wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՈՒՂևՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴԵՊԻ ԴՈՒԲԱՅ

      09.07.18

      Դուբայը զարմանալի քաղաք է, որտեղ ավանդական արաբական մշակույթը սերտորեն կապված է ժամանակակից եվրոպական արժեքերի հետ, իսկ հնագույն մզկիթները գտնվում են ֆուտուրիստական երկնաքերերի հարևանությամբ: Քաղաքն ունի աննախադեպ հնարավորություններ տուրիզմի, ծովի ափին կուրորտային կամ ընտանեկան հանգստի, էքստրեմալ հանգստի, ինչպես նաև մատչելի գներով գնումների համար:

      Բուրջ Ալ Արաբ, Դուբայ

      Ատլանտիս, Դուբայ

       

      Դուբայ քաղաքի մասին

      Դուբայը համարվում է Մերձավոր Արևելքի գերժամանակակից և շքեղ քաղաքը: Դուբայի ներկայիս ճարտարապետությունը համաշխարհային ճարտարապետական մտածողության լավագույն օրինակների միաձուլումն է: Դուբայում է աշխարհի ամենաբարձր շենքերից մեկը՝ Բուրջ Խալիֆան (828 մ), որը ունի յուրահատուկ կառուցվածք: Այստեղ է գտնվում նաև հատնի ակապարկը, որտեղ կարելի է հասնել թափանցիկ թունելի միջոցով: Դուբայում կարելի է նաև այցելել լեռնադահուկային հանգստավայր, որը գտնվում են առևտրային կենտրոնում, կամ այցելել Վայլդ Վադի թեմատիկ հեքիաթային այգին, որը դուր կգա երեխաներին:

      Ջրաշխարհ, Դուբայ

      Ծաղիկների այգի, Դուբայ

       

      Դուբայ ուղևորության գները, ավիատոմսեր Երևանից

      Երևանից Դուբայ ուղեգրի ձեռք բերման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանի քաղաքացիների համար անհրաժեշտ է ելքի վիզա: Որպես կանոն, վիզայի ստացումը տևում է երեք աշխատանքային օր: Ինչ վերաբերում է ավիտոմսին, գները կարող են տարբեր լինել կախված սեզոնից: Օրինակ, 2021 թվականին երկկողմանի տոմսը կարող է արժենալ 80000 դրամ (մոտավոր $160): ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը ուրախ կլինի Ձեզ օգնել ձեռք բերել ավիատոմսը Երևանից՝ մատչելի գներով:

      Ակվարիում, Դուբայ

      Բուրջ Խալիֆա, Դուբայ

       

      Դուբայի հյուրանոցները, գներ

      Լինելով խոշոր տուրիստական կենտրոն, Դուբայը իր հյուրերին առաջարկում է հյուրանոցների մեծ տեսականի: Այստեղ կարելի է գտնել ավանդական արաբական ոճի մեջ, կամ էլ ժամանակակից կառույցներ, որոնք ոչնչով չեն զիջում Եվրոպական լավագույն հյուրանոցներին: Գները կարող են տատանվել: Հնարավոր է ընտրել շատ մատչելի տարբերակներ (օրը սկսած 20000 դրամից): Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Դուբայի հյուրանոցների մեծամասնությունը չորսաստղանի և հինգաստղանի հյուրանոցներ են, այստեղ է գտնվում նաև յոթ աստղանի Բուրջ-Էլ-Արաբ հյուրանոցը:

      Դուբայի շատրվանները

      Դուբայ Մերտո

       

      Տուրիստական փաթեթներ 2021 Երևանից

      Մեր տուրիստական գործակալության կողմից առաջարկում ենք հրաշալի յոթօրյա տուր «Հարմարավոտ հանգիստ Դուբայում» (սկսած $930): Ուղեգիրը ներառում է երկկողմանի տեղափոխումը դեպի օդանավակայան և հյուրանոց, ավիատոմսը, հարմարավետ հյուրանոցում գիշերակացը, նախաճաշը և վիզային ձևակերպումը:

      Դուբայ Մոլ

      Մադինաթ Ջումեիրա, Դուբայ

       

      Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը:

      Վերջին հոդվածները

        ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024