Քարերի սիմֆոնիա

location

Մարզ

Կոտայք

location

Հեռավորությունը Երևանից

27.5 Կմ

location

Տեսակ

Հուշարձան/Հուշահամալիր

Քարերի սիմֆոնիան գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղից ոչ հեռու՝ Ազատի կիրճում։ Այն Հայաստանի տեսարժան վայրերի ցանկում ներառված հայտնի հուշարձաններից մեկն է: Քարերի սիմֆոնիան առաջացել է հրաբխային հոսքերի (բարձր ճնշման պայմաններում հրաբխային լավայի սառեցում եւ բյուրեղացում) հետեւանքով՝ ձգվելով ողջ կիրճի երկայնքով։ Քարերի սիմֆոնիան այլ կերպ անվանում են նաեւ բազալտե երգեհոն, քանի որ սյուների շարանը արտաքնապես նմանվում է երաժշտական գործիքի խողովակներին։ Քարերի սիմֆոնիան իրենից ներկայացնում է հսկա հնգանկյուն եւ վեցանկյուն բազալտե սյուներ(մոտ 50 մ բարձրություն ունեցող), որոնք այնքան սիմետրիկ են, որ թվում է՝ մարդկային ձեռքի գործ է: Բնության այս չքնաղ ստեղծագործությունը կախվում է Ազատ գետի վրա, ինչն ավելի ամբողջական է դարձնում քարե կերտվածքը

Հետաքրքիր

Փաստեր՝ Քարերի սիմֆոնիա

Vanik
fact

Փաստեր

fun-fact1
Քարերի սիմֆոնիան համարվում է բնական հուշարձան եւ պաշտպանվում է օրենքով:
fun-fact2
Քարերի սիմֆոնիայից տեսարան է բացվում դեպի Գառնիի հեթանոսական տաճար։
fun-fact3
Հայաստանը, մասնակցելով ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013 թվականի «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթին, Եվրոպա կատեգորիայում հաղթող է ճանաչվել «Քարերի սիմֆոնիա» պաստառով։
location

Եղանակ - Կոտայք

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Գառնու կիրճ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ Քարերի սիմֆոնիա

66f93b2ad0856-38.jpg

Գառնի հեթանոսական տաճար

0 Կմ

66d9c0dda914c_Հավուց Թառ.png

Հավուց Թառի Վանք

5 Կմ

688a14ba97523-image-590x500-2025-07-30t164456371.jpg

Աղջոց վանք

9 Կմ

6687ead318ee2_Gex1.png

Գեղարդ Վանական Համալիր

10 Կմ

one-ik

Կապ

Կապ