Խոր Վիրապ, Սևան, Սևանավանք

Խոր Վիրապ, Սևանավանք, Սևան

Անհատական տուր Երևանից (7–8 ժամ)՝ Արարատ լեռանը նայող Խոր Վիրապի վանք, ապա Սևանա լիճ և 9-րդ դարի Սևանավանք։

Ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Տևողություն 7-8 ժամ։

Մեր զբոսաշրջային խումբը հնարավորություն կունենա ծանոթանալու Խոր Վիրապի վանքին, որտեղ հայերի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը եղել է բանտարկված։ "Յուրահատուկ համադրմամբ այս տուրի ընթացքում մեր զբոսաշրջային խումբն այցելում է Սեւանա լիճ եւ 9-րդ դարի Սեւանավանք։

Երթուղի

1 Կանգառ 1 Խոր Վիրապ

"Շատերը գիտեն, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը Հայաստանն է։ Պաշտոնապես այն ընդունվել է 301 թվականին, երբ նախկինում այստեղ եղած մայրաքաղաքի բանտից՝ վիրապից, դուրս բերվեց Գրիգորը։ Նա այստեղ բանտարկված էր 13 տարի՝ իր քրիստոնեական հավատքի համար։ Հիվանդ արքայի վերջին հույսը լինելով՝ նա նրան բուժեց, ինչից հետո թագավորն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Միաժամանակ, այստեղից է բացվում լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռ։ Շատ մոտ գտնվելը Արարատին հնարավորություն է տալիս տեսնել լեռան ամբողջ կառուցվածքը եւ հիանալ ողջ գեղեցկությամբ։

Խոր Վիրապ Խոր Վիրապ՝ լուսանկար 2 Խոր Վիրապ՝ լուսանկար 3 Խոր Վիրապ՝ լուսանկար 4
2 Կանգառ 2 Սևան

Լինելով ծովի մակերևույթից 1900 մետր բարձր՝ Սեւանը հանդիսանում է աշխարհում երկրորդ բարձրադիր լիճը քաղցրահամ ջրի պաշարով։ Հրաբխային ծագման Սեւանը շրջապատված է լեռնաշղթաներով, կիսված երկու հատվածների եւ մեկ մեծ թերակղզու։ Այցեքարտ դարձած Սեւանա լիճը վայելում է մեծ մասսայականություն զբոսաշրջիկների շրջանում՝ եւ' ակտիվ, եւ' պասիվ հանգստի համար։ Առավելագույնը 83 մետր խորությամբ Սեւանը պատմական երեք հայկական լճերից միակն է, որը գտնվում է ՀՀ տարածքում։
"

Սևան Սևան՝ լուսանկար 2 Սևան՝ լուսանկար 3
3 Կանգառ 3 Սևանավանք

"Աշոտ Ա թագավորի դուստր Մարիամը խոսք էր տվել հանգուցյալ ամուսնու պատվին կառուցել 30 եկեղեցիներ եւ խոստմանը հավատարիմ մնաց ամբողջ կյանքի ընթացքում։ Դրանցից մեկը Սեւանավանքն է՝ կառուցված 874 թվականին։ Դեռ 4-րդ դարում հիմնադրված լինելով՝ Սեւանավանքն իր զարգացումն ապրում է 9-րդ դարում։ Կանգուն երկու եկեղեցիներից զատ, առանձնակի ուշադրության է արժանի 17-րդ դարի յուրահատուկ խաչքարը՝ իր բազմաթիվ աստվածաշնչյան տեսարաններով։ Մայրաքաղաք Երեւանի անունը առաջին անգամ արձանագրվել է հենց Սեւանավանքի գմբեթի վրա։

Սևանավանք Սևանավանք՝ լուսանկար 2 Սևանավանք՝ լուսանկար 3

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Տրանսպորտ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից
Ուղղություններ: Խոր Վիրապ, Սևանավանք, Սևան
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ կտեսնեմ այս տուրի ընթացքում։

Կայցելեք Խոր Վիրապի վանք, որտեղ բանտարկված է եղել Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը։ Այնուհետև կմեկնեք Սևանա լիճ և կայցելեք 9-րդ դարի Սևանավանք։

Որքա՞ն է տևում տուրը։

Տուրը տևում է 7-8 ժամ և անցկացվում է մեկ օրում։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Արժեքը՝ 43 220 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։

Ե՞րբ կարող եմ մասնակցել այս տուրին։

Սա անհատական տուր է, որը կազմակերպվում է ըստ պահանջի՝ ձեր ընտրած օրը։

Որտեղի՞ց է սկսվում և որտե՞ղ է ավարտվում տուրը։

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից։

Ի՞նչ է ներառված տուրի արժեքում։

Արժեքում ներառված է տրանսպորտը։ Սնունդը ներառված չէ, սակայն կարող եք ձեզ հետ սնունդ վերցնել կամ վճարել տեղում։

Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հայերեն, անգլերեն և ռուսերեն։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել տուրին։

Այո, տուրը տարիքային սահմանափակումներ չունի։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։

Խիստ վատ եղանակի դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ գումարը կարող է վերադարձվել։

Ինչպե՞ս ամրագրել այս տուրը։

Ամրագրման համար անհրաժեշտ են ձեր հեռախոսահամարը և բոլոր մասնակիցների անուն-ազգանունները։ Ամրագրումներն ընդունվում են մինչև տուրի նախորդ օրը, սակայն խորհուրդ ենք տալիս ամրագրել նախապես։

Ինչպե՞ս կարող եմ վճարել։

Կարող եք վճարել գրասենյակում՝ քարտով կամ կանխիկ, ինչպես նաև բանկային փոխանցումով։ Վճարումը կատարվում է նախապես՝ ամրագրումը հաստատելու համար։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Խոր Վիրապ 2Սևան 3Սևանավանք

Հանրաճանաչ ուղղություններ