Գառնի, Գեղարդ, Ազատի կիրճ, Ծաղկաձոր, Կեչառիս, Ճոպանուղի
Անհատական տուր Երևանից (8–9 ժամ)՝ Չարենցի կամար, Գառնի, Քարերի սիմֆոնիա, Գեղարդ, լավաշի թխում, ապա Ծաղկաձոր և Կեչառիս։
Տուրի մասին
Տևողությունը 8-9 ժամ:
Մեր զբոսաշրջիկներին հրավիրում ենք այս շրջագայության՝ տեսնելու երկու տարբեր ժամանակաշրջանների և կրոնների տաճարներ, բնական բազալտե երգեհոն և Արարատ լեռան լավագույն տեսարաններից մեկը: Այս տուրի էքսկուրսիոն ծրագրում ընդգրկված վայրերից երկուսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս են կազմում: Այնուհետև մենք կուղևորվենք Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր՝ եղանակային պայմաններով պայմանավորված ձմեռային կամ ամառային ժամանցը վայելելու։
Երթուղի
1 Կանգառ 1 Չարենցի կամար
Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը Ողջաբերդ գյուղով անցնելիս հաճախ նկատում էր, որ մոտակա բլուրից հիասքանչ տեսարան է բացվում է դեպի Արարատ լեռը։ Եւ ահա, 1957 թվականին, Իսրայելյանն ավարտում է իր նախագծած կառույցը, որն անվանվում է Արարատ լեռան տաճար։ Ճակատային մուտքի վրա տեսանելի մեծ տառերով փորագրվում է Եղիշե Չարենցի բանաստեղծության վերջին տողը. «աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում»։ Շատ շուտով վայրը ստացավ իր՝ նոր, ժողովրդական եւ ավելի հայտնի անունը՝ Չարենցի կամար։ Տուրը սկսում ենք հենց Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռան դիտակետ այցելությամբ։
2 Կանգառ 2 Գառնու հեթանոսական տաճար
Առաջին դարում վեր խոյացած, երկար դարեր անցած, ավիրված եւ ապա նորից վեր հառնած տաճարը պատմում է նախաքրիստոնեական Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին։ Միհրին՝ արեւի աստծուն նվիրված տաճարը միակ պահպանված հեթանոսական տաճարն է թե' Հայաստանում, թե' նախկին ԽՍՀՄ տարածքում։ Տաճարն ավիրվել է 1679 թվականին ավերիչ երկրաշարժից եւ վերականգնվել է շուրջ 8 տարի, 1968-75 թթ.։
3 Կանգառ 3 Գեղարդ վանական համալիր
Ժայռափոր այս վանքի հին անունը եղել է Այրիվանք՝ ի հաշիվ շրջակա լեռներում եղած մոտ 140 քարայրների։ Այս քարայրները բնակեցված են եղել վանականներով։ Հետագայում այստեղ բերված սրբագույն մասունք Գեղարդը վանքին տվեց իր՝ ներկայիս Գեղարդավանք անունը։ Հռոմեացի հարյուրապետ Լոնգիանոսի զենքը՝ սուրբ մասունք Գեղարդը, որով խոցվել է Քրիստոսը, այժմ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
4 Կանգառ 4 Քարերի սիմֆոնիա
Հաջորդ կանգառն արդեն բազալտե երգեհոնն է՝ Քարերի սիմֆոնիան։ Հրաշալի հավասարաչափությամբ, բնական ճանապարհով կտրտված քարերի կուտակումն իրական բնության հրաշք է եւ եւս ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս։ Հիմնականում, վեցանկյուն քարերը մեկը մյուսի ողջ կիրճով մեկ ձգված, նմանվում են երգեհոնի, որտեղից էլ առաջացել է Քարերի սիմֆոնիա անվանումը։
5 Կանգառ 5 Լավաշի թխում
Ճանաչողական տուրը եզրափակվում է լավաշի մաստեր-կլասով, որտեղ կտեսնեք թե ինչպես է թխվում հայտնի հայկական հացը՝ լավաշը։
6 Կանգառ 6 Ծաղկաձոր
Ծաղկաձորը Հայաստանի ամենագեղատեսիլ ու տուրիստական քաղաքներից մեկն է։ Այն գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին ու սիրելի վայր է ե'ւ տեղացիների, ե'ւ զբոսաշրջիկների համար։ Ծաղկաձորը հայտնի է Հայաստանի լավագույն առողջարանային կենտրոններով, ժամանցի վայրերով, չքնաղ բնությամբ ու մշակութային կոթողներով։ Այն մայրաքաղաքից հեռու է ընդամենը 50 կմ։ Գտնվելով ծովի մակերևույթից 1840 մետր բարձրության վրա՝ Ծաղկաձորը համարվում է լավագույն վայրերից մեկը թե' պասիվ, թե' ակտիվ հանգստի կազմակերպման համար։
7 Կանգառ 7 Կեչառիս վանական համալիր
Կեչառիս վանական համալիրը Ծաղկաձոր քաղաքի կարևորագույն մշակութային կոթողներից է։ Վանական համալիրի չորս եկեղեցիները կառուցվել են XI-XIII դարերի ընթացքում։ Ունենալով ինքնատիպ ճարտարապետություն ու հարուստ պատմություն՝ Կեչառիսը դարեր շարունակ եղել է Հայաստանի նշանավոր եկեղեցական ու գրչության կենտրոններից մեկը՝ Պահլավունի եւ Պռոշյան իշխանների շնորհիվ։ Համալիրը բաղկացած է չորս եկեղեցուց, գավթից, մատուռներից եւ շուրջ երեք տասնյակ խաչքարերից (XI-XVII դարեր): Դարերի ընթացքում վանքը բազմիցս ավերվել է ու նորից վերականգնվել։ Այժմյան կանգուն տեսքը ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի շնորհիվ է։
Ի՞նչ է ներառված
Ներառված է
- Տրանսպորտ
Ներառված չէ
- Լավաշի թխման վարպետաց դաս
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Ո՞ր վայրեր է այցելում այս տուրը։
Տուրի երթուղին ներառում է Չարենցի կամարը, Գառնու հեթանոսական տաճարը, Գեղարդավանքը, «Քարերի սիմֆոնիան», լավաշի թխման կանգառը, Ծաղկաձորը և Կեչառիսի վանական համալիրը։
Որո՞նք են այս տուրի գլխավոր տեսարժան վայրերը։
Կտեսնեք երկու տարբեր ժամանակաշրջանների և կրոնների տաճարներ, բնական բազալտե երգեհոն և Արարատ լեռան լավագույն տեսարաններից մեկը։ Ծրագրի վայրերից երկուսը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։
Արժեքը՝ 34 983 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։
Ի՞նչ կարող ենք անել Ծաղկաձորում։
Ծաղկաձորը լեռնադահուկային հանգստավայր է, որտեղ, կախված եղանակից, կարող եք վայելել ձմեռային կամ ամառային ժամանց։
Որքա՞ն է տևում տուրը։
Սա մեկօրյա տուր է, որը տևում է 8-9 ժամ։
Ե՞րբ կարող եմ մասնակցել այս տուրին։
Սա անհատական տուր է, որը կազմակերպվում է ըստ պահանջի՝ ձեր ընտրած օրը։
Որտե՞ղ է սկսվում և ավարտվում տուրը։
Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից։
Ի՞նչ է ներառված գնի մեջ։
Գնի մեջ ներառված է տրանսպորտը։ Լավաշի թխման վարպետության դասը, սնունդը և մուտքավճարները ներառված չեն․ կարող եք վերցնել ձեր սնունդը կամ վճարել տեղում, իսկ մուտքավճարները սովորաբար վճարվում են կանխիկ՝ տեղում։
Ո՞ր լեզուներով է անցկացվում տուրը։
Տուրն առաջարկվում է հայերեն, անգլերեն կամ ռուսերեն խոսող գիդով։
Կարո՞ղ են երեխաները մասնակցել, և զեղչ կա՞ նրանց համար։
Այո, տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաների համար տուրն անվճար է, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7 տարեկանից կիրառվում է լրիվ գինը։
Ինչպե՞ս ամրագրել և վճարել տուրի համար։
Ամրագրելու համար անհրաժեշտ են ձեր հեռախոսահամարը և բոլոր մասնակիցների անուն-ազգանունները․ ամրագրումներն ընդունվում են մինչև տուրի նախորդ օրը։ Ամրագրումը հաստատելու համար վճարումը կատարվում է նախապես՝ գրասենյակում քարտով կամ կանխիկ, կամ բանկային փոխանցումով։
Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։
Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։
Հարցեր ունե՞ք?