Հայաստանի տեսարժան վայրերը Արմավիր

Սբ. Հռիփսիմե եկեղեցի

  • ՄարզԱրմավիր
  • Հեռավորությունը Երևանից22.6 կմ
  • ՏեսակՎանք/եկեղեցի

Արմավիր

Վայրի մասին

Սբ. Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Վաղարշապատ քաղաքի արեւելյան մասում, այն համարվում է հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։ Սբ. Հռիփսիմեն հիմնադրվել է 618 թվականին՝ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից 4-րդ դարում կառուցված Սբ. Հռիփսիմե նահատակի դամբարանի տեղում: 1776 թվականին նրա շուրջ կառուցվել է աղյուսաշեն պարիսպը, 1880 թվականին եկեղեցու գավթի վրա կառուցվել է զանգակատունը, իսկ հետագայում՝ 1894 թվականին սրբատաշ քարերից կառուցվել են արեւելյան եւ հարավային պարիսպները եւ մի շարք այլ օժանդակ կառույցներ: Սբ. Հռիփսիմե եկեղեցին համարվում է եզակի հայկական ոճի կառույց: Շենքը արտաքին պլանով քառակուսի է, կենտրոնագմբեթ, իսկ ներքուստ խաչաձեւ: Սբ. Հռիփսիմե եկեղեցու ներքին հարդարանքը արտասովոր է եւ բարդ: Հայ ճարտարապետների կողմից ստեղծված այս նորարարական հորինվածքը հետագայում բազմիցս օգտագործվել է 7-րդ դարի հայ ճարտարապետության մեջ եւ նաեւ արձագանք է գտել ավելի ուշ ժամանակաշրջանի եկեղեցական կառույցների մեջ՝ Վանա լճի Աղթամար կղզու գլուխգործոց Սուրբ Խաչ եկեղեցին:

Հետաքրքիր

Փաստեր՝ Սբ. Հռիփսիմե եկեղեցի

  1. Ըստ Ագաթանգեղոսի, Հռոմի Դիոկղետիանոս հեթանոս կայսրը, ցանկանում էր կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ քրիստոնյա Հռիփսիմեին: Միանձնուհի Հռիփսիմեն, մայրապետ Գայանեն եւ մի քանի տասնյակ այլ միանձնուհիներ փախչում են դեպի Հայաստան, որպեսզի ազատվեն Դիոկղետիանոս կայսեր հետապնդումներից: Սակայն կայսրը իմանում է կույսերի Հայաստան փախչելու մասին եւ նամակով դիմում է հայոց թագավոր Տրդատ 3-րդին՝ խնդրելով գտնել նրանց եւ մահապատժի ենթարկել, իսկ Հռիփսիմեին վերադարձնել իրեն: Գերված Հռիփսիմեի գեղեցկությամբ թագավորը որոշում է ամուսնանալ նրա հետ, սակայն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկուհուն եւ զայրացած հրամայում է տարբեր տեղերում մեկուսացնել կույսերին եւ սպանել: Հռիփսիմեի մահվան վայրում կառուցվել է այս եկեղեցին, որտեղ եւ այսօր գտնվում է նրա դամբարանը:

  2. Սբ. Հռիփսիմեն վաղ միջնադարյան Հայաստանի հոգեւոր կառույցների առավել կատարելագործված օրինակներից է եւ հանդիսանում է հայկական ճարտարապետական ամենաբարդ հորինվածքներից մեկը:

  3. Սբ. Հռիփսիմե եկեղեցին կառուցված է երկրաշարժերին դիմակայելու մի շարք հնարքներով:

  4. Սբ. Հռիփսիմե եկեղեցին 2000 թվականից գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Եղանակ՝ Արմավիր

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Սբ. Հռիփսիմե եկեղեցի

Հաճախ տրվող հարցեր

Որտե՞ղ է գտնվում Սբ. Հռիփսիմե եկեղեցին։

Սբ. Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում և համարվում է հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։ 2000 թվականից այն գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Ե՞րբ է կառուցվել Սբ. Հռիփսիմե եկեղեցին։

Եկեղեցին հիմնադրվել է 618 թվականին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից՝ 4-րդ դարում կառուցված Սբ. Հռիփսիմե նահատակի դամբարանի տեղում։ 1776 թվականին նրա շուրջ կառուցվել է աղյուսաշեն պարիսպը, 1880 թվականին գավթի վրա՝ զանգակատունը, իսկ 1894 թվականին սրբատաշ քարից կառուցվել են արևելյան և հարավային պարիսպները։

Ո՞վ էր Սբ. Հռիփսիմեն։

Ըստ Ագաթանգեղոսի՝ Հռոմի Դիոկղետիանոս կայսրը ցանկանում էր կնության առնել քրիստոնյա կույս Հռիփսիմեին, որը մայրապետ Գայանեի և մի քանի տասնյակ այլ միանձնուհիների հետ փախել էր Հայաստան։ Հռիփսիմեի գեղեցկությամբ գերված Տրդատ Գ թագավորը ևս որոշել է ամուսնանալ նրա հետ, սակայն չհաջողելով՝ զայրացած հրամայել է սպանել կույսերին։ Եկեղեցին կառուցվել է Հռիփսիմեի նահատակության վայրում, և այստեղ է գտնվում նրա դամբարանը։

Ինչո՞վ է առանձնահատուկ եկեղեցու ճարտարապետությունը։

Շենքն արտաքին հատակագծով քառակուսի է և կենտրոնագմբեթ, իսկ ներքուստ՝ խաչաձև․ նրա ներքին հարդարանքն արտասովոր է ու բարդ, և կառուցման ժամանակ կիրառվել են երկրաշարժերին դիմակայելու մի շարք հնարքներ։ Հայ ճարտարապետների ստեղծած այս նորարարական հորինվածքը բազմիցս օգտագործվել է 7-րդ դարի հայ ճարտարապետության մեջ և արձագանք է գտել ավելի ուշ կառույցներում, այդ թվում՝ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում։

Արմավիր

Պլանավորեք այցելությունը

Հասցե

85 Mesrop Mashtots Street, Vagharshapat, Armenia

Արմավիր

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Սբ. Հռիփսիմե եկեղեցի

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Սբ. Հռիփսիմե եկեղեցի, Հայաստան
1 / 3 · Սբ. Հռիփսիմե եկեղեցի