Նորավանք, Տաթևի վանք, «ՏաԹևեր» ճոպանուղի, Շաքիի ջրվեժ, Արենի գինու գործարան
Անհատական տուր Երևանից (13–14 ժամ)՝ Նորավանք, Տաթևի վանք և «Տաթևեր» ճոպանուղի, Շաքիի ջրվեժ և Արենի գինու գործարան։
Տուրի մասին
Տևողություն 13-14 ժամ։
"Հայաստանի հարավը ներկայացնող տուրի շրջանակներում այցելում ենք Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր, որտեղ մեր զբոսաշրջային խումբն այցելում է Տաթեւի վանք, «Տաթեւեր» ճոպանուղի, Նորավանք, Շաքիի ջրվեժ եւ Արենիի գինու գործարան։
Զբոսաշրջային մեծ պահանջարկ վայելող այս տուրի էքսկուրսիոն ծրագրի ընթացքում մեր զբոսաշրջիկները ծանոթանում են շատ տարբեր, եւ միաժամանակ միմյանց փոխլրացնող տեսարժան վայրեր։ "
Երթուղի
1 Կանգառ 1 Նորավանք
"Միջնադարյան հայկական ճաշակն ու ճարտարապետական տաղանդը միավորվել են Նորավանքի մեջ։ Հիմնադրված լինելով 9-րդ դարում՝ այս վանքը իր զարգացմանն է հասնում 13-14-րդ դարերում։ Շրջապատված կարմրավուն գույնի բարձր լեռներով եւ կառուցված լինելով հենց ժայռերից վերցված քարից՝ Նորավանքը ներդաշնակ լրացնում է տեղի բնապատկերը՝ մնալով յուրահատուկ իր տեսակի մեջ։"
2 Կանգառ 2 Տաթև
Հայաստանի մշակույթի, ճարտարապետության եւ պատմության մասին ճշգրիտ պատկերացում ունենալու համար Տաթեւի վանք այցելությունը պարտադիրներից է։ 906 թվականին կառուցված սբ.Պողոս-Պետրոս եկեղեցին համարվում է ժամանակի լավագույն կառույցներից մեկը։ Հսկայական եկեղեցին կանգնած է կիրճի հենց եզրին, անդունդի պռնկին։ Հայերի ամենասիրելի վայրերից մեկը եղել է նաեւ համալսարան, մի քանի դար անց, նույնիսկ, ազատագրական շարժման կենտրոն, որի առաջնորդը Գարեգին Նժդեհն էր` հայ ժողովրդի ողջ պատմության մեծագույն հերոսներից մեկը։
3 Կանգառ 3 Շաքի
Բնության աննկարագրելի տեսարանները եզրափակում է Շաքիի ջրվեժը։ 16 մետր բարձրությամբ ջրվեժը պատմում է մի գեղեցիկ լեգենդ, ըստ որի Շաքի անունով աղջիկը փրկվում է ջրվեժի ջրերի շնորհիվ։ Հայաստանի հարավում գտնվող այս բնության զարդը սիրելի վայր է թե' տեղացիների, թե' զբոսաշրջիկների համար։
4 Կանգառ 4 Արենի
Տուրի վերջում մենք այցելում ենք գինեգործության կենտրոն Արենի գյուղ, որտեղ մեզ հյուրընկալում է Արենի գինու գործարանը։ Մեր հյուրերը կարող են համտեսել հայկական տարբեր տեսակի գինիներ, այդ թվում նաև Արենի տեսակի խաղողից ստացված։ Կտեսնենք նաեւ մառանը, որտեղ ամբարված են գինիները, իսկ վերեւի հարկում կարող եք օգտվել գեղեցիկ սրճարանից։
Ի՞նչ է ներառված
Ներառված է
- Տրանսպորտ
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Ինչպիսի՞ն է տուրի երթուղին։
Տուրը ձեզ կտանի Հայաստանի հարավ, այդ թվում՝ Սյունիքի մարզ։ Այն սկսվում է Նորավանքից, շարունակվում դեպի Տաթևի վանք և «Տաթևեր» ճոպանուղի, ապա Շաքիի ջրվեժ և ավարտվում Արենիի գինու գործարանում։
Որքա՞ն է տևում տուրը։
Սա մեկօրյա տուր է, որը տևում է 13-14 ժամ։
Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։
Արժեքը՝ 75 553 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։
Ե՞րբ կարելի է մասնակցել այս տուրին։
Սա անհատական տուր է, որը կազմակերպվում է ըստ պատվերի՝ ձեր ընտրած օրը։
Որտեղի՞ց է մեկնարկում և որտե՞ղ է ավարտվում տուրը։
Տուրը մեկնարկում և ավարտվում է Երևանում՝ Սայաթ-Նովայի պողոտա 1ա հասցեում։
Ի՞նչ է ներառված տուրի արժեքի մեջ։
Տուրի արժեքի մեջ ներառված է տրանսպորտը։ Սնունդը ներառված չէ, ուստի կարող եք սնունդ վերցնել ձեզ հետ կամ վճարել տեղում։
Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։
Տուրն անցկացվում է հայերեն, անգլերեն կամ ռուսերեն։
Ինչպիսի՞ տրանսպորտով է անցկացվում տուրը։
Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի չափից։ Ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է․ Wi-Fi սովորաբար չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետն աշխատում է։
Կարո՞ղ են երեխաները մասնակցել տուրին։
Այո, տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաները մասնակցում են անվճար, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7 տարեկանից սկսած վճարվում է լրիվ արժեքը։
Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։
Տուրը կարելի է անվճար չեղարկել մինչև մեկնարկից 24 ժամ առաջ։ Մեկնարկից 24 ժամից պակաս առաջ չեղարկելիս վերադարձվում է վճարի 50%-ը, իսկ տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։ Խիստ անբարենպաստ եղանակի դեպքում տուրը կարող է հետաձգվել կամ վճարը՝ վերադարձվել։
Ինչպե՞ս կարող եմ վճարել տուրի համար։
Կարող եք վճարել քարտով կամ կանխիկ՝ մեր գրասենյակում, ինչպես նաև բանկային փոխանցումով։ Ամրագրումը հաստատելու համար վճարումը կատարվում է նախապես։
Ի՞նչ է անհրաժեշտ տուրն ամրագրելու համար։
Ամրագրման համար անհրաժեշտ են ձեր հեռախոսահամարը և բոլոր մասնակիցների անուն-ազգանունները։ Ամրագրումներն ընդունվում են մինչև տուրի նախորդ օրը, սակայն խորհուրդ ենք տալիս ամրագրել հնարավորինս շուտ։
Հարցեր ունե՞ք?