Հայաստանի տեսարժան վայրերը Սյունիք
Տաթևի Վանական Համալիր
- ՄարզՍյունիք
- Հեռավորությունը Երևանից253.6 կմ
- ՏեսակՎանք/եկեղեցի
Սյունիք
Վայրի մասին
Հետաքրքիր
Փաստեր՝ Տաթևի Վանական Համալիր
-
Տաթեւի վանքի անվան շուրջ կա երկու հիմնական վարկած։ Առաջին վարկածը կապված է վանքը կառուցող վարպետի հետ, ով խնդրել է, որ Տերն իրեն «տա թեւ»։ Մյուս վարկածի համաձայն, վանքը կրում է Սբ. Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունը, ով հալածանքների ենթարկվելով տանջամահ է արվել այս տեղանքում։ Նրա գերեզմանի վրա 4-րդ դարում կառուցվել է եկեղեցի, որն օծել է Սբ. Գրիգոր Լուսավորիչը։
-
Վանքը ժամանակակից հայկական պետականության վերածննդի կարեւորագույն խորհրդանիշներից մեկն է՝ Գարեգին Նժդեհի գլխավորած ազգային դիմադրության եւ Լեռնահայաստանի հռչակման առանցքային վայր։
Եղանակ՝ Սյունիք
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Տաթևի վանական համալիր տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Տաթևի Վանական Համալիր
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է Տաթևի վանքը, և որտե՞ղ է այն գտնվում։
Տաթևի վանքը գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղում։ Միջնադարում այն եղել է հոգևոր, մշակութային և քաղաքական խոշոր կենտրոն, իսկ 14-րդ դարում պաշտոնապես կազմավորված Տաթևի համալսարանը դարձել է համահայկական մտավոր և գիտակրթական կենտրոն։ 1919–1921 թվականներին Զանգեզուրի ինքնապաշտպանական պայքարի ժամանակ վանքը Գարեգին Նժդեհի գլխավոր հենակետերից մեկն էր։
Ե՞րբ է հիմնադրվել Տաթևի վանքը։
Վանական համալիրի առաջին կառույցները կանգնեցվել են 4-րդ դարից՝ Հայաստանի քրիստոնեացման շրջանից, իսկ 844 թվականին վանքը պաշտոնապես հիմնադրել է Դավիթ եպիսկոպոսը։ 848 թվականին կառուցվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ապա՝ 895–906 թվականներին, Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին։
Ի՞նչ կարելի է տեսնել Տաթևի վանքում։
Համալիրում կանգնած են Սբ. Գրիգոր Լուսավորիչ և Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցիները․ վերջինիս հիմքերում կառուցման ժամանակ տեղադրվել են Պողոս և Պետրոս առաքյալների մասունքները։ Հարավային մուտքի դիմաց կանգնած է «Գավազանը»՝ յուրօրինակ հուշակոթող, որը շարժուն հիմքի շնորհիվ ճոճվելու հատկություն ուներ, իսկ վանքում կա նաև 14-րդ դարի կամարակապ, երկհարկանի զանգակատուն։
Ինչպե՞ս է Տաթևը ստացել իր անունը։
Անվան ծագման մասին կա երկու վարկած․ առաջինը կապված է վանքը կառուցող վարպետի հետ, ով խնդրել է, որ Տերն իրեն «տա թև»։ Մյուս վարկածի համաձայն՝ վանքը կրում է Սբ. Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունը, ով տանջամահ է արվել այս տեղանքում․ նրա գերեզմանի վրա 4-րդ դարում կառուցվել է եկեղեցի, որն օծել է Սբ. Գրիգոր Լուսավորիչը։
Կարո՞ղ եմ Տաթևի վանքն այցելել Երևանից մեկնող տուրով։
Այո՛, ONE WAY Tour-ի՝ Երևանից մեկնող տուրերը կանգ են առնում այստեղ․ դրանք ներկայացված են այս էջում։
Սյունիք
Պլանավորեք այցելությունը
H45, Tatev 3218, Armenia
Ճամփորդական տեսանյութեր
Բացահայտեք Հայաստանը մեր տեսանյութերով
Տուրեր
Տուրեր դեպի Տաթևի Վանական Համալիր
Սյունիք
Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Տաթևի Վանական Համալիր
Բլոգ
Կարդացեք նաև
ONE WAY TOUR
Ամրագրել անհատական տուր
Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։