Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր, Կեչառիս, ճոպանուղի

Ծաղկաձոր

Անհատական ուղևորություն Երևանից (4–5 ժամ) դեպի լեռնադահուկային ու լեռնային հանգստավայր Ծաղկաձոր, նրա ճոպանուղին և միջնադարյան Կեչառիսի վանքը։

Ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Տևողություն 4-5 ժամ։

Ծաղկաձորը Հայաստանի ամենագեղատեսիլ ու տուրիստական քաղաքներից մեկն է։ Այն գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին ու սիրելի վայր է և՛ տեղացիների, և՛ զբոսաշրջիկների համար։

Երթուղի

1 Կանգառ 1 Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր

Ծաղկաձորը հայտնի է Հայաստանի լավագույն առողջարանային կենտրոններով, ժամանցի վայրերով, չքնաղ բնությամբ ու մշակութային կոթողներով։ Այն մայրաքաղաքից հեռու է ընդամենը 50 կմ։ Գտնվելով ծովի մակերևույթից 1840 մետր բարձրության վրա՝ Ծաղկաձորը համարվում է լավագույն վայրերից մեկը թե' պասիվ, թե' ակտիվ հանգստի կազմակերպման համար։

Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր՝ լուսանկար 2 Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր՝ լուսանկար 3
2 Կանգառ 2 Կեչառիս վանական համալիր

Կեչառիս վանական համալիրը Ծաղկաձոր քաղաքի կարևորագույն մշակութային կոթողներից է։ Վանական համալիրի չորս եկեղեցիները կառուցվել են XI-XIII դարերի ընթացքում։ Ունենալով ինքնատիպ ճարտարապետություն ու հարուստ պատմություն՝ Կեչառիսը դարեր շարունակ եղել է Հայաստանի նշանավոր եկեղեցական ու գրչության կենտրոններից մեկը՝ Պահլավունի եւ Պռոշյան իշխանների շնորհիվ։ Համալիրը բաղկացած է չորս եկեղեցուց, գավթից, մատուռներից եւ շուրջ երեք տասնյակ խաչքարերից (XI-XVII դարեր): Դարերի ընթացքում վանքը բազմիցս ավերվել է ու նորից վերականգնվել։ Այժմյան կանգուն տեսքը ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի շնորհիվ է։

Կեչառիս վանական համալիր Կեչառիս վանական համալիր՝ լուսանկար 2

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Հայաստան · Ցույց տալ քարտեզի վրա
Ուղղություններ: Ծաղկաձոր
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ կտեսնեմ այս տուրի ընթացքում։

Տուրի ընթացքում կայցելեք Հայաստանի ամենագեղեցիկ և զբոսաշրջային քաղաքներից մեկը՝ Ծաղկաձորը, նրա լեռնադահուկային հանգստավայրն ու ճոպանուղին, ինչպես նաև Կեչառիսի վանական համալիրը։

Արժե՞ այցելել Ծաղկաձոր դահուկային սեզոնից դուրս։

Այո, Ծաղկաձորը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին և տեղացիների ու զբոսաշրջիկների սիրելի վայրն է։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Արժեքը՝ 28 845 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։

Որքա՞ն է տևում տուրը։

Տուրը տևում է 4-5 ժամ։

Որտեղի՞ց է սկսվում և որտե՞ղ է ավարտվում տուրը։

Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Սայաթ-Նովայի պողոտա 1ա հասցեում։

Ե՞րբ կարող եմ մասնակցել այս տուրին։

Սա անհատական տուր է, որն անցկացվում է ըստ պահանջի՝ ձեր ընտրած օրը։

Ի՞նչ է ներառված արժեքի մեջ։

Արժեքի մեջ ներառված են տրանսպորտը և գիդի ծառայությունը։ Սնունդը և մուտքի վճարները ներառված չեն։ Ուտելիքը կարող եք վերցնել ձեզ հետ կամ վճարել տեղում, իսկ մուտքի վճարները սովորաբար վճարվում են կանխիկ՝ տեղում։

Ի՞նչ լեզուներով է հասանելի տուրը։

Տուրը հասանելի է հայերեն, անգլերեն կամ ռուսերեն խոսող գիդով։ Մեր գիդերը տեղացի մասնագետներ են, որոնք քաջատեղյակ են պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել։

Այո, տարիքային սահմանափակումներ չկան։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Չեղարկումն անվճար է մինչև տուրից 24 ժամ առաջ։ Տուրից առաջ վերջին 24 ժամվա ընթացքում չեղարկելու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը, իսկ տուրը սկսվելուց հետո գումարը չի վերադարձվում։

Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։

Խիստ վատ եղանակի դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ գումարը կարող է վերադարձվել։

Ինչպե՞ս ամրագրել և վճարել։

Ամրագրման համար անհրաժեշտ են ձեր հեռախոսահամարը և բոլոր մասնակիցների անուն-ազգանունները, իսկ ամրագրումներն ընդունվում են մինչև տուրի նախորդ օրը։ Ամրագրումը հաստատելու համար վճարումը կատարվում է նախապես՝ քարտով կամ կանխիկ գրասենյակում, կամ բանկային փոխանցումով։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր 2Կեչառիս վանական համալիր

Հանրաճանաչ ուղղություններ