Հայաստանի տեսարժան վայրերը Գեղարքունիք

Սևանավանք

  • ՄարզԳեղարքունիք
  • Հեռավորությունը Երևանից67.3 կմ
  • ՏեսակՎանք/եկեղեցի

Գեղարքունիք

Վայրի մասին

Հայաստանի ամենաճանաչված պատմամշակութային ու զբոսաշրջային վայրերից է Սեւանավանք վանական համալիրը, որի հիմնադրումը թվագրվում է 305 թվական։ Ըստ ավանդության, այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը՝ մեհյանի տեղում կանգնեցնելով փայտակերտ մի խաչ։ Սեւանավանքը բաղկացած է եղել չորս եկեղեցուց, մեկ գավթից եւ օժանդակ շինություններից, սակայն այժմ կանգուն են միայն երկու եկեղեցիները, որոնք, ըստ մատենագրական եւ վիմագրական տվյալների, կառուցվել են 874 թվականին։ Առաքելոց եկեղեցում է գտնվում Սեւանավանքի Ամենափրկիչ խաչքարը: Արձանագրության համաձայն՝ այն կերտվել է 1653 թվականին Տրդատ Կազմողի կողմից՝ ի բարեխոսություն Հայրապետի եւ Հրէպեկայի։ Սեւանավանքը, վանական համալիր լինելուց զատ, միջնադարյան Հայաստանի նշանավոր արմրոցներից մեկն է եղել, որտեղ 921 թվականին հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթը (914-921 թթ․) արաբական զորքերի դեմ մղել է կարեւոր ճակատամարտ։

Հետաքրքիր

Փաստեր՝ Սևանավանք

  1. Սեւանավանքը հայտնի է «Մարիամաշեն» անունով եւս, որը նշանակում է «Մարիամի կողմից կառուցված»։ Ըստ եկեղեցիներից մեկի վրա գտնված արձանագրության, Սեւանավանքը հիմնադրել է Մարիամ իշխանուհին՝ 874 թվականին։

  2. Սեւանա լճի ջրի մակարդակը 20-րդ դարի ընթացքում այնքան է նվազել, որ կղզին, որի վրա կառուցված է Սեւանավանք վանական համալիրը, վերածել է թերակղզու։

  3. Վանքը բազմիցս թալանվել ու ավերվել է մոնղոլական եւ լենկթեմուրյան արշավանքների ժամանակ։

Եղանակ՝ Գեղարքունիք

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Սևանավանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Սևանավանք

Հաճախ տրվող հարցեր

Ե՞րբ է հիմնադրվել Սեւանավանքը։

Սեւանավանքի հիմնադրումը թվագրվում է 305 թվականով․ ըստ ավանդության՝ այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը՝ մեհյանի տեղում կանգնեցնելով փայտակերտ խաչ։ Վանքը հայտնի է նաեւ «Մարիամաշեն» անունով, քանի որ եկեղեցիներից մեկի արձանագրության համաձայն՝ այն հիմնադրել է Մարիամ իշխանուհին 874 թվականին։

Ի՞նչ տեսնել Սեւանավանքում։

Սեւանավանքը բաղկացած է եղել չորս եկեղեցուց, գավթից եւ օժանդակ շինություններից, սակայն այժմ կանգուն են միայն երկու եկեղեցիները, որոնք կառուցվել են 874 թվականին։ Առաքելոց եկեղեցում է գտնվում Սեւանավանքի Ամենափրկիչ խաչքարը, որը, ըստ արձանագրության, կերտվել է 1653 թվականին Տրդատ Կազմողի կողմից։

Սեւանավանքը կղզու վրա՞ է։

Սեւանավանքը կառուցվել է Սեւանա լճի կղզու վրա, սակայն 20-րդ դարում լճի ջրի մակարդակն այնքան է իջել, որ կղզին վերածվել է թերակղզու։

Ի՞նչ պատմական իրադարձություններ են կապված Սեւանավանքի հետ։

Սեւանավանքը միջնադարյան Հայաստանի նշանավոր ամրոցներից էր․ 921 թվականին այստեղ Աշոտ Բ Երկաթ թագավորը կարեւոր ճակատամարտ է մղել արաբական զորքերի դեմ։ Մոնղոլական եւ լենկթեմուրյան արշավանքների ժամանակ վանքը բազմիցս թալանվել ու ավերվել է։

Կարելի՞ է Սեւանավանք այցելել Երեւանից մեկնող տուրով։

Այո, ONE WAY Tour-ի՝ Երեւանից մեկնող տուրերն այցելում են Սեւանավանք․ դրանք ներկայացված են այս էջում։

Գեղարքունիք

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Sevanavank, Sevan, Gegharkunik Province, Armenia

Տուրեր

Տուրեր դեպի Սևանավանք

Գեղարքունիք

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Սևանավանք

Բլոգ

Կարդացեք նաև

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Սևանավանք, Հայաստան
1 / 3 · Սևանավանք