Հայաստանի տեսարժան վայրերը Կոտայք

Գեղարդ Վանական Համալիր

  • ՄարզԿոտայք
  • Հեռավորությունը Երևանից36.6 կմ
  • ՏեսակՎանք/եկեղեցի

Կոտայք

Վայրի մասին

Գեղարդավանքը միջնադարյան Հայաստանի նշանավոր վանական համալիրներից է, գտնվում է Երեւանից մոտ 35-40 կմ հեռավորության վրա, Երեւան-Գառնի-Գողթ ճանապարհին։ Վանքի հիմնադրումը, ըստ ավանության, վերագրվում է 4-րդ դարի սկզբին։ Վաղ շրջանում քարայրային կառույցների համար կոչվել է Այրիվանք, Իսկ Գեղարդ անունը տարածվեց 13-րդ դարից սկսած՝ վանքում պահված Սբ. գեղարդի պատվին, որը խոցել էր Քրիստոսին: Վանական համալիրի հնագույն կառույցը գտնվում է պարսպապատից դուրս՝ արեւմտյան կողմում. դա 12-րդ դարի կիսաժայռափոր մատուռն է։ 13-րդ դարում ձեւավորվել է հիմնական հուշարձանախումբը, որի մեջ մտնում են գլխավոր եկեղեցին (Կաթողիկե), կից գավիթը, երկու ժայռափոր եկեղեցիները, ժամատուն-դամբարանն ու խուցերը։ Գեղարդավանքն առանձնահատուկ տեղ ունի հայկական ժայռակոփ արվեստում․ գլխավոր եկեղեցուն կից՝ հյուսիսային հսկա ժայռի տարբեր մակարդակներում փորված է մի ամբողջ հուշարձանախումբ՝ վերեւում՝ երկու փոքր եկեղեցի եւ գավիթ, ներքեւում՝ սյունազարդ ժամատուն-դամբարան։ Վանքի շրջակայքը հարուստ է բարձրարվեստ խաչքարերով եւ ժայռափոր խուցերով։ Գլխավոր եկեղեցին (Կաթողիկե) կառուցվել են Զաքարյաններ իշխանները 1215 թվականին: Կառուցման արձանագրությունը փորագրված է արեւմտյան ճակատի մուտքի վերեւում։ Գավիթը՝ գլխավոր եկեղեցու ժամատունը, կառուցվել է 1215-1225 թվականներին: Արեւելյան կողմով հպված է գլխավոր եկեղեցու արեւմտյան ճակատին, իսկ հյուսիսային պատին փոխարինում է բնական ժայռը: Առաջին ժայռակոփ եկեղեցին գտնվում է գլխավոր եկեղեցու գավթի հյուսիս-արեւմտյան կողմում: Կառուցվել է Իվանեի որդի մեծ իշխան Ավագի իշխանության օրոք՝ 13-րդ դարի 30-40-ական թվականներից մինչեւ 1250 թվականը ընկած ժամանակահատվածում: Երկրորդ ժայռակոփ եկեղեցին գտնվում է գլխավոր եկեղեցուն կից գավթի հյուսիսարեւելյան կողմում: Բաղկացած է եկեղեցուց եւ գավթից: Գլխավոր եկեղեցու խորանի հյուսիսային պատի շինարարական արձանագրության համաձայն եկեղեցին եւ գավիթը կառուցվել են Պռոշ իշխանի օրոք, 1283 թվականին: Պռոշ իշխանի որդի Պապաքի եւ նրա կին Ռուզուքանի ժայռակոփ ժամատուն-դամբարանը գտնվում է ժայռի վերին մասում, կառուցվել է 1288 թվականին: Դամբարանն ունի առանձին թունելանման մուտք՝ մոտ 10 մ երկարությամբ:

Հետաքրքիր

Փաստեր՝ Գեղարդ Վանական Համալիր

  1. 2000 թվականից Գեղարդավանք համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում:

  2. Վանքը եղել է հայ գրչության խոշոր կենտրոն, ուր ստեղծվել եւ ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։

  3. Վանքն իր գոյության ընթացքում բազմիցս ավերվել է, ոչ միայն արտաքին հարձակումների, այլ նաեւ երկրաշարժերի հետեւանքով եւ վերակառուցվել: Հիմնավորապես վերանորոգվել է խորհրդային իշխանության տարիներին՝ 1934, 1940, 1960-1961 թվականներին:

Եղանակ՝ Կոտայք

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Գեղարդ վանական համալիր տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Գեղարդ Վանական Համալիր

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է Գեղարդավանքը, և որտե՞ղ է այն գտնվում։

Գեղարդավանքը միջնադարյան Հայաստանի նշանավոր վանական համալիրներից է։ Այն գտնվում է Երևանից մոտ 35–40 կմ հեռավորության վրա՝ Երևան-Գառնի-Գողթ ճանապարհին, և 2000 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Ե՞րբ և ո՞վ է կառուցել Գեղարդավանքը։

Ըստ ավանդության՝ վանքի հիմնադրումը վերագրվում է 4-րդ դարի սկզբին, իսկ նրա հնագույն կառույցը պարսպից դուրս գտնվող 12-րդ դարի կիսաժայռափոր մատուռն է։ Հիմնական հուշարձանախումբը ձևավորվել է 13-րդ դարում․ գլխավոր եկեղեցին (Կաթողիկե) Զաքարյան իշխանները կառուցել են 1215 թվականին, իսկ գավիթը՝ 1215–1225 թվականներին։

Ինչո՞ւ է վանքը կոչվում Գեղարդ։

Վաղ շրջանում քարայրային կառույցների պատճառով վանքը կոչվել է Այրիվանք։ Գեղարդ անունը տարածվել է 13-րդ դարից՝ վանքում պահված սուրբ գեղարդի պատվին, որով խոցել էին Քրիստոսին։

Ի՞նչ կարելի է տեսնել Գեղարդավանքում։

Գեղարդավանքն առանձնահատուկ տեղ ունի հայկական ժայռակոփ արվեստում․ գլխավոր եկեղեցուն կից հյուսիսային հսկա ժայռում փորված է մի ամբողջ հուշարձանախումբ՝ վերևում երկու փոքր եկեղեցի և գավիթ, ներքևում՝ սյունազարդ ժամատուն-դամբարան։ Պռոշ իշխանի որդի Պապաքի և նրա կին Ռուզուքանի ժայռակոփ դամբարանը (1288 թ.) ունի մոտ 10 մ երկարությամբ թունելանման մուտք, իսկ վանքի շրջակայքը հարուստ է բարձրարվեստ խաչքարերով և ժայռափոր խուցերով։

Կարո՞ղ եմ Գեղարդավանք այցելել Երևանից մեկնող տուրով։

Այո՛, ONE WAY Tour-ի՝ Երևանից մեկնող տուրերը կանգ են առնում այստեղ․ դրանք ներկայացված են այս էջում։

Կոտայք

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Geghard, Mets Gilanlar, Ararat Province, Armenia

Տուրեր

Տուրեր դեպի Գեղարդ Վանական Համալիր

Կոտայք

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Գեղարդ Վանական Համալիր

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Գեղարդ Վանական Համալիր, Հայաստան
1 / 3 · Գեղարդ Վանական Համալիր