրի վավերության ժամկետը պետք է երկարաձգված չլինի: Կարևոր է նաև նախապես հոգալ պարտադիր բժշկական ապահովագրություն ձեռք բերելու մասին:

      Տրևի շատրվաններ

      Վենետիկ

       

      Իտալիայի հյուրանոցները

      Մեր տուրիստական գործակալությունը համագործակցում է մի շարք իտալական բարձրակարգ հյուրանոցների (հիմնականում չորս աստղանի հյուրանոցների) հետ: Հարմարավետ հյուրանոցային համարներներ, անթերի մաքրություն և անձնակազմի բարյացակամություն՝ ահա գլխավոր չափանիշերը, որոնցով մենք առաջնորդվում ենք այս ոլորտում գործընկերներ ընտրելուց: Ձեզ սպասում է ջերմ ընդունելություն և հաճելի մթնոլորտ, իսկ կացությունը ներառում է նաև ամենօրյա նախաճաշը հյուրանոցում:

      Ալիմոս թաղամաս

      Ֆլորենցիայի Հին կամուրջը

       

      Տուրիստական փաթեթներ 2020 Երևանից

      ONE WAY TOUR զբոսաշրջային գործակալության մասնագետները ուրախ կլինեն առաջարկել ուղեգիր՝ հաշվի առնելով Ձեր իսկ ցանկություններին ու հնարավորությունները: Տուրերի տարբեր տեսակները կարող են ընդգրկել ծանոթություն պատմական Հռոմի հետ, ինչպես նաև այցելություն Ֆլորենցիա և Վենետիկ: Զբոսաշրջային փաթեթները նախատեսված են հաճախորդին ապահովելու առավելագույն հարմարավետություն:

      Հռոմ քաղաք

      Վատիկան քաղաք

       

      Գները ներառում են՝

      •Ավիատոմսեր

      •Ուղևորափոխադրում դեպի օդանավակայան և հյուրանոց (Երևանում՝ ժամանման և հետ վերադարձի ճանապարհը)

      •Կացությունը հյուրանոցում, ներառյալ նախաճաշը

      •Պարտադիր բժշկական ապահովագրություն

      Փաթեթի գինը կարող է տատանվել հավելյալ ծառայությունների դեպքում:

      Այսպիսով, մաղթում ենք Ձեզ հաճելի հանգիստ, և թող Ձեր հանգիստն Իտալիայում անմոռանալի լինի:

      Պանթեոն

      Իսպանական աստիճաններ, Հռոմ

       

      Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը:

      Վերջին հոդվածները

        ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024