Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Բլոգ
Սևանա լիճը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին։ Իզուր չէ, որ այն հայտնի է որպես Հայաստանի մարգարիտ։ Լճի ջուրը բավականին սառն է, տարվա ամենատաք ժամանակահատվածում ջրի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 20-22 °C: Այդ պատճառով լճում լողալ կարելի է ընդամենը մի քանի ամիս։ Այնուամենայնիվ, Սևանը նույնիսկ տարվա ցուրտ եղանակին համարվում է Հայաստանի գլխավոր տուրիստական ուղղություններից մեկը, քանի որ լճի շրջակա տարածքում տեղակայված են բազմաթիվ հետաքրքիր տեսարժան վայրեր։

Սևանավանքը վաղ միջնադարյան վանական համալիր է, որը հիմնադրվել է 9-րդ դարում։ Սակայն, համալիրի պատմությունը սկսվում է ավելի վաղ ժամանակներից։ Համարվում է, որ դեռ մ․թ․ա 4-րդ դարում այստեղ տեղակայված է եղել հեթանոսական սրբատեղի, որի տեղում կառուցվել է քրիստոնեական եկեղեցի։ Իսկ այդ եկեղեցին կառուցել է հենց Գրիքոր Լուսավորչի ղեկավարությամբ, իսկ 9-րդ դարում համալիրը ստացել է իր ներկայիս տեսքը։
Վանական համալիրը տեղակայված է եղել Սևանի գեղատեսիլ կղզու վրա, սակայն ջրի մակարդակի իջեցման պատճառով կղզին վերածվել է թեակղզու։ Համալիրը գտնվում է բարձունքի վրա, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Սևանա լիճ և նրա շրջակայքը:

Հայրավանքը կառուցվել է 9-րդ դարում։ Վանքը կառուցված է հայկական ճարտարապետական ոճով։ Այստեղ տիրում է յուրահատուկ միջավայր․ յուրաքանչյուր քար շնչում է հնի ոգով։ Եկեղեցու մոտակայքում գտնվում են բաղմաթիվ խաչքարեր, որոնք պատրաստված են վառ նարնջագույն տուֆից և ունեն յուրահատուկ ասեղնագործ նախշեր։

Խաչքարերը Հայաստանի տարածքում կարելի է հանդիպել ամենուրեք։ Համարվում է, որ յուրաքանչյուր խաչքարի նախշը յուրահատուկ է։ Քարի երանգը, նախշերի համադրությունը, իրականացման տեխնիկան չեն կրկնվում։ Նորատուսում տեղակայված է խաչքարերի ամենամեծ հավաքածուն։ Գյուղը զբաղեցնում է մոտ 7 հեկտար տարածք, իսկ խաչքարերի քանակը հասնում է հազարի։
Կղզին տեղակայված է Սևան ազգային պարկի Նորաշենյան արգելոցի տարածքում։ Այստեղ է գտնվում Հայկական որորի- էնդեմիկ կենդանատեսակի ամենամեծ բնակատեղին: Կարմիր որորը գտնվում է Հայկական Կարմիր գրքում։

Գեղատեսիլ բնական հուշարձան է, որը կգրավի էքստրիմի սիրահարներին։ Իրականացնելով վերելք դեպի Արմաղան լեռ՝ գագաթի վրա կարելի է տեսնել գեղեցիկ լճակ և փոքր մատուռ։ Իսկ գլխավոր մրցանակը հիանալի տեսարանն է, որը բացվում է դեպի Սևանա լիճ։

Վանական համալիրը կառուցվել է 7-րդ դարում և բաղկացած է 37 հուշարձաններից։ Համալիրի մասին հիշատակություններ կարելի է հանդիպել բազմաթիվ պատմական աղբյուրներում։ Վաղ միջնադարում համալիրը եղել է հոգևոր և գիտական կենտրոն, որտեղ կրթվել են բազմաթիվ հոգևորականներ։

Վազգենյան հոգևոր ճեմարանը պատրաստում է ապագա հոգևորականներին: Ճեմարանն այդպես է կոչվում Վազգեն առաջին կաթողիկոսի անունով, իսկ շենքը տեղակայված է Սևանի թերակղզու վրա։ Ճեմարանը հիմնադրվել է 1897 թվականին, իսկ վերաբացումը տեղի է ունեցել 1990թ-ին։ Ճեմարանը բաղկացած է մի քանի շինություններից և եկեղեցիներից։ Այստեղ անցկացվում են գիտական և հոգևոր սեմինարներ, հանդիպումներ մշակութային գործիչների հետ։
Եթե ցանկանում եք ավելի մանրակրկիտ ծանոթանալ թե՛ պատմական և թե՛ մշակութային ժառանգություններին, ապա ONE WAY Tour ընկերությունը կազմակերպում է խմբային և անհատական տուրեր դեպի Սևան։ Սևանա լիճը նաև իդեալական վայր է հանգստի և արկածների սիրահարների համար։
Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Blog
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը Երբ խոսում ենք Հայաստանի բնության մասին, առաջին հերթին հիշում ենք լճերը, անտառներն ու բարձր լեռները։ Սակ...
Blog
Հայաստանի 7 ճանապարհ, որոնցով պետք է գոնե մեկ անգամ անցնել կյանքում
Ճանապարհորդության ընթացքում հաճախ նպատակակետն է գրավում ամբողջ ուշադրությունը, սակայն Հայաստանում կան ճանապարհներ, որոնց գեղեցկությունը ոչնչով չի զիջում վերջնակետին։ Լեռնանցքներ...