Գառնի, Գեղարդ, Երևան, քաղաքային տուր, Հաղթանակի զբոսայգի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հանրապետության հրապարակ
Անհատական տուր (7–8 ժամ)՝ Չարենցի կամար, Գառնու տաճար, Քարերի սիմֆոնիա և Գեղարդ, ապա Հաղթանակի զբոսայգի, Ծիծեռնակաբերդ և Հանրապետության հրապարակ։
Տուրի մասին
Տևողություն 7-8 ժամ։
Շրջայցը ընդգծում է Երևանի առանցքային վայրերը, այդ թվում՝ Չարենցի կամարը՝ Արարատ լեռան տեսարանով, Գառնու հնագույն տաճարը և Քարերի սիմֆոնիայի բնական հրաշքը: Այն նաև ներկայացնում է Գեղարդի վանքը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վայր է, ինչպես նաև Երևանի քաղաքային զբոսաշրջության տեսարժան վայրերը, ինչպիսիք են Հաղթանակի զբոսայգին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը և Հանրապետության հրապարակը, որոնք ցուցադրում են քաղաքի հարուստ պատմությունն ու մշակույթը:
Երթուղի
1 Կանգառ 1 Չարենցի կամար
Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը Ողջաբերդ գյուղով անցնելիս հաճախ նկատում էր, որ մոտակա բլուրից հիասքանչ տեսարան է բացվում է դեպի Արարատ լեռը։ Եւ ահա, 1957 թվականին, Իսրայելյանն ավարտում է իր նախագծած կառույցը, որն անվանվում է Արարատ լեռան տաճար։ Ճակատային մուտքի վրա տեսանելի մեծ տառերով փորագրվում է Եղիշե Չարենցի բանաստեղծության վերջին տողը. «աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում»։ Շատ շուտով վայրը ստացավ իր՝ նոր, ժողովրդական եւ ավելի հայտնի անունը՝ Չարենցի կամար։ Տուրը սկսում ենք հենց Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռան դիտակետ այցելությամբ։
2 Կանգառ 2 Գառնի
Առաջին դարում վեր խոյացած, երկար դարեր անցած, ավիրված եւ ապա նորից վեր հառնած տաճարը պատմում է նախաքրիստոնեական Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին։ Միհրին՝ արեւի աստծուն նվիրված տաճարը միակ պահպանված հեթանոսական տաճարն է թե' Հայաստանում, թե' նախկին ԽՍՀՄ տարածքում։ Տաճարն ավիրվել է 1679 թվականին ավերիչ երկրաշարժից եւ վերականգնվել է շուրջ 8 տարի, 1968-75 թթ.։
3 Կանգառ 3 Քարերի սիմֆոնիա
Հաջորդ կանգառն արդեն բազալտե երգեհոնն է՝ Քարերի սիմֆոնիան։ Հրաշալի հավասարաչափությամբ, բնական ճանապարհով կտրտված քարերի կուտակումն իրական բնության հրաշք է եւ եւս ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս։ Հիմնականում, վեցանկյուն քարերը մեկը մյուսի ողջ կիրճով մեկ ձգված, նմանվում են երգեհոնի, որտեղից էլ առաջացել է Քարերի սիմֆոնիա անվանումը։
4 Կանգառ 4 Գեղարդ
Ժայռափոր այս վանքի հին անունը եղել է Այրիվանք՝ ի հաշիվ շրջակա լեռներում եղած մոտ 140 քարայրների։ Այս քարայրները բնակեցված են եղել վանականներով։ Հետագայում այստեղ բերված սրբագույն մասունք Գեղարդը վանքին տվեց իր՝ ներկայիս Գեղարդավանք անունը։ Հռոմեացի հարյուրապետ Լոնգիանոսի զենքը՝ սուրբ մասունք Գեղարդը, որով խոցվել է Քրիստոսը, այժմ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
5 Կանգառ 5 Հաղթանակի զբոսայգի
Զբոսայգու (այն ժամանակ Արաբկիրի քաղաքային այգի) կառուցումն սկսվել է 1930-ական թթ., իսկ Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո վերանվանվել է Հաղթանակի զբոսայգի։ 1950 թ. նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Հաղթանակ զբոսայգու հուշահամալիրի բացումը՝ Իոսիֆ Ստալինի հուշարձանով (բարձրությունը՝ 17 մ), որի պատճառով էլ երեւանցիները համալիրը, այգին եւ թաղամասն այսօր էլ անվանում են Մոնումենտ: Այգու վերակառուցման եւ հուշահամալիրի ստեղծման նախագծի հեղինակը ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: 1962 թ. Ստալինի արձանն ապամոնտաժվել է, իսկ տարիներ անց պատվանդանի վրա տեղադրվել է Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» արձանը (բարձրությունը՝ 22 մ)՝ որպես հայ կնոջ հավաքական կերպար։
6 Կանգառ 6 Ծիծեռնակաբերդ
"20-րդ դարի սկզբին թուրքական կառավարությունն իրագործեց դարի առաջին մեծագույն մարդկային ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է այն 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված հայաջնջման ծրագրին: 1967 թվականից սկսած՝ Հուշահամալիրը դարձել է Երեւանի ճարտարապետական համայնապատկերի անբաժան մասը` վերածվելով ուխտավայրի:
Հուշահամալիրը բաղկացած է երեք հիմնական կառույցներից`
- Հուշապատ,
- Հավերժության տաճար՝ անմար կրակով,
- «Վերածնված Հայաստան» հուշասյուն: 44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայ ժողովրդի վերածնունդը։
12 քարե սալերը դասավորված են շրջանագծով։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100 մետրանոց պատ, որի վրա փորագրված են այն քաղաքների և գյուղերի անունները, որոնցում տեղի են ունեցել ջարդեր։"
7 Կանգառ 7 Հանրապետության հրապարակ
Հանրապետության հրապարակը քաղաքի գլխավոր հրապարակն է, որը նախագծել է ճարտարապետ Ալեքսադր Թամանյանը քաղաքի 1924 թվականի գլխավոր հատակագծում: Այն կարեւորագույն քաղաքաշինական եւ տրանսպորտային հանգույց է, ինչպես նաեւ տարատեսակ միջոցառումների ու հավաքների վայր: Հրապարակում են գտնվում երգող շատրվանը, երկու թանգարաններ՝ Հայաստանի պատմության եւ Ազգային պատկերասրահը, կառավարության շենքերը, որոնք կառուցվել են 1920-1950 թվականներին, Հայաստանի փոստի կենտրոնական շենքը, Marriott հյուրանոցը: Հանրապետության հրապարակի համալիրը խորհրդային ճարտարապետության լավագույն գործերից է, որը 1971 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի:
Ի՞նչ է ներառված
Ներառված է
- Տրանսպորտ
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ վայրեր է այցելում այս տուրը։
Տուրն այցելում է Չարենցի կամար, Գառնու տաճար, «Քարերի սիմֆոնիա» և Գեղարդավանք, այնուհետև շարունակվում է Երևանի քաղաքային շրջայցով՝ Հաղթանակի զբոսայգի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հանրապետության հրապարակ։
Որքա՞ն է տևում տուրը։
Սա մեկօրյա տուր է, որը տևում է 7-8 ժամ։
Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։
Արժեքը՝ 37 495 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։
Ե՞րբ է անցկացվում այս տուրը։
Սա անհատական տուր է, որն անցկացվում է ըստ պահանջի՝ ձեր ընտրած օրը։
Որտեղի՞ց է սկսվում և որտե՞ղ է ավարտվում տուրը։
Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից։
Ինչո՞վ են առանձնահատուկ Գառնին, «Քարերի սիմֆոնիան» և Գեղարդը։
Գառնին հնագույն տաճար է, «Քարերի սիմֆոնիան»՝ բնության հրաշք, իսկ Գեղարդավանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության օբյեկտ է։
Կտեսնե՞նք Արարատ լեռը։
Չարենցի կամարից բացվում է տեսարան դեպի Արարատ լեռը։
Ի՞նչ է ներառված արժեքի մեջ։
Արժեքի մեջ ներառված է տրանսպորտը։ Սնունդը ներառված չէ․ կարող եք վերցնել ձեր սնունդը կամ վճարել տեղում։ Մուտքի վճարները նույնպես ներառված չեն և սովորաբար վճարվում են կանխիկ՝ տեղում։
Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։
Տուրն անցկացվում է հայերեն, անգլերեն կամ ռուսերեն։
Կարո՞ղ են երեխաները մասնակցել տուրին։
Այո, տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաների համար տուրն անվճար է, 3-6 տարեկանները ստանում են 50% զեղչ, իսկ 7 տարեկանից գործում է ամբողջական արժեքը։
Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։
Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։
Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։
Խիստ անբարենպաստ եղանակի դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ գումարը կարող է վերադարձվել։
Հարցեր ունե՞ք?