7 ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ

7 ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ

Կիսվել

Ամանորը նոր տպավորություններով սկսելու լավագույն տարբերակներից մեկը ճանապարհորդությունն է։

Ոմանք երազում են ձյունածածկ լեռների ու տոնական լուսավորությամբ քաղաքների մասին, մյուսները նախընտրում են արևոտ լողափերն ու տաք եղանակը։

Եթե դեռ չես որոշել՝ որտեղ դիմավորել 2027 թվականը, առանձնացրել ենք 7 ամանորյա ուղղություն, որոնք առաջարկում են տարբեր տրամադրություններ՝ եվրոպական տոնական մթնոլորտից մինչև արևադարձային հանգիստ։

1. Թբիլիսի, Վրաստան

Ամանորյա տրամադրություն՝ մեզ այսքան մոտ

Թբիլիսին ամանորյա ճանապարհորդությունների ամենահարմար ուղղություններից է։ Դեկտեմբերին քաղաքի կենտրոնական փողոցները զարդարվում են տոնական լույսերով, հրապարակներում կազմակերպվում են միջոցառումներ, իսկ սրճարաններն ու ռեստորանները ստեղծում են յուրահատուկ ջերմ մթնոլորտ։

Ամանորյա օրերին կարող ես զբոսնել Ռուսթավելիի պողոտայով, բացահայտել Հին Թբիլիսիի գողտրիկ փողոցները, վայելել վրացական խոհանոցն ու մասնակցել տոնական միջոցառումներին։

Ինչո՞ւ ընտրել Թբիլիսին. Հայաստանին մոտ գտնվելու, բազմազան հյուրանոցների և տոնական ժամանցի հնարավորությունների համար։

7 ամանորյա ուղղություն․ Թբիլիսի՝ Հայաստանին մոտ և տոնական ժամանցով

2. Եգիպտոս

Ամանոր՝ արևի, ծովի և հնագույն պատմության միջավայրում

Եթե ցանկանում ես ձմեռային ցուրտը փոխարինել արևոտ օրերով, Եգիպտոսը ամանորյա հանգստի լավագույն տարբերակներից է։

Այստեղ կարող ես վայելել Կարմիր ծովի գեղեցիկ լողափերը, հանգստանալ բարձրակարգ հյուրանոցներում, մասնակցել ծովային էքսկուրսիաների և բացահայտել երկրի հարուստ պատմամշակութային ժառանգությունը։

Հուրգադան և Շարմ էլ Շեյխը հատկապես հայտնի են իրենց all-inclusive հյուրանոցներով, ծովափնյա հանգստով և տոնական ծրագրերով։

Ինչո՞ւ ընտրել Եգիպտոսը. Արևոտ եղանակի, ծովափնյա հանգստի, բազմազան հյուրանոցների և հետաքրքիր էքսկուրսիաների համար։

Եգիպտոս
Եգիպտոս

3. Դոհա, Քաթար

Ամանոր՝ արևի, ծովի և ժամանակակից ճարտարապետության միջավայրում

Դոհան հիանալի տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում են ձմեռային ցրտերը փոխարինել արևոտ օրերով։

Քաթարի մայրաքաղաքում կարելի է զբոսնել հայտնի Corniche ծովափնյա պողոտայով, այցելել Souq Waqif ավանդական շուկա, բացահայտել Katara մշակութային ավանը և վայելել ժամանակակից հյուրանոցների հարմարավետությունը։

Դեկտեմբերն ու հունվարը Դոհա այցելելու ամենահարմար ամիսներից են՝ համեմատաբար մեղմ եղանակի շնորհիվ։

Ինչո՞ւ ընտրել Դոհան. Հանգիստ միջավայրի, արևոտ եղանակի, մշակութային հետաքրքիր վայրերի և բարձրակարգ սպասարկման համար։

Դոհա, Քաթար
Դոհա, Քաթար

4. Շրի Լանկա

Ամանոր՝ արևադարձային բնության և օվկիանոսի ափին

Այստեղ քեզ սպասում են Հնդկական օվկիանոսի գեղեցիկ լողափերը, կանաչ թեյի պլանտացիաները, արևադարձային անտառներն ու հնագույն տաճարները։

Դեկտեմբերն ու հունվարը հատկապես հարմար են կղզու հարավային և արևմտյան ափերին հանգստանալու համար։ Կարող ես համատեղել ծովափնյա հանգիստը, սաֆարին, մշակութային էքսկուրսիաներն ու տեղական խոհանոցի բացահայտումը։

Ինչո՞ւ ընտրել Շրի Լանկան. Արևադարձային բնության, տաք եղանակի, օվկիանոսի ափին հանգստի և բազմազան արկածների համար։

Շրի Լանկա
Շրի Լանկա

5. Թաիլանդ

Սպիտակ ավազով լողափեր, փիրուզագույն ջուր, արևադարձային բնություն և աշխույժ գիշերային կյանք․ այստեղ ձմեռը բոլորովին այլ տեսք ունի։

Դեկտեմբերն ու հունվարը Պհուկետում սովորաբար համարվում են զբոսաշրջային ակտիվ սեզոն՝ ծովափնյա հանգստի համար բարենպաստ եղանակով։

Կարող ես այցելել հարակից կղզիներ, մասնակցել նավային զբոսանքների և բացահայտել թաիլանդական խոհանոցի առանձնահատկությունները։

Ինչո՞ւ ընտրել. Էկզոտիկ հանգստի, արևադարձային բնության և տաք եղանակի համար։

Թաիլանդ
Թաիլանդ
Թաիլանդ
Թաիլանդ

6. Կիպրոս

Միջերկրածովյան Ամանոր՝ առանց ձմեռային սառնամանիքների

Ամանորը պարտադիր չէ անցկացնել ձյունածածկ քաղաքներում։ Կիպրոսում տոնական օրերն ուղեկցվում են մեղմ եղանակով, ծովափնյա զբոսանքներով և միջերկրածովյան յուրահատուկ մթնոլորտով։

Լառնակայի ու Լիմասոլի լուսավորված փողոցները, Պաֆոսի պատմական տեսարժան վայրերն ու տեղական խոհանոցը ճանապարհորդությունը դարձնում են բազմազան ու հետաքրքիր։ Իսկ Տրոդոսի լեռներում հնարավոր է բացահայտել կղզու բոլորովին այլ՝ ձմեռային կողմը։

Կիպրոսը հատկապես հարմար է նրանց համար, ովքեր նախընտրում են հանգիստ Ամանոր՝ համատեղելով քաղաքային զբոսանքները, բնությունն ու մշակութային բացահայտումները։

Ինչո՞ւ ընտրել Կիպրոսը. Մեղմ կլիմայի, միջերկրածովյան մթնոլորտի և բազմազան տեսարժան վայրերի համար։

Կիպրոս
Կիպրոս

7. Աբու Դաբի, ԱՄԷ

Շքեղություն, արևոտ լողափեր և տոնական տպավորություններ

Պատկերացրու՝ դեկտեմբերի 31-ն է, իսկ ձմեռային վերարկուի փոխարեն կարող ես ընտրել թեթև հագուստ, զբոսնել ծովափով և վայելել արևոտ եղանակը։

Հենց այսպիսի Ամանոր է առաջարկում Աբու Դաբին՝ քաղաք, որտեղ ժամանակակից ճարտարապետությունը համադրվում է արաբական մշակույթի և բարձրակարգ հանգստի հետ։

Այստեղ մեկ ճանապարհորդության ընթացքում կարող ես այցելել Շեյխ Զայեդի մեծ մզկիթ, բացահայտել Լուվր Աբու Դաբին, վայելել Յաս կղզու ժամանցային կենտրոններն ու մասնակցել անապատային սաֆարիի։

Տոնական երեկոները քաղաքը նոր տրամադրություն են ստանում՝ լուսավորություններով, հատուկ միջոցառումներով և ամանորյա տոնակատարություններով։

Ինչո՞ւ ընտրել Աբու Դաբին. Բարձրակարգ հանգստի, արևոտ եղանակի, հետաքրքիր ժամանցի և ժամանակակից քաղաքային միջավայրի համար։

7 ամանորյա ուղղություն․ Աբու Դաբի՝ արևոտ եղանակով և ժամանակակից քաղաքային միջավայրով

Սկսի՛ր 2027 թվականը նոր ճանապարհորդությամբ

ONE WAY TOUR-ը կօգնի ընտրել քո նախընտրություններին և բյուջեին համապատասխան ամանորյա ճանապարհորդությունը։

Տուրեր այս ճամփորդության համար