wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ԹԵԺ ՏՈՒՐԵՐ, ՎԱՌՎՈՂ ՈՒՂԵԳՐԵՐ ԵՐևԱՆԻՑ

      12.01.19

      Ի՞նչ է նշանակում ‹‹վառվող տուրեր››: Իրականում, սա հրաշալի հնարավորություն է ուղևորության ընթացքում խնայել ծախսումների մեջ, ընդ որում, ոչինչ չկորցնելով հանգստի և ծառայությունների մատուցման տեսանկյունից: Վառվող տուրերը, սովորաբար, առաջարկվում են հետտոնական շրջանում, կամ ցածր տուրիստական շրջանում, և դրանք այն ուղեգրերն են, որոնց վաճառքի ժամկետը, ինչ-որ պատճառով, սպառվում է: Այդ պատճառով, Դուք ստանում եք ծառայությունների ամբողջական փաթեթը 30-40% զեղչով, իսկ երբեմն սովորական գնից կրկնակի կամ եռակի անգամ էժան տարբերակով: Վառվող տուրերը հրաշալի տարբերակ են ճկուն մարդկանց համար, ովքեր պատրաստ են առանց ժամանակ կորցնելու, մի քանի օրում հավաքվել ու մեկնել հանգստի: Այնպես որ, եթե Ձեր արտերկիր գնալու փաստաթղթերը պատրաստ են, և Դուք փնտրում եք էժան ուղեգրեր Երևանից, վառվող ուղեգիրը հենց այն է, ինչը Ձեզ պետք է:

      Դուբայ

      Դուբայ

       

      Ուղություններ և սեզոններ վառվող ուղեգրերի համար

      Երևանից վառվող ուղեգրեր կարելի է ձեռք բերել տարվա ցանկացած ժամանակ՝ կախված ուղղությունից: Ուր էլ որոշեք ուղևորվել, գործում է մի պայման. էժան տուրերը պետք է փնտրել մինչև ակտիվ շրջանը, կամ արդեն դրա ավարտին: Ակտիվ շրջանում զեղչված վառվող ուղեգրերը հազվադեպ են հանդիպում: Զգալի քանակով ուղեգրեր առաջարկվում են ամանորյա տոներից հետո, իսկ ամենահայտնի ուղղությունները այդ շրջանում, իհարկե, արևային – ծովային հանգստավայրերն են:

      Մալդիվներ

      Մալդիվներ

       

      Թեժ տուրեր, վառվող ուղեգրեր Երևանից Էմիրատներ

      Ցանկանու՞մ եք լինել Միացյալ Արաբական Էմիրություններում, հիմա ճիշտ ժամանակն է: Երևանից երկկողմանի թռիչքը պասիվ շրջանում կարժենա անհամեմատ ավելի էժան, արժեքները սկսում են 200$-ից: Այստեղ Ձեզ սպասում են փափուկ սպիտակ ավազով հսկայական բարեկարգ լողափերը, հարմարավետ հյուրանոցները, հետաքրքիքր էքսկուրսիաները և Դուբայի ճարտարապետական հրաշքները:

      Եգիպտոս

      Եգիպտոս

       

      Թեժ տուրեր, վառվող ուղեգրեր Երևանից Եգիպտոս

      Դեպի Եգիպտոս վառվող տուրերը հրաշալի հնարավորություն են ձմեռային Երևանից միանգամից շոգ ամառ տեղափոխվելու համար: Ձեռք բերելով զեղչված գներով էժան փաթեթներ Դուք կկարողանաք ծովի ափին վայելել լիարժեք հանգիստը, ինչպես նաև ծանոթանալ փարավոնների հին ու առեղծվածային երկրի հարուտ պատմամշակութային ժառանգությանը:

      Մալդիվներ

      Մալդիվներ

       

      Թեժ տուրեր, վառվող ուղեգրեր Երևանից Մալդիվներ

      Եթե Դուք միշտ երազել եք լինել Մալդիվյան կղզիներում, բայց չեք կարողացել դա Ձեզ թույլ տալ, թեժ ուղեգրերը հրաշալի հնարավորություն են երազանքը իրականություն դարձնելու համար: Հեքիաթային կղզիները կհյուրընկալեն արևային եղանակով, կուրախացնեն բազմաթիվ ծովածոցերի ջինջ ջրերով և կզարմացնեն հարուստ բուսական և կենդանական աշխարհով:

       

      Մալդիվներ

      Մալդիվներ

       

      Ինչպե՞ս ձեռք բերել էժան ուղեգիր զեղչով ONE WAY TOUR ընկերությունում

      ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը ուրախությամբ առաջարկում է Ձեզ վառվող տուրերի շահավետ տարբերակներ: Մեր կայքում կարող եք ծանոթանալ հիմնական տուրերի և ուղղությունների հետ, իսկ զեղչով վառվող ուղեգրեր ձեռք բերելու համար կարող եք կապվել մեզ հետ հեռախոսով կամ այցելել մեր գրասենյակ: Մեր աշխատակիցները կծանոթացնեն Ձեզ վառվող փաթեթների հասանելի տարբերակների հետ, և իհարկե, կօգնեն ձեռք բերել ամենահարմար տարբերակը՝ հաշվի առնելով Ձեր ցանկություններն ու պահանջները:

       

      Դուբայ

      Մալդիվներ

       

      Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Աշխարհը:

      Վերջին հոդվածները

        ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024