Հայաստանի տեսարժան վայրերը Արարատ
Աղջոց վանք
- ՄարզԱրարատ
- Հեռավորությունը Երևանից35 կմ
- ՏեսակՎանք/եկեղեցի
Արարատ
Վայրի մասին
Հետաքրքիր
Փաստեր՝ Աղջոց վանք
-
Ըստ Վարդան Արեւելցու հիշատակության, Աղջոց վանք վանական համալիրում պահվել է Ստեփանոս քահանայի եւ Գրիգոր Լուսավորչի որդու՝ Արիստակեսի Սբ. աջերը:
-
Վանական համալիրի շրջակայքում կա խաչքարերով հարուստ ընդարձակ գերեզմանոց։
Եղանակ՝ Արարատ
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Աղջոց վանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Աղջոց վանք
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է Աղջոց վանքը և որտե՞ղ է այն գտնվում։
Աղջոց վանքը միջնադարյան վանական համալիր է, որը գտնվում է Խոսրովի պետական արգելոցում։ Այժմ համալիրից միայն ավերակներ են մնացել։
Ո՞վ է հիմնադրել Աղջոց վանքը և ե՞րբ է այն կառուցվել։
Ըստ ավանդության՝ վանքը 4-րդ դարի սկզբին որպես կուսանաց վանք հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը։ Մեզ հասած Աղջոց վանքը վերակառուցվել է 13-րդ դարում։
Ի՞նչ կարելի է տեսնել Աղջոց վանքում։
Համալիրը բաղկացած է գլխավոր Սբ. Ստեփանոս և Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցիներից ու գավթից, կառուցված է բազալտից և զարդարված է եղել բուսական ու երկրաչափական զարդաքանդակներով։ Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու արևմտյան մուտքի երկու կողմերում Պողոս և Պետրոս առաքյալների բարձրաքանդակներն են՝ միջնադարյան Հայաստանի քանդակագործական արվեստի բացառիկ նմուշներ։ Վանքի շրջակայքում կա խաչքարերով հարուստ ընդարձակ գերեզմանոց։
Ի՞նչ մասունքներ են պահվել Աղջոց վանքում։
Ըստ Վարդան Արևելցու հիշատակության՝ վանքում պահվել են Ստեփանոս քահանայի և Գրիգոր Լուսավորչի որդու՝ Արիստակեսի Սբ. աջերը։
Արարատ
Պլանավորեք այցելությունը
Aghjots Monastery, Mets Gilanlar, Ararat Province, Armenia
Արարատ
Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Աղջոց վանք
ONE WAY TOUR
Ամրագրել անհատական տուր
Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։