Տառերի պուրակ, Քարի լիճ, Ամբերդ ամրոց, Վահրամաշեն

Արագած-Ամբերդ

Անհատական տուր Երևանից (6–7 ժամ) Արագած լեռան լանջերին՝ Տառերի պուրակ, Քարի լիճ, Ամբերդ ամրոց և Վահրամաշեն եկեղեցի։

Ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Տևողություն 6-7 ժամ։

Բոլոր վայրերը տեղ են գտել Արագած լեռան լանջերին եւ ստորոտներին։ Մեր զբոսաշրջիկների կողմից սիրված այս տուրի ծրագրում են 10-րդ դարի Ամբերդ ամրոցը, Տառերի պուրակը, Քարի լիճը և Վահրամաշենը։

Երթուղի

1 Կանգառ 1 Տառերի պուրակ

Կանգ կառնենք նաև Տառերի պուրակում։ Չէ որ, աշխարհում կան ոչ ավել, քան 70 այբուբեններ, որոնցից մեկը հայկականն է։ Ստեղծվելով 405 թվականին` շուրջ 1600 տարի հայոց տառերն ու հայ ժողովուրդը անբաժան են։ Լինելով սեփական գիր ունեցող ժողովուրդ, հայերն իրենց պատմության ընթացքում ստեղծել եւ տարածել են հազարավոր ձեռագրեր, գրքեր, մատյաններ։ Եւ ահա, 2005 թվականին նշելով գրերի ստեղծման 1600-ամյակը, կառուցվեց Տառերի պուրակը։ 39 տառերը քանդակների տեսքով, կանգնած են փոքրիկ դաշտի վրա, Արագած լեռան լանջին, իսկ տառերի ետեւում հայ ժողովրդի մշակույթի առավել հայտնի գործիչներն են՝ Մեսրոպ Մաշտոցն ու Գրիգոր Լուսավորիչը։

Տառերի պուրակ Տառերի պուրակ՝ լուսանկար 2
2 Կանգառ 2 Քարի լիճ

Արագած լեռան վրա շատ են լճակները, որոնցից մեկն էլ Քարի լիճն է, 3207 մետր բարձրության վրա գտնվող։ Սառցե գոյացություններից առաջացած Քարի լիճը ունի մոտ 9 մետր առավելագույն խորություն եւ խիստ սառը ջուր։ Լճի մակերեսը կազմում է մոտ 0.3 կմ², իսկ լճի արեւմտյան կողմից սկիզբ է առնում Արքաշեն գետը։

Քարի լիճ Քարի լիճ՝ լուսանկար 2
3 Կանգառ 3 Ամբերդ ամրոց

2300 մետր ծովի մակերևույթից բարձր գտնվող Ամբերդը բնակեցված է եղել դեռ քարե դարից, իսկ այսօրվա ամրոցը վեր է կանգնել 10-րդ դարում։ Գտնվելով երկու գետերի միախառնման տեղում՝ ամրոցը երկար դարեր մնացել է բացառիկ անառիկ եւ ընկել է միայն 14-րդ դարում, որից հետո աննշան փոփոխություններով հասել մեր օրեր։ Ամրոցը բաղկացած է բերդից, 1026 թվականի սբ. Աստվածածին եկեղեցուց, մատուռից, բաղնիքից եւ այլ աշխարհիկ շինություններից։

Ամբերդ ամրոց Ամբերդ ամրոց՝ լուսանկար 2 Ամբերդ ամրոց՝ լուսանկար 3
4 Կանգառ 4 Վահրամաշեն

Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցին գտնվում է Ամբերդ ամրոցի տարածքում՝ Արագած լեռան հարավային լանջին, Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս-արեւմուտք։ Այն կառուցվել է 1026 թվականին Վահրամ Պահլավունու հովանավորությամբ և տեղակայված է ամրոցի կենտրոնական բարձրադիր մասում՝ դղյակի, բաղնիքի ու մատուռի հարեւանությամբ։

Վահրամաշեն

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Տրանսպորտ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից
Ուղղություններ: Արագած-Ամբերդ
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ո՞ր վայրեր է այցելում այս տուրը։

Տուրի ընթացքում կայցելեք Տառերի պուրակ (Հայոց այբուբենի հուշարձան), Քարի լիճ, 10-րդ դարի Ամբերդ ամրոց և Վահրամաշեն։ Այս բոլոր վայրերը գտնվում են Արագած լեռան լանջերին ու ստորոտին։

Որքա՞ն է տևում տուրը։

Սա մեկօրյա տուր է, որը տևում է 6-7 ժամ։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Արժեքը՝ 36 829 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։

Ե՞րբ կարող եմ մասնակցել այս տուրին։

Սա անհատական տուր է, որը կազմակերպվում է ըստ պահանջի՝ ձեր ընտրած օրը։

Որտե՞ղ է սկսվում և ավարտվում տուրը։

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից։

Ի՞նչ է ներառված գնի մեջ։

Գնի մեջ ներառված է տրանսպորտը։ Սնունդը ներառված չէ․ կարող եք վերցնել ձեր սնունդը կամ վճարել տեղում։ Մուտքավճարները նույնպես ներառված չեն և սովորաբար վճարվում են կանխիկ՝ տեղում։

Ո՞ր լեզուներով է անցկացվում տուրը։

Տուրն առաջարկվում է հայերեն, անգլերեն կամ ռուսերեն խոսող գիդով։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել, և զեղչ կա՞ նրանց համար։

Այո, տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաների համար տուրն անվճար է, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7 տարեկանից կիրառվում է լրիվ գինը։

Ինչպե՞ս ամրագրել և վճարել տուրի համար։

Ամրագրելու համար անհրաժեշտ են ձեր հեռախոսահամարը և բոլոր մասնակիցների անուն-ազգանունները․ ամրագրումներն ընդունվում են մինչև տուրի նախորդ օրը։ Ամրագրումը հաստատելու համար վճարումը կատարվում է նախապես՝ գրասենյակում քարտով կամ կանխիկ, կամ բանկային փոխանցումով։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Ի՞նչ է լինում, եթե եղանակը վատ է։

Խիստ անբարենպաստ եղանակի դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ գումարը կարող է վերադարձվել։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Տառերի պուրակ 2Քարի լիճ 3Ամբերդ ամրոց 4Վահրամաշեն

Հանրաճանաչ ուղղություններ