Էջմիածին (Մայր Տաճար, Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե), Զվարթնոց
Անհատական ուղևորություն Երևանից (4–5 ժամ)՝ Էջմիածնի Մայր տաճար, Սբ. Գայանե և Սբ. Հռիփսիմե եկեղեցիներ և Զվարթնոցի տաճար՝ ձեր տեմպով։
Տուրի մասին
Տևողություն 4-5 ժամ։
Մշակութային այս տուրի շրջանակում մենք կայցելենք հայերի հոգեւոր կենտրոն եւ գլխավոր եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սբ. Հռիփսիմե եւ սբ.Գայանե եկեղեցիներ եւ 7-րդ դարի տաճար Զվարթնոց։ Այս տուրը կհետաքրքրի միջնադարյան ճարտարապետությամբ, արվեստով, կրոնով եւ պատմությամբ հետաքրքրվող ամենահետաքրքրասեր զբոսաշրջիկին։ Տուրի ծրագրում ներառված բոլոր վայրերը գտնվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի պաշտպանության տակ եւ համարվում են համաշխարհային ժառանգության մաս կազմող վայրեր։
Երթուղի
1 Կանգառ 1 Մայր Տաճար
"Ըստ ավանդության, գլխավոր եկեղեցին կառուցվել է այն տեղում, ուր իջավ միածինը, Էջմիածինը։ Գրիգորի տեսիլքում Քրիստոսը ոսկե մուրճով ցույց է տալիս գլխավոր տաճարի տեղը։
303 թվականին հիմնադրված այս եկեղեցուն վիճակված է դառնալ հայ ժողովրդի պատմության կարեւոր վկան, մասնակիցը։ Լինելով ամենակարեւոր կենտրոնը հայ եկեղեցու համաշխարհային ցանցի՝ Էջմիածնի Մայր տաճարն այժմ ներկայանում է մեծ տարածքով՝ ներառելով բազմաթիվ հին ու նոր եկեղեցիներ, աշխարհիկ կառույցներ, գրադարաններ, ճեմարան եւ այլն։"
2 Կանգառ 2 Սբ. Գայանե Եկեղեցի
Յոթերորդ դարի փառահեղ եկեղեցիների շարքը շարունակում է սբ. Գայանեն՝ ընդամենը 12 տարով լինելով երիտասարդ սբ. Հռիփսիմեից։ 630 թվականին կառուցված այս եկեղեցին, կառուցվել է 3-րդ դարի վերջին եւ 4-րդի սկզբին Հայաստանում հանգրվանած քրիստոնյա կույսի գերեզմանի վրա, իր մահից շուրջ 3 դար անց։ Եկեղեցին վերականգնվել է 1652 թվականին։ Բակում կան բազմաթիվ տապաններ, որոնց թվում հայ ժողովրդի ռազմական, մշակության հայտնի գործիչներ։
3 Կանգառ 3 Սբ. Հռիփսիմե Եկեղեցի
Ըստ մասնագետների գնահատականի սուրբ Հռիփսիմեի ճարտարապետությունը համարվում է հայկական լավագույն նմուշներից մեկը։ Այստեղ առաջին անգամ օգտագործվել են սեյսմակայանություն ապահովող հայկական խորշերը։ Հսկայական չափերի եկեղեցու կառուցումն ավարտվել է 618 թվականին, իր ետեւից թողնելով մեծ ճարտարապետական ժառանգություն, որի դետալներն առ այսօր կիրառվում են։
4 Կանգառ 4 Զվարթնոցի տաճար
Ավերված լինելով հանդերձ՝ Զվարթնոցը շարունակում է մնալ բացառիկ, իր հոգեւոր, մշակութային եւ ճարտարապետական նշանակությամբ։ Հրեշտակների անունով կոչված այս հսկայական եկեղեցին կառուցվել է 9 տարի, եւ օծվել է 652 թվականին։ Մինչեւ 46-49 մետր բարձրությամբ հրաշալի տաճարը ավերվել է, հավանաբար, երկրաշարժի արդյունքում, ինչից հետո Հայաստանում այլեւս չեն կառուցվել նման եկեղեցիներ։ Զվարթնոցի իրական տեսքը երկար ժամանակ անհայտ է եղել, մինչեւ ճարտարապետ Թ. Թորամանյանը առաջարկեց եկեղեցու իրական նախնական ձեւը, ինչը հետագայում ապացուցվեց այլ պատմական փաստերով։
Ի՞նչ է ներառված
Ներառված է
- Տրանսպորտ
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Այս տուրը ի՞նչ է ներառում։
Սա անհատական մշակութային տուր է Երևանից դեպի Էջմիածին և Զվարթնոց։ Ծրագրում ներառված են Էջմիածնի Մայր Տաճարը, Սբ. Գայանե եկեղեցին, Սբ. Հռիփսիմե եկեղեցին և Զվարթնոց տաճարը, որոնք բոլորը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պահպանության տակ են։
Տուրը որքան է տևում։
Տուրը տևում է 4-5 ժամ։ Սա կեսօրյա տուր է։
Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։
Արժեքը՝ 27 077 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։
Ո՞ր կանգառներն են և ինչ հերթականությամբ։
Կանգառների հերթականությունն է՝ Էջմիածնի Մայր Տաճար, Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե, Զվարթնոց տաճար։
Տուրը ե՞րբ է անցկացվում։
Տուրն անցկացվում է ըստ հարցման՝ ճանապարհորդի ընտրած օրը։
Որտե՞ղ է մեկնարկի և ավարտի վայրը։
Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից։ Տուրն ավարտվում է նույն հասցեում։
Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։
Տուրը հասանելի է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
Ի՞նչ է ներառված արժեքի մեջ, և ի՞նչը ներառված չէ։
Արժեքի մեջ ներառված է տրանսպորտը։ Սնունդը և մուտքի տոմսերը ներառված չեն։
Կարո՞ղ են երեխաները մասնակցել այս տուրին։
Այո, տարիքային սահմանափակումներ չկան։
Ի՞նչ է չեղարկման քաղաքականությունը։
Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։
Ի՞նչ կլինի վատ եղանակի դեպքում։
Ուժեղ վատ եղանակի դեպքում տուրը կարող է հետաձգվել կամ գումարը վերադարձվել։
Ինչպե՞ս ամրագրել և վճարել։
Ամրագրման համար անհրաժեշտ են ձեր հեռախոսահամարը և բոլոր մասնակիցների ամբողջական անունները։ Վճարումը կատարվում է նախապես՝ ամրագրումը հաստատելու համար, և կարելի է վճարել քարտով գրասենյակում, բանկային փոխանցումով կամ կանխիկ գրասենյակում։
Հարցեր ունե՞ք?
Կարծիքներ
Հիշարժան և անմոռանալի տուր դեպի Սուրբ քաղաք Էջմիածին և Զվարթնոցի հոյակերտ տաճար։ Բազմաթիվ գեղեցիկ պահեր և հաճելի հիշողություններ... Հագեցած էքսկուրսիա մեր կրոնի պատմության հետքերով... Խորին շնորհակալությունս եմ ցանկանում հայտնել մեր զբոսավարին`բանիմաց, իր գործի գիտակ և անչափ հոգատար ՄԵՐԻԻՆ մեր օրը հաճելի դարձնելու համար։ Ինչպես նաև շնորհակալ եմ մեր վարորդին` Տիգրանին մեզ ուղեկցելու և անվտանգ տեղափոխելու համար։