Ձմեռային այցը որևէ երկրի ամանորյա ավանդութների հետ ծանոթանալու հիանալի հնարավորություն է, ինչպես նաև վենեցիական ֆեստիվալին կամ հիասքանչ բրազիլական կառնավալին մասնակցելու համար: Ուրեմն, ու՞ր արժի ուղևորվել ձմռան ցուրտ ամիսներին:


Ֆինլանիդիա
Ցանկանում եք ընկղմվել նախամանորյա միջավայրի մեջ և զգալ իրական <<ամանրոյա ոգի՞ն>>: Ապա հարկավոր է ուղևորվել Ռովանիեմի կոչվող վայրը՝ Լապլանդիայում: Հենց այստեղ է գտնվում Սանտա Կլաուսի բնակավայրը: Բացի կախարդական անձավից, որտեղ ապրում է բոլոր փոքրիկների սիրելին այստեղ կարելի է այցելել Սանտայի արհեստանոցը, տեսնել նրա փոստարկղը և զվարճանալ <<Սանտա-պարկ>> այգում:


Իտալիա
Բացի Կոլիզեյի պատերի մոտ ամանորի դիմավորումից Իտալիան կարող է առաջարկել ևս մի հետաքրքիր իրադարձություն: Վենեցիական կառնավալն անցացվում է փետրվարին՝ Վենտիկում և համարվում է ամենահետաքիր իրադարձություններից մեկը Եվրոպայում: Մի անգամ մասնացելով կառնավալին և տեսնելով այդ յուրօրինակ կոստյումները և միջոցառումը դուք երբեք չեք մոռանա այս ֆանաստիկ իրադարձությունը: Հարկավոր է տուրը ամրագրել նախօրոք, քանի որ կառնավալին օրերին հյուրանոցներում սենյակ գտնելն ուղղակի անհնար է:


Չեխիա, Գերմանիա և Ավստրիա
Եթե Ամանորը Ձեր սիրելի տոնրից մեկն է ապա հարկավոր է մեկնել նշված երեք երկրներից գոնե մեկը: Գերմանիայի և Ավստրիայի փողոցային կրպակներից կարող եք գնել բազմաթիվ գեղեցիկ իրեր, սկսած տոնածառի ձեռագործ խաղալիքներից վերջացրած փորագրություններով բլիթներով: Ինչպես նաև կարելի է այստեղ ճաշակել թունդ, ջերմացնող գլինտոեյն: Իսկ ինչ վերաբերում է նախատոնական Պրահայի գեղցկությանը, ապա խոսքերն ուղղակի ավելորդ են, դա հարկավոր է տեսնել սեփական աչքերով:


Ռիո դե Ժանեյրո
Ռիո դե Ժանեյրոյի կառնավալը էպիկական միջոցառում է, որը գոնե մեկ անգամ հարկավոր է տեսնել սեփական աչքերով: Կառնավալին սկսում են պատրաստվել գրեթե մեկ տարի առաջ՝ կարվում են անհավանական և զարմանահրաշ կոստյումներ, բազմաթիվ պարի դպրոցներ պատրաստում են իրենց տոնական ելույթները և պարբերաբար կատարում են փորձեր: Կառնավալը սկսում է փետրվարին և տևում է մի քանի օր: Որպեսզի այցելեք Ռիո այդ օրերին հարկավոր է տուրը ամրագրել ամռան սկզբին:


Հունաստան
Գնալ Հունաստանը ձմռանը նշանակում է ստանալ յուրահատուկ հնարավորություն հանգիստ ծանոթանալու հին Էլադայի պատմական ժառանգության և բոլոր տեսարժան վայրերի հետ: Ի՞նչն է խանգարում դա անել ամռանը: Զբոսաշրջիկների ամբոխները, ովքեր ցանկանում են այցելել անտիկ տաճարները: Ի դեպ ձմռանը Պարթենոնը պակաս գեղեցիկ չէ, իսկ Ձեր նկարներում ներկա չեն լինի հազարովոր անծանոթ մարդիկ:


Հունգարիա
Ամենայն հավանականությամբ դուք մի անգամ չէ որ հանդիպե՞լ եք սիրահար զույգի նկարով ամանորյա բացիկների: Կամ բացիկներ, որոնց վրա պատկերված են հարմարավետ սրճարանում նստած մարդկանց, քանի դեռ փողոցում մեծ փաթիլներով տեղում է ձյունը: Այս ամենը հնարավոր է տեսնել սեփական աչքերով կենտրոնական շրջաններում Բուդապեշտի այգիներում: Ինչու՞ չդառնալ այդ բացիկների երջանիկ կերպարներից մեկը:


Եգիպտոս, ԱՄԷ, Թաիլանդ
Հոգնել եք ձմռան ցրտից և ուզում եք տաք ամռան մեջ <<խորասուզվե՞լ>>: Ապա հարկավոր է ուղևորվել այն երկրներից մեկը, որոնք առաջարկում են ծովափնյա հանգիստ կլոր տարին: Ի դեպ Եգիպտոսը և ԱՄԷ-ն ձմռանը շատ շոգ չէ, իսկ եղանակը և օդի ջերմաստիճանը ավելի հարմար են:


Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը: