Խոր Վիրապ, Երևան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հաղթանակի զբոսայգի, Հանրապետության հրապարակ

Երևան, Խոր Վիրապ

Անհատական տուր (6–7 ժամ)՝ Արարատ լեռանը նայող Խոր Վիրապի վանք, ապա Երևանում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հաղթանակի զբոսայգի և Հանրապետության հրապարակ։

Ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Տևողությունը 6-7 ժամ։

Խումբը հնարավորություն կունենա ծանոթանալու Խոր Վիրապի վանքին, որտեղ բանտարկվել է Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը, իսկ հետո քաղաքային շրջագայությունը, որի ընթացքում կծանոթանաք մայրաքաղաքի պատմությանը, կանցնի գլխավոր փողոցները, կտեսնեն հիմնական շենքերը։

Երթուղի

1 Կանգառ 1 Խոր Վիրապ

"Շատերը գիտեն, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը Հայաստանն է։ Պաշտոնապես այն ընդունվել է 301 թվականին, երբ նախկինում այստեղ եղած մայրաքաղաքի բանտից՝ վիրապից, դուրս բերվեց Գրիգորը։ Նա այստեղ բանտարկված էր 13 տարի՝ իր քրիստոնեական հավատքի համար։ Հիվանդ արքայի վերջին հույսը լինելով՝ նա նրան բուժեց, ինչից հետո թագավորն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Միաժամանակ, այստեղից է բացվում լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռ։ Շատ մոտ գտնվելը Արարատին հնարավորություն է տալիս տեսնել լեռան ամբողջ կառուցվածքը եւ հիանալ ողջ գեղեցկությամբ։

Խոր Վիրապ Խոր Վիրապ՝ լուսանկար 2 Խոր Վիրապ՝ լուսանկար 3
2 Կանգառ 2 Ծիծեռնակաբերդ

"20-րդ դարի սկզբին թուրքական կառավարությունն իրագործեց դարի առաջին մեծագույն մարդկային ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է այն 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված հայաջնջման ծրագրին: 1967 թվականից սկսած՝ Հուշահամալիրը դարձել է Երեւանի ճարտարապետական համայնապատկերի անբաժան մասը` վերածվելով ուխտավայրի:

Հուշահամալիրը բաղկացած է երեք հիմնական կառույցներից`
- Հուշապատ,
- Հավերժության տաճար՝ անմար կրակով,
- «Վերածնված Հայաստան» հուշասյուն: 44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայ ժողովրդի վերածնունդը։

12 քարե սալերը դասավորված են շրջանագծով։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100 մետրանոց պատ, որի վրա փորագրված են այն քաղաքների և գյուղերի անունները, որոնցում տեղի են ունեցել ջարդեր։"

Ծիծեռնակաբերդ Ծիծեռնակաբերդ՝ լուսանկար 2 Ծիծեռնակաբերդ՝ լուսանկար 3
3 Կանգառ 3 Հաղթանակի զբոսայգի

Զբոսայգու (այն ժամանակ Արաբկիրի քաղաքային այգի) կառուցումն սկսվել է 1930-ական թթ., իսկ Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո վերանվանվել է Հաղթանակի զբոսայգի։ 1950 թ. նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Հաղթանակ զբոսայգու հուշահամալիրի բացումը՝ Իոսիֆ Ստալինի հուշարձանով (բարձրությունը՝ 17 մ), որի պատճառով էլ երեւանցիները համալիրը, այգին եւ թաղամասն այսօր էլ անվանում են Մոնումենտ: Այգու վերակառուցման եւ հուշահամալիրի ստեղծման նախագծի հեղինակը ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: 1962 թ. Ստալինի արձանն ապամոնտաժվել է, իսկ տարիներ անց պատվանդանի վրա տեղադրվել է Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» արձանը (բարձրությունը՝ 22 մ)՝ որպես հայ կնոջ հավաքական կերպար։

Հաղթանակի զբոսայգի Հաղթանակի զբոսայգի՝ լուսանկար 2
4 Կանգառ 4 Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակը քաղաքի գլխավոր հրապարակն է, որը նախագծել է ճարտարապետ Ալեքսադր Թամանյանը քաղաքի 1924 թվականի գլխավոր հատակագծում: Այն կարեւորագույն քաղաքաշինական եւ տրանսպորտային հանգույց է, ինչպես նաեւ տարատեսակ միջոցառումների ու հավաքների վայր: Հրապարակում են գտնվում երգող շատրվանը, երկու թանգարաններ՝ Հայաստանի պատմության եւ Ազգային պատկերասրահը, կառավարության շենքերը, որոնք կառուցվել են 1920-1950 թվականներին, Հայաստանի փոստի կենտրոնական շենքը, Marriott հյուրանոցը: Հանրապետության հրապարակի համալիրը խորհրդային ճարտարապետության լավագույն գործերից է, որը 1971 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի:

Հանրապետության հրապարակ Հանրապետության հրապարակ՝ լուսանկար 2 Հանրապետության հրապարակ՝ լուսանկար 3

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Տրանսպորտ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից
Ուղղություններ: Երևան, Խոր Վիրապ
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ կտեսնեմ այս տուրի ընթացքում։

Նախ կայցելեք Խոր Վիրապի վանք, այնուհետև կլինի Երևանի շրջայց, որի ընթացքում կծանոթանաք մայրաքաղաքի պատմությանը, կանցնեք նրա գլխավոր փողոցներով և կտեսնեք գլխավոր շենքերը։

Ո՞ր կանգառներն են ներառված երթուղում։

Կանգառները հերթականությամբ են՝ Խոր Վիրապ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հաղթանակի զբոսայգի և Հանրապետության հրապարակ։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Արժեքը՝ 26 868 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։

Որքա՞ն է տևում տուրը։

Սա մեկօրյա տուր է, որը տևում է մոտ 6-7 ժամ։

Ե՞րբ է անցկացվում տուրը։

Սա անհատական տուր է, ուստի այն անցկացվում է պատվերով՝ ձեր ընտրած օրը։

Որտեղի՞ց է մեկնում և որտե՞ղ է ավարտվում տուրը։

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից։ Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ։

Ի՞նչ է ներառված տուրի արժեքի մեջ։

Տուրի արժեքի մեջ ներառված է տրանսպորտը։ Սնունդը և մուտքավճարները ներառված չեն․ սնունդը կարող եք վերցնել ձեզ հետ կամ վճարել տեղում, իսկ մուտքավճարները հիմնականում վճարվում են կանխիկ՝ տեղում։

Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հայերեն, անգլերեն կամ ռուսերեն։ Մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են և լավ ծանոթ են պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։

Ինչո՞վ է հայտնի Խոր Վիրապը։

Խոր Վիրապն այն վանքն է, որտեղ բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը՝ հայոց առաջին կաթողիկոսը։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել, և զեղչ կա՞ նրանց համար։

Այո, տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաները մասնակցում են անվճար, 3-6 տարեկանները ստանում են 50% զեղչ, իսկ 7 տարեկանից գործում է լրիվ արժեքը։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։

Անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ գումարը կարող է վերադարձվել։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Խոր Վիրապ 2Ծիծեռնակաբերդ 3Հաղթանակի զբոսայգի 4Հանրապետության հրապարակ

Հանրաճանաչ ուղղություններ