Հառիճավանք, Գյումրի, Ձիթողցոնց տուն-թանգարան, Սև բերդ
Անհատական տուր Երևանից (9–10 ժամ) դեպի Հառիճավանք և Գյումրի՝ քաղաքային տուր, Ձիթողցոնց տուն-թանգարան և Սև բերդ։
Տուրի մասին
Տևողություն 9-10 ժամ։
Ուղևորվում ենք Շիրակի մարզ՝ ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի պատմությանն ու կենցաղին։
Երթուղի
1 Կանգառ 1 Հառիճավանք
Հառիճի վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզում, Արագած լեռան հյուսիսային լանջին։ Այն բաղկացած է երկու եկեղեցուց՝ Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին, գավթից, զանգակատնից, ավանդատներից, մատուռից, դպրոցից և այլ շինություններից: Հստակ տեղեկություն չի պահպանվել վանքի առաջին եկեղեցու կառուցման մասին, սակայն պատերի արձանագրությունների վերլուծությունները փաստում են, որ եկեղեցին VII դարի է։ Հառիճավանքը եղել է կարևոր ուսումնական կենտրոն, ծաղկում է ապրել հատկապես XIII դարում։ Այն հայկական միջնադարյան ճարտարապետական մտքի հերթական նմուշն է, ժամանակի ոգու արտացոլումը եւ պատմական վկան։ Հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանն իր նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։
2 Կանգառ 2 Գյումրի, քաղաքային տուր
Հայաստանի երկրորդ քաղաքը Գյումրին, որը նաեւ կոչվել է Լենինական, Ալեքսանդրապոլ, իսկ նախնական հայկական տարբերակում Կումայրի, բնակեցված է եղել դեռեւս 3-րդ հազարամյակից։ Շատ երկար պատմական ճանապարհ անցնելով՝ Գյումրին այսօր ներկայանում է իր Հին քաղաքով, որը լավագույնս պահպանվել է քաղաքի կենտրոնում։ Գյումրիի ամեն մի շենք ունի իր պատմությունը՝ հարուստ հայկական, միջնադարյան ճարտարապետական ոգով։ Կոլորոիտային քաղաքը գրավում է իր գեղեցիկ շենքերով, փողոցներով, եկեղեցիներով եւ, իհարկե, իր չկրկնվող, յուրահատուկ գյումրվա տրամադրությամբ. չէ որ Գյումրին է Հայաստանի հումորի, արվեստի ու արհեստների կենտրոնը։ Քաղաքային տուրի մեջ ընդգրկված են նաեւ Գյումրիի երեք հայտնի եկեղեցիները եւ Սեւ բերդը։
3 Կանգառ 3 Ձիթողցոնց տուն-թանգարան
Ձիթողցոնց տուն-թանգարանը գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում և ներկայացնում է քաղաքի առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Թանգարանը տեղակայված է 1872 թվականին կառուցված Ձիթողցյանների առանձնատանը, որը հայտնի է իր կարմիր և սև տուֆի գեղեցիկ համադրությամբ։ 1984 թվականին այս շենքում հիմնադրվել է թանգարանը, որտեղ ցուցադրվում են 19-րդ դարի 60-ականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականների Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրի) ինքնավարությունը, արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։ Ցուցասրահներում վերականգնված են նաև գյումրեցի արհեստավորների և ունևոր խավի բնակարանների ներքին տեսքերը։
4 Կանգառ 4 Սև բերդ
Սեւ քարից կառուցված պաշտպանական ամրոցը հենց այդպես էլ կոչվում է՝ Սեւ բերդ։ 1834 թվականին կառուցվել է բերդը, ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո։ Յուրահատուկ ուշադրության է արժանի ջրահեռացման համակարգը, որը պաշտպանում էր ամրոցի պատերը անձրեւներից։ Այժմ զբոսաշրջային կենտրոնի վերածված Սեւ բերդը այցելուներին հիշեցնում է իր մարտական անցյալի մասին։
Ի՞նչ է ներառված
Ներառված է
- Տրանսպորտ
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Ինչի՞ մասին է այս տուրը։
Տուրն ուղևորվում է Շիրակի մարզ, որտեղ կծանոթանաք Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրու պատմությանն ու առօրյա կյանքին։ Ծրագրում ընդգրկված են Հառիճավանքը, Գյումրու քաղաքային շրջայցը, Ձիթողցոնց տուն-թանգարանը և Սև բերդը։
Որքա՞ն է տևում տուրը։
Սա մեկօրյա տուր է, որը տևում է 9-10 ժամ։
Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։
Արժեքը՝ 42 019 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։
Որտեղի՞ց է սկսվում և որտե՞ղ է ավարտվում տուրը։
Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Սայաթ-Նովայի պողոտա 1ա հասցեում։
Ե՞րբ կարող եմ մասնակցել այս տուրին։
Սա անհատական տուր է, որն անցկացվում է ըստ պահանջի՝ ձեր ընտրած օրը։
Ի՞նչ է ներառված արժեքի մեջ։
Արժեքի մեջ ներառված է տրանսպորտը։ Սնունդը և մուտքի վճարները ներառված չեն։ Ուտելիքը կարող եք վերցնել ձեզ հետ կամ վճարել տեղում, իսկ մուտքի վճարները սովորաբար վճարվում են կանխիկ՝ տեղում։
Ի՞նչ լեզուներով է հասանելի տուրը։
Տուրը հասանելի է հայերեն, անգլերեն և ռուսերեն։
Կարո՞ղ են երեխաները մասնակցել։
Այո, տարիքային սահմանափակումներ չկան։
Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։
Չեղարկումն անվճար է մինչև տուրից 24 ժամ առաջ։ Տուրից առաջ վերջին 24 ժամվա ընթացքում չեղարկելու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը, իսկ տուրը սկսվելուց հետո գումարը չի վերադարձվում։
Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։
Խիստ վատ եղանակի դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ գումարը կարող է վերադարձվել։
Ինչպե՞ս ամրագրել և վճարել։
Ամրագրման համար անհրաժեշտ են ձեր հեռախոսահամարը և բոլոր մասնակիցների անուն-ազգանունները, իսկ ամրագրումներն ընդունվում են մինչև տուրի նախորդ օրը։ Ամրագրումը հաստատելու համար վճարումը կատարվում է նախապես՝ քարտով կամ կանխիկ գրասենյակում, կամ բանկային փոխանցումով։
Հարցեր ունե՞ք?