Գառնի հեթանոսական տաճար

location

Մարզ

Կոտայք

location

Հեռավորությունը Երևանից

27.5 Կմ

location

Տեսակ

Հուշարձան/Հուշահամալիր

Գառնիի հեթանոսական տաճարը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում: Այս յուրօրինակ կառույցը հելլենիստական եւ հայկական մշակույթների ու ճարտարապետության լավագույն համադրությունն է: Մասնագետները կարծում են, որ Գառնու հեթանոսական տաճարը նվիրված է եղել հեթանոս արեւի աստված Արեգ-Միհրին, ով համարվում էր հայ արքա Տրդատ 1-ինի հովանավոր աստվածը։ Տրամաբանական է, որ Տրդատն իր գահակալությունից հետո Գառնի գյուղում կառուցել է իր հովանավոր աստծուն նվիրված տաճար։ Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող մեհյան անվանումը։ Ըստ պատմական փաստարկների, երբ Տրդատ 1-ինը Հռոմում գահադրվելուց հետո վերադառնում է Հայաստան 66 թվականին, սկսում է զբաղվել ակտիվ շինարարական աշխատանքներով։ Նա վերանորոգում է Գառնիի ամրոցն ու այնտեղ էլ կառուցում Գառնիի տաճարը, արքունական բաղնիքը, իսկ 7-րդ դարում կառուցվում է նաեւ Սբ. Սիոն եկեղեցին: Հայաստանում քրիստոնեության ընդունումն ու տարածումը ազդեցություն ունեցան նաեւ Գառնիի տաճարի վրա, քանի որ 4-րդ դարում այն վերանորոգվեց՝ հարմարեցվելով ներկա դավանանքին։ Հեթանոսական տաճարի ցելլան (անտիկ տաճարների գլխավոր սրահ) քանդել են եւ տեղում կառուցել եկեղեցի, վերացրել են հեթանոսական ճարտարապետությանը բնորոշ հիմնական տարրերը՝ զոհասեղանները, կուռքերը: Գառնիի տաճարն իր ճարտարապետությամբ հելլենիստական շրջանին է պատկանելով՝ ունի այդ ոճին բնորոշ առանձնահատկություններ: Այն պատկանում է պերիպտեր տեսակի հունական պաշտամունքային կառույցներին, որոնք առանձնանում են սյունաշար հորինվածքով: Պերիպտեր կառույցներն առավել բնորոշ են եղել Հին Հունաստանին: Տաճարի՝ ինը աստիճանների վրա գտնվելը եւս հեթանոսական տաճարներին բնորոշ լուծում է:  1679 թվականի երկրաշարժը հիմնահատակ քանդեց Գառնիի տաճարը՝ երբեմնի հզոր տաճարը վերածելով ավերակների կույտի: Բարեբախտաբար 1969-1975 թվականներին վերակառուցվեց տաճարը եւ ստացավ իր նախնական տեսքը:

Հետաքրքիր

Փաստեր՝ Գառնի հեթանոսական տաճար

Vanik
fact

Փաստեր

fun-fact1
Գառնիի տաճարի եռանկյուն ճակատը, սյուների, սալաքարերի, առաստաղի, խոյակների քանդակազարդ հորինվածքները եզակի են՝ չկրկնելով մեկը մյուսին:
fun-fact2
Հայ մասնագետները պնդում են, որ թեեւ կառույցը հելլենիստական է, տաճարը միանշանակ կառուցել են հայ վարպետները, ովքեր սովոր էին աշխատել մարմարի հետ, ի տարբերություն օտարազգի վարպետների, ովքեր չէին կարող տեղական քարերը մշակել այդպիսի նրբությամբ: 
fun-fact3
Վերականգնող ճարտարապետ Սահինյանը տաճարը համարում է «ճարտարապետական արվեստի կատարյալ մի ստեղծագործություն», իսկ ճարտարապետ Թորամանյանը «հայ գեղարվեստի թագուհի»:
location

Եղանակ - Կոտայք

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Գառնու տաճար տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ Գառնի հեթանոսական տաճար

668bcfda3ff95_Քար2.png

Քարերի սիմֆոնիա

0 Կմ

66d9c0dda914c_Հավուց Թառ.png

Հավուց Թառի Վանք

5 Կմ

688a14ba97523-image-590x500-2025-07-30t164456371.jpg

Աղջոց վանք

9 Կմ

6687ead318ee2_Gex1.png

Գեղարդ Վանական Համալիր

10 Կմ

one-ik

Կապ

Կապ