Երևան, քաղաքային տուր, «ԳՈՒՄ» շուկա, Մատենադարան, Հաղթանակի զբոսայգի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հանրապետության հրապարակ

Երևան

Անհատական քաղաքային տուր Երևանում (3–4 ժամ)՝ «ԳՈՒՄ» շուկա, Մատենադարան, Հաղթանակի զբոսայգի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հանրապետության հրապարակ։

Կես օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Տևողությունը 3-4 ժամ։

Շրջայց քաղաքով, որի ընթացքում կծանոթանաք մայրաքաղաքի պատմությանը, կանցնեք գլխավոր փողոցներով, կտեսնեք հիմնական շենքերը:

Երթուղի

1 Կանգառ 1 «ԳՈՒՄ» շուկա

Երևանի ԳՈՒՄ-ի շուկան պարենային աշխույժ շուկա է, որը հայտնի է չրերի, ընկույզների, համեմունքների և տեղական համեմունքների լայն տեսականիով, ինչպիսին է սուջուխը՝ քաղցրավենիքով թաթախված ընկուզեղենը:

«ԳՈՒՄ» շուկա «ԳՈՒՄ» շուկա՝ լուսանկար 2
2 Կանգառ 2 Մատենադարան

Մատենադարանը Հայաստանում առաջին գիտահետազոտական հաստատությունն է՝ ստեղծված 1921 թվականին՝ Էջմիածնի ձեռագրատան հիմքի վրա։ 1939 թվականին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվեց Երեւան եւ տեղավորվեց Հանրային գրադարանի շենքում։ Երեւանում Մատենադարանի շենքի կառուցումը սկսվել է 1945 թվականին՝ ըստ ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծի, եւ ավարտվել 1957 թվականին։ Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ 1959 թվականին այն վերածվում է Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի, իսկ 1962 թվականին այն անվանակոչվում է հայոց գրերը ստեղծող Մեսրոպ Մաշտոցի անունով։

Մատենադարան Մատենադարան՝ լուսանկար 2 Մատենադարան՝ լուսանկար 3
3 Կանգառ 3 Հաղթանակի զբոսայգի

Զբոսայգու (այն ժամանակ Արաբկիրի քաղաքային այգի) կառուցումն սկսվել է 1930-ական թթ., իսկ Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո վերանվանվել է Հաղթանակի զբոսայգի։ 1950 թ. նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Հաղթանակ զբոսայգու հուշահամալիրի բացումը՝ Իոսիֆ Ստալինի հուշարձանով (բարձրությունը՝ 17 մ), որի պատճառով էլ երեւանցիները համալիրը, այգին եւ թաղամասն այսօր էլ անվանում են Մոնումենտ: Այգու վերակառուցման եւ հուշահամալիրի ստեղծման նախագծի հեղինակը ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: 1962 թ. Ստալինի արձանն ապամոնտաժվել է, իսկ տարիներ անց պատվանդանի վրա տեղադրվել է Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» արձանը (բարձրությունը՝ 22 մ)՝ որպես հայ կնոջ հավաքական կերպար։

Հաղթանակի զբոսայգի Հաղթանակի զբոսայգի՝ լուսանկար 2
4 Կանգառ 4 Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

"20-րդ դարի սկզբին թուրքական կառավարությունն իրագործեց դարի առաջին մեծագույն մարդկային ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է այն 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված հայաջնջման ծրագրին: 1967 թվականից սկսած՝ Հուշահամալիրը դարձել է Երեւանի ճարտարապետական համայնապատկերի անբաժան մասը` վերածվելով ուխտավայրի:

Հուշահամալիրը բաղկացած է երեք հիմնական կառույցներից`
- Հուշապատ,
- Հավերժության տաճար՝ անմար կրակով,
- «Վերածնված Հայաստան» հուշասյուն: 44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայ ժողովրդի վերածնունդը։

12 քարե սալերը դասավորված են շրջանագծով։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100 մետրանոց պատ, որի վրա փորագրված են այն քաղաքների և գյուղերի անունները, որոնցում տեղի են ունեցել ջարդեր։"

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ լուսանկար 2 Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ լուսանկար 3
5 Կանգառ 5 Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակը քաղաքի գլխավոր հրապարակն է, որը նախագծել է ճարտարապետ Ալեքսադր Թամանյանը քաղաքի 1924 թվականի գլխավոր հատակագծում: Այն կարեւորագույն քաղաքաշինական եւ տրանսպորտային հանգույց է, ինչպես նաեւ տարատեսակ միջոցառումների ու հավաքների վայր: Հրապարակում են գտնվում երգող շատրվանը, երկու թանգարաններ՝ Հայաստանի պատմության եւ Ազգային պատկերասրահը, կառավարության շենքերը, որոնք կառուցվել են 1920-1950 թվականներին, Հայաստանի փոստի կենտրոնական շենքը, Marriott հյուրանոցը: Հանրապետության հրապարակի համալիրը խորհրդային ճարտարապետության լավագույն գործերից է, որը 1971 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի:

Հանրապետության հրապարակ Հանրապետության հրապարակ՝ լուսանկար 2 Հանրապետության հրապարակ՝ լուսանկար 3

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Տրանսպորտ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից
Ուղղություններ: Երևան
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ո՞ր վայրեր է այցելում այս տուրը։

Երևանի այս քաղաքային տուրը ներառում է «ԳՈՒՄ» շուկան, Մատենադարանը, Հաղթանակի զբոսայգին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը և Հանրապետության հրապարակը։ Ճանապարհին կծանոթանաք մայրաքաղաքի պատմությանը, կանցնեք նրա գլխավոր փողոցներով և կտեսնեք գլխավոր շենքերը։

Որքա՞ն է տևում տուրը։

Սա կես օրվա տուր է, որը տևում է 3-4 ժամ։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Արժեքը՝ 15 626 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։

Ե՞րբ կարող եմ մասնակցել այս տուրին։

Սա անհատական տուր է, որը կազմակերպվում է ըստ պահանջի՝ ձեր ընտրած օրը։

Որտե՞ղ է սկսվում և ավարտվում տուրը։

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից։

Ի՞նչ է ներառված գնի մեջ։

Գնի մեջ ներառված է տրանսպորտը։ Սնունդը ներառված չէ․ կարող եք վերցնել ձեր սնունդը կամ վճարել տեղում։ Մուտքավճարները նույնպես ներառված չեն և սովորաբար վճարվում են կանխիկ՝ տեղում։

Ո՞ր լեզուներով է անցկացվում տուրը։

Տուրն առաջարկվում է հայերեն, անգլերեն կամ ռուսերեն խոսող գիդով։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել, և զեղչ կա՞ նրանց համար։

Այո, տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաների համար տուրն անվճար է, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7 տարեկանից կիրառվում է լրիվ գինը։

Ինչպե՞ս ամրագրել և վճարել տուրի համար։

Ամրագրելու համար անհրաժեշտ են ձեր հեռախոսահամարը և բոլոր մասնակիցների անուն-ազգանունները․ ամրագրումներն ընդունվում են մինչև տուրի նախորդ օրը։ Ամրագրումը հաստատելու համար վճարումը կատարվում է նախապես՝ գրասենյակում քարտով կամ կանխիկ, կամ բանկային փոխանցումով։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Ի՞նչ է լինում, եթե եղանակը վատ է։

Խիստ անբարենպաստ եղանակի դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ գումարը կարող է վերադարձվել։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1«ԳՈՒՄ» շուկա 2Մատենադարան 3Հաղթանակի զբոսայգի 4Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 5Հանրապետության հրապարակ

Հանրաճանաչ ուղղություններ