Էջմիածին, Մայր Տաճար, Զվարթնոց տաճար, Ծաղկաձոր, Կեչառիս, ճոպանուղի

Էջմիածին-Զվարթնոց, Ծաղկաձոր

Անհատական տուր (9–10 ժամ)՝ Էջմիածնի Մայր տաճար, Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե և Զվարթնոց, ապա Ծաղկաձորի հանգստավայր, ճոպանուղի և Կեչառիս։

Ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Տևողություն 9-10 ժամ։

Մշակութային այս տուրի շրջանակում մենք կայցելենք հայերի հոգեւոր կենտրոն եւ գլխավոր եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սբ. Հռիփսիմե եւ սբ.Գայանե եկեղեցիներ եւ 7-րդ դարի տաճար Զվարթնոց։ Այս տուրը կհետաքրքրի միջնադարյան ճարտարապետությամբ, արվեստով, կրոնով եւ պատմությամբ հետաքրքրվող ամենահետաքրքրասեր զբոսաշրջիկին։ Տուրի ծրագրում ներառված բոլոր վայրերը գտնվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի պաշտպանության տակ եւ համարվում են համաշխարհային ժառանգության մաս կազմող վայրեր։ Այնուհետև մենք կուղևորվենք Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր՝ վայելելու ձմեռային կամ ամառային ժամանցը՝ կախված եղանակային պայմաններից։

Երթուղի

1 Կանգառ 1 Էջմիածին Մայր Տաճար

"Ըստ ավանդության, գլխավոր եկեղեցին կառուցվել է այն տեղում, ուր իջավ միածինը, Էջմիածինը։ Գրիգորի տեսիլքում Քրիստոսը ոսկե մուրճով ցույց է տալիս գլխավոր տաճարի տեղը։
303 թվականին հիմնադրված այս եկեղեցուն վիճակված է դառնալ հայ ժողովրդի պատմության կարեւոր վկան, մասնակիցը։ Լինելով ամենակարեւոր կենտրոնը հայ եկեղեցու համաշխարհային ցանցի՝ Էջմիածնի Մայր տաճարն այժմ ներկայանում է մեծ տարածքով՝ ներառելով բազմաթիվ հին ու նոր եկեղեցիներ, աշխարհիկ կառույցներ, գրադարաններ, ճեմարան եւ այլն։"

Էջմիածին Մայր Տաճար Էջմիածին Մայր Տաճար՝ լուսանկար 2 Էջմիածին Մայր Տաճար՝ լուսանկար 3
2 Կանգառ 2 Սուրբ Գայանե եկեղեցի

Յոթերորդ դարի փառահեղ եկեղեցիների շարքը շարունակում է սբ. Գայանեն՝ ընդամենը 12 տարով լինելով երիտասարդ սբ. Հռիփսիմեից։ 630 թվականին կառուցված այս եկեղեցին, կառուցվել է 3-րդ դարի վերջին եւ 4-րդի սկզբին Հայաստանում հանգրվանած քրիստոնյա կույսի գերեզմանի վրա, իր մահից շուրջ 3 դար անց։ Եկեղեցին վերականգնվել է 1652 թվականին։ Բակում կան բազմաթիվ տապաններ, որոնց թվում հայ ժողովրդի ռազմական, մշակության հայտնի գործիչներ։

Սուրբ Գայանե եկեղեցի Սուրբ Գայանե եկեղեցի՝ լուսանկար 2 Սուրբ Գայանե եկեղեցի՝ լուսանկար 3
3 Կանգառ 3 Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Ըստ մասնագետների գնահատականի սուրբ Հռիփսիմեի ճարտարապետությունը համարվում է հայկական լավագույն նմուշներից մեկը։ Այստեղ առաջին անգամ օգտագործվել են սեյսմակայանություն ապահովող հայկական խորշերը։ Հսկայական չափերի եկեղեցու կառուցումն ավարտվել է 618 թվականին, իր ետեւից թողնելով մեծ ճարտարապետական ժառանգություն, որի դետալներն առ այսօր կիրառվում են։

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի՝ լուսանկար 2 Սուրբ Հռիփսիմե եկեղեցի՝ լուսանկար 3
4 Կանգառ 4 Զվարթնոցի տաճար

Ավերված լինելով հանդերձ՝ Զվարթնոցը շարունակում է մնալ բացառիկ, իր հոգեւոր, մշակութային եւ ճարտարապետական նշանակությամբ։ Հրեշտակների անունով կոչված այս հսկայական եկեղեցին կառուցվել է 9 տարի, եւ օծվել է 652 թվականին։ Մինչեւ 46-49 մետր բարձրությամբ հրաշալի տաճարը ավերվել է, հավանաբար, երկրաշարժի արդյունքում, ինչից հետո Հայաստանում այլեւս չեն կառուցվել նման եկեղեցիներ։ Զվարթնոցի իրական տեսքը երկար ժամանակ անհայտ է եղել, մինչեւ ճարտարապետ Թ. Թորամանյանը առաջարկեց եկեղեցու իրական նախնական ձեւը, ինչը հետագայում ապացուցվեց այլ պատմական փաստերով։

Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար՝ լուսանկար 2 Զվարթնոցի տաճար՝ լուսանկար 3
5 Կանգառ 5 Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր

Ծաղկաձորը Հայաստանի ամենագեղատեսիլ ու տուրիստական քաղաքներից մեկն է։ Այն գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին ու սիրելի վայր է ե'ւ տեղացիների, ե'ւ զբոսաշրջիկների համար։ Ծաղկաձորը հայտնի է Հայաստանի լավագույն առողջարանային կենտրոններով, ժամանցի վայրերով, չքնաղ բնությամբ ու մշակութային կոթողներով։ Այն մայրաքաղաքից հեռու է ընդամենը 50 կմ։ Գտնվելով ծովի մակերևույթից 1840 մետր բարձրության վրա՝ Ծաղկաձորը համարվում է լավագույն վայրերից մեկը թե' պասիվ, թե' ակտիվ հանգստի կազմակերպման համար։

Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր՝ լուսանկար 2 Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր՝ լուսանկար 3
6 Կանգառ 6 Կեչառիս վանական համալիր

Կեչառիս վանական համալիրը Ծաղկաձոր քաղաքի կարևորագույն մշակութային կոթողներից է։ Վանական համալիրի չորս եկեղեցիները կառուցվել են XI-XIII դարերի ընթացքում։ Ունենալով ինքնատիպ ճարտարապետություն ու հարուստ պատմություն՝ Կեչառիսը դարեր շարունակ եղել է Հայաստանի նշանավոր եկեղեցական ու գրչության կենտրոններից մեկը՝ Պահլավունի եւ Պռոշյան իշխանների շնորհիվ։ Համալիրը բաղկացած է չորս եկեղեցուց, գավթից, մատուռներից եւ շուրջ երեք տասնյակ խաչքարերից (XI-XVII դարեր): Դարերի ընթացքում վանքը բազմիցս ավերվել է ու նորից վերականգնվել։ Այժմյան կանգուն տեսքը ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի շնորհիվ է։

Կեչառիս վանական համալիր Կեչառիս վանական համալիր՝ լուսանկար 2

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Տրանսպորտ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից
Ուղղություններ: Էջմիածին-Զվարթնոց, Ծաղկաձոր
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ վայրեր կայցելենք այս տուրի ընթացքում։

Այս մշակութային տուրի ընթացքում կայցելենք հայերի հոգևոր կենտրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նրա գլխավոր եկեղեցին՝ Մայր տաճարը, Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները, ինչպես նաև 7-րդ դարի Զվարթնոց տաճարը։ Այնուհետև կմեկնենք Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր և Կեչառիսի վանական համալիր։

Այս վայրերը գտնվու՞մ են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո։

Այո, Էջմիածնի Մայր տաճարը, Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները և Զվարթնոցը գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պաշտպանության ներքո։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Արժեքը՝ 33 313 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։

Ի՞նչ կարող ենք անել Ծաղկաձորում։

Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրում, կախված եղանակից, կարող եք վայելել ձմեռային կամ ամառային ժամանց։

Որքա՞ն է տևում տուրը։

Սա մեկօրյա տուր է, որը տևում է մոտ 9-10 ժամ։

Ե՞րբ կարող եմ մասնակցել այս տուրին։

Սա անհատական տուր է․ այն կազմակերպվում է ըստ պահանջի՝ ձեր ընտրած օրը։

Որտեղի՞ց է սկսվում և որտե՞ղ է ավարտվում տուրը։

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից։

Ի՞նչ է ներառված տուրի արժեքի մեջ։

Արժեքի մեջ ներառված է տրանսպորտը։ Սնունդը և մուտքավճարները ներառված չեն․ կարող եք սնունդ վերցնել ձեզ հետ կամ վճարել տեղում, իսկ մուտքավճարները սովորաբար վճարվում են կանխիկ՝ տեղում։

Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։

Տուրը կարող է անցկացվել հայերենով, անգլերենով կամ ռուսերենով։ Մեր գիդերը տեղացի մասնագետներ են, որոնք լավ ծանոթ են պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել տուրին։

Այո, տուրը տարիքային սահմանափակումներ չունի։ 0-3 տարեկան երեխաների համար մասնակցությունն անվճար է, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7 տարեկանից վճարվում է լրիվ արժեքը։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։

Անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ վճարված գումարը կարող է վերադարձվել։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Էջմիածին Մայր Տաճար 2Սուրբ Գայանե եկեղեցի 3Սուրբ Հռիփսիմե եկեղեցի 4Զվարթնոցի տաճար 5Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր 6Կեչառիս վանական համալիր

Հանրաճանաչ ուղղություններ