Խոր Վիրապ, Նորավանք, Արենի քարանձավ, Գինու գործարան

Խոր Վիրապ, Նորավանք, Արենի

Անհատական տուր Երևանից (8–9 ժամ)՝ Խոր Վիրապ, կարմիր ժայռերի գրկում Նորավանք, Արենիի քարանձավ և գինու գործարան Վայոց ձորում։

Ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Տևողություն 8-9 ժամ։

Ճանաչողական այս տուրը հագեցած է բազմազանությամբ։ Մեր զբոսաշրջային խումբը հնարավորություն կունենա ծանոթանալու Խոր Վիրապի վանքին, որտեղ հայերի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը եղել է բանտարկված, այնուհետեւ Նորավանքին՝ միջնադարյան գեղեցիկ վանական համալիր՝ շրջապատված կարմրավուն բարձր ժայռերով։ Տուրը կեզրափակվի Արենիի գինու գործարանի հայկական անուշահամ գինիների համտեսով։

Երթուղի

1 Կանգառ 1 Խոր Վիրապ

"Շատերը գիտեն, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը Հայաստանն է։ Պաշտոնապես այն ընդունվել է 301 թվականին, երբ նախկինում այստեղ եղած մայրաքաղաքի բանտից՝ վիրապից, դուրս բերվեց Գրիգորը։ Նա այստեղ բանտարկված էր 13 տարի՝ իր քրիստոնեական հավատքի համար։ Հիվանդ արքայի վերջին հույսը լինելով՝ նա նրան բուժեց, ինչից հետո թագավորն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Միաժամանակ, այստեղից է բացվում լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռ։ Շատ մոտ գտնվելը Արարատին հնարավորություն է տալիս տեսնել լեռան ամբողջ կառուցվածքը եւ հիանալ ողջ գեղեցկությամբ։

Խոր Վիրապ Խոր Վիրապ՝ լուսանկար 2 Խոր Վիրապ՝ լուսանկար 3
2 Կանգառ 2 Նորավանք

"Միջնադարյան հայկական ճաշակն ու ճարտարապետական տաղանդը միավորվել են Նորավանքի մեջ։ Հիմնադրված լինելով 9-րդ դարում՝ այս վանքը իր զարգացմանն է հասնում 13-14-րդ դարերում։ Շրջապատված կարմրավուն գույնի բարձր լեռներով եւ կառուցված լինելով հենց ժայռերից վերցված քարից՝ Նորավանքը ներդաշնակ լրացնում է տեղի բնապատկերը՝ մնալով յուրահատուկ իր տեսակի մեջ։

Նորավանք Նորավանք՝ լուսանկար 2 Նորավանք՝ լուսանկար 3
3 Կանգառ 3 Արենի

Տուրի վերջում մենք այցելում ենք գինեգործության կենտրոն Արենի գյուղ, որտեղ մեզ հյուրընկալում է Արենի գինու գործարանը։ Մեր հյուրերը կարող են համտեսել հայկական տարբեր տեսակի գինիներ, այդ թվում նաև Արենի տեսակի խաղողից ստացված։ Կտեսնենք նաեւ մառանը, որտեղ ամբարված են գինիները, իսկ վերեւի հարկում կարող եք օգտվել գեղեցիկ սրճարանից։

Արենի Արենի՝ լուսանկար 2 Արենի՝ լուսանկար 3

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Տրանսպորտ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից
Ուղղություններ: Խոր Վիրապ, Նորավանք, Արենի
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ո՞ր վայրեր է այցելում տուրը։

Տուրի ընթացքում կայցելեք Խոր Վիրապ, Նորավանք՝ բարձր կարմրավուն ժայռերով շրջապատված միջնադարյան վանական համալիր, իսկ վերջում՝ Արենիի քարանձավ և գինու գործարան։

Ինչո՞վ է հայտնի Խոր Վիրապը։

Խոր Վիրապն այն վանքն է, որտեղ բանտարկված է եղել Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Արժեքը՝ 40 560 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։

Որքա՞ն է տևում տուրը։

Տուրը տևում է 8-9 ժամ։

Ե՞րբ կարող եմ մասնակցել այս տուրին։

Սա անհատական տուր է, որն անցկացվում է ըստ պահանջի՝ ձեր ընտրած օրը։

Որտեղի՞ց է մեկնում տուրը, և որտե՞ղ է ավարտվում։

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից։ Խնդրում ենք ժամանել մեկնարկից 15 րոպե առաջ։

Տուրի ընթացքում գինու համտես կա՞։

Այո, տուրն ավարտվում է Արենիի գինու գործարանում հայկական գինիների համտեսով։

Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։

Տուրը հասանելի է հայերեն, անգլերեն կամ ռուսերեն խոսող գիդով։

Ի՞նչ է ներառված արժեքի մեջ։

Արժեքի մեջ ներառված է տրանսպորտը։ Սնունդը ներառված չէ․ կարող եք սնունդ վերցնել ձեզ հետ կամ վճարել տեղում։

Պե՞տք է արդյոք վճարել մուտքավճարներ տեսարժան վայրերում։

Մուտքավճարները ներառված չեն արժեքի մեջ և սովորաբար վճարվում են տեղում՝ կանխիկ։ Եթե չեք ցանկանում այցելել վճարովի վայր, կարող եք սպասել դրսում։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել տուրին։

Տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաները մասնակցում են անվճար, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7 տարեկանից վճարվում է լրիվ արժեքը։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Խոր Վիրապ 2Նորավանք 3Արենի

Հանրաճանաչ ուղղություններ