Ամանորը Վրաստանում 2027 | Iveria Inn 4*
Ամանոր 2027՝ խմբային տուր Երևանից Վրաստան, Iveria Inn 4* Թբիլիսիում։ Գալա ընթրիք և շոու, Gino Paradise, Սիղնաղի և Մցխեթա։
Ընտրու՞մ եք հյուրանոց Ամանորի համար Թբիլիսիում։ Համեմատեք բոլոր հյուրանոցները և հաշվեք արժեքը՝ Ամանորը Թբիլիսիում →Տուրի մասին
Դիմավորի՜ր Ամանորը Վրաստանում։
ՆԱԽԱՎԱՃԱՌՔ - յուրաքանչյուր անձի համար ցանկացած փաթեթից գործում են հետևյալ զեղչերը՝
մինչև 15.10 | -25.000 դրամ,
Առանց ուղևորափոխադրման միանալու դեպքում կարող եք ամրագրել հետևյալ ամսաթվերով՝
30.12.2026-03.01.2027
31.12.2026-04.01.2027
Iveria Inn հյուրանոցը հիանալի ընտրություն է այն հյուրերի համար, ովքեր հարմարավետություն են ակնկալում դռնից անցնելու պահից: Թեթև և հաճելի դիզայնը, հասանելի դիրքը, բարեհամբույր սպասարկումը երաշխավորում են հյուրերի հարմարավետ հանգիստը հյուրանցում:
Հյուրանոցը գտնվում է Ներքին գործերի նախարարության շենքի հարևանությամբ և մետրոյի Վարկեթիլի կայարանից 500 մետր հեռավորության վրա։ Հյուրանոցից կարելի է մետրոյով հասնել մինչև «Ազատության հրապարակ» կայարանը, որի կողքին գտնվում է Ռուսթավելի պողոտան՝ բազմաթիվ սրճարաններով և ռեստորաններով:
Փաթեթի արժեքը 1 անձի համար՝ ըստ սենյակի տեսակի՝
1 տեղանոց սենյակ - 162.000 դրամ,
2 տեղանոց սենյակ - 132.000 դրամ,
3 տեղանոց սենյակ - 125.000 դրամ,
հավեյլալ մահճակալ սենյակում - 110.000 դրամ։
0-5 տարեկան 1 երեխա - անվճար (առանձին տեղ չի հատկացվում)
Հյուրանոցում առկա են՝
- Անվճար ավտոկայանատեղի
- WiFi հյուրանոցի ամբողջ տարածքում
- Մաքրման ծառայություն (լվացքատուն և արդուկի սենյակ — վճարովի)
- Կենտրոնական ջեռուցում
- Ռեստորան
- Բար
Հյուրանոցի բոլոր համարներում առկա են՝
- Օդորակիչ
- Սառնարան
- Հեռուստացույց
- Վարսահարդարիչ
- Հիգիենայի պարագաներ
Մուտք հյուրանոցներ - 15:00
Ելք հյուրանոցներից - 12:00
Փաթեթ առանց գալա ընթրիքի` -25.000 դրամ
Միակողմանի ուղևորափոխադրում ՝ +10․000 դրամ, երկկողմանի՝ +20 000 դրամ։
ՏՈՒՐԻ ԾՐԱԳԻՐ`
Երկկողմանի ուղևորափոխադրում + տուրեր` հայախոս զբոսավարի ծառայությամբ (31-04.01/ 5 օր / 4 գիշեր)` +25.000 դրամ
0-5 տարեկան 1 երեխա - անվճար (առանձին տեղ չի հատկացվում)
5-10 տարեկան երեխա - 10% զեղչ
ՏՈՒՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
* 1-ին, 2-րդ և 3-րդ օրերի ծրագիրը կարող է փոփոխվել՝ միայն ըստ օրերի հերթականության:
* 31.12-ին մեկնարկի ժամը կարող է փոփոխվել՝ հյուրանոցից և սահմանային հերթերից կախված:
* Մեքենայում ցանկալի նստատեղերը նախապես չեն ամրագրվում:
* Տրանսպորտային միջոցում ցանկացած տեսակի սննդի, ոգելից խմիչքի, թեյի, սուրճի, այլ ըմպելիքների
(բացառությամբ՝ ջուր), ծխախոտային արտադրանքների օգտագործումը խստիվ արգելվում է:
* Մինչև հյուրանոցների մուտքը Թբիլիսի հասնելու դեպքում մասնակիցներին տրամադրվում է ազատ ժամանակ:
* Ռեստորանից հյուրանոց և հյուրանոցից ռեստորան ուղևորափոխադրումը [ֆիքսված ժամերի] ներառված է տուրի արժեքում:
* Ռեստորանից հյուրանոց ավելի վաղ կամ ուշ վերադառնալու դեպքում ուղևորափոխադրում չի ապահովվում:
* Քաղաքային տուրերի ընթացքում շրջելու ենք հիմնականում ոտքով:
* Մուտքավճարների և այլ ծախսերի համար անհրաժեշտ է ունենալ վրացական լարի
(1 GEL~150 AMD) [հայ-վրացական սահմանին գործում է դրամի փոխանակման կետ]:
* Սահմանին «Դյութի ֆրի» առևտրի կենտրոններից գնումներ կատարելու համար ժամանակ չի հատկացվում:
* Հայ-վրացական սահմանին ցանկացած անձնագրային և/կամ այլ փաստաթղթային
խնդրի դեպքում ընկերությունը չի պարտավորվում սպասել 15-30 րոպեից ավել։
* Անձնագրում ելքի կնիքի առկայությունը պարտադիր է սահմանն անցնելու համար։
* Սահմանային հերթերն ընկերության կողմից վերահսկելի չեն:
Տոնի՛ր Ամանորը մեր կողմից ընտրված Թբիլիսիի ռեստորաններում, որոնք առանձնանում են իրենց բարձրակարգ
սպասարկմամբ և համեղ խոհանոցով: Գալա ընթրիքի համար նախատեսված են Թբիլիսիի հետևյալ ամենամեծ ու շքեղ ռեստորանները՝ Monopoly և Era Hall:
ՃԱՇԱՑԱՆԿ
Տաք ուտեստներ՝
- Խոզի խորոված
- Ձկան խորոված (սաղմոն)
- Իմերեթական խաչապուրի
- Իմերեթական կուպատի
- Սունկ
- Բլինչիկ
Աղցաններ՝
- Հավի մսով աղցան
- Փխալի
- Ընկույզով սմբուկ
- Սացիվի
Նախուտեստ՝
- Մսի տեսականի
- Պանրի տեսականի
- Լոլիկ, վարունգ, կանաչի
- Ձիթապտուղ
- Տապակած խոզ
- Նադուխի (կաթնաշոռ) սուլուգունի պանրի մեջ
- Մարինացված սաղմոն կարմիր ձկնկիթով
- Թխեմալի (սոուս)
- Հաց
Աղանդեր՝
- Թխվածքներ
- Մրգի տեսականի
- Կոզինախ (ընկուզեղեն մեղրի մեջ)
- Փելամուշի
Խմիչք՝
- Վրացական լիմոնադ
- Կոկա-կոլա
- Հանքային ջուր
- Շամպայն
- Գինի
- Օղի
- Թեյ
- Սուրճ
- Ջուր
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝
• Տոնական սեղաններ՝ հագեցած հայկական և վրացական ճաշատեսակներով
• Հայկական և վրացական շոու ծրագիր
• Հայ հանդիսավար
• Ձմեռ պապ
• Կենդանի երաժշտություն
• Նվերներ փոքրիկների համար
• DJ
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ՝
• Ճաշացանկից դուրս այլ պատվերների արժեքները
ԿԱՐԵՎՈՐ Է
• Տևողություն - 22:00-02:30:
• Գալաընթրիքին ռեստորաններն ամրագրված են միայն ONE WAY Tour-ի հյուրերի համար:
• Ռեստորաններում սեղանները նախատեսված են 10-20 անձի համար:
• Ռեստորանի ընտրությունը կատարվում է մեր կողմից՝ կախված ամրագրված հյուրանոցից:
• Հավելյալ սննդի և խմիչքի մուտքը ռեստորանային համալիր արգելվում է։
• Ռեստորանային համալիրների,սեղան/նստատեղի, ընտրությունը կատարվում է ընկերության կողմից և փոփոխման ենթակա չէ։
• Բոլոր ռեստորաններում ճաշացանկը նույնն է
Երթուղի
Օր 1
1 Կանգառ 1 Մեկնում, տոնական գալա ընթրիք
Մեկնում Երևանից
Ժամանում հյուրանոց
Տոնական գալա ընթրիք բարձրակարգ ռեստորանում
[22:00-02:30]
Օր 2
2 Կանգառ 1 Թբիլիսի
Նախաճաշ հյուրանոցում
Քաղաքային շրջայց Թբիլիսիում. Հավլաբար թաղամաս, Խոջիվանքի պանթեոն, Ծմինդա Սամեբա,
Նոր Էջմիածին եկեղեցի, Մետեխիի հրապարակ, Սբ. Գևորգ եկեղեցի, Ծծմբային բաղնիքների թաղամաս,
Շարդենի փողոց, Խաղաղության կամուրջ, ճոպանուղիով՝ Նարիկալա ամրոց և այլն:
Ճոպանուղու արժեքը — 5 լարի~800 դրամ
Ազատ ժամանակ
Օր 3
3 Կանգառ 1 Սիղնաղի
Նախաճաշ հյուրանոցում — Բոդբեի մենաստան — Սիղնաղիի բերդապարիսպներ — Ոտքով շրջայց քաղաքում — Գիշերակաց Թբիլիսիում
Օր 4
4 Կանգառ 1 Մցխեթա, վերադարձ
Նախաճաշ հյուրանոցում — Վրաստանի պատմության հուշարձան — Ջվարի — Մցխեթա — Սվետիցխովելի վանական համալիր - Վերադարձ Երևան
Ի՞նչ է ներառված
Ներառված է
- հյուրանոց (5 օր / 4 գիշեր)
- Նախաճաշ
- Ամանորյա գալա ընթրիք՝ բարձրակարգ ռեստորանում
- հայկական և վրացական շոու ծրագիր
- հայ հանդիսավար
- Դիջեյ
Ներառված չէ
- Ճանապարհորդական ապահովագրություն
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է ներառված ամանորյա փաթեթում։
Փաթեթում ներառված են 5 օր / 4 գիշեր կացություն Թբիլիսիի Iveria Inn 4* հյուրանոցում՝ նախաճաշով, և ամանորյա տոնական ընթրիք բարձրակարգ ռեստորանում՝ հայկական և վրացական շոու ծրագրով, հայախոս հաղորդավարով և դիջեյով։ Ճամփորդական ապահովագրությունը ներառված չէ, իսկ առանց տոնական ընթրիքի փաթեթն արժե 25,000 AMD-ով պակաս։
Ինչպե՞ս է փաթեթի արժեքը կախված համարի տեսակից։
Փաթեթի արժեքը մեկ անձի համար կախված է համարի տեսակից՝ 162,000 AMD մեկտեղանի համարում, 132,000 AMD երկտեղանի համարում, 125,000 AMD եռտեղանի համարում և 110,000 AMD՝ համարում լրացուցիչ մահճակալի դեպքում։
Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։
Մեկ մեծահասակի համար արժեքը 125 000 AMD է՝ անկախ գիդի լեզվից։
Կա՞ զեղչ վաղ ամրագրման համար։
Այո, նախավաճառքի ընթացքում՝ մինչև 15.10, ցանկացած փաթեթի համար գործում է 25,000 AMD զեղչ յուրաքանչյուր անձի համար։
Տրանսպորտն ու էքսկուրսիաները ներառվա՞ծ են, թե՞ կարելի է միանալ առանց դրանց։
Երկկողմանի տրանսպորտը և էքսկուրսիաները հայախոս գիդի ուղեկցությամբ՝ 31.12-ից մինչև 04.01 (5 օր / 4 գիշեր), արժեն լրացուցիչ 25,000 AMD։ Առանց տրանսպորտի միանալու դեպքում կարող եք ամրագրել 30.12.2026-03.01.2027 կամ 31.12.2026-04.01.2027 ժամանակահատվածը։ Մեկ ուղղությամբ տրանսֆերն արժե լրացուցիչ 10,000 AMD, իսկ երկկողմանի տրանսֆերը՝ 20,000 AMD։
Ինչպիսի՞ն է ճամփորդության ծրագիրը։
Օրերով ծրագիրը հետևյալն է՝ մեկնում և տոնական ընթրիք, Թբիլիսի, Gino Paradise ջրային պարկ, Սիղնաղի և, վերջում, Մցխեթա ու վերադարձ։ 1-ին, 2-րդ և 3-րդ օրերի ծրագրում կարող է փոխվել միայն օրերի հերթականությունը, իսկ քաղաքային էքսկուրսիաները հիմնականում ոտքով են անցկացվում։
Ե՞րբ և որտեղի՞ց է մեկնում խումբը, և ե՞րբ է վերադառնում։
Խումբը մեկնում է Երևանից՝ Սայաթ-Նովայի պողոտա 1ա հասցեից, 31.12.2026-ին ժամը 01:00-ին և վերադառնում է նույն վայր 04.01.2027-ին ժամը 22:00-ին։ 31.12-ին մեկնման ժամը կարող է փոխվել՝ կախված հյուրանոցից և սահմանային հերթերից։
Որտե՞ղ է գտնվում Iveria Inn հյուրանոցը, և ի՞նչ հարմարություններ ունի։
Հյուրանոցը գտնվում է Ներքին գործերի նախարարության շենքի հարևանությամբ՝ «Վարկեթիլի» մետրոյի կայարանից 500 մետր հեռավորության վրա, որտեղից մետրոյով կարող եք հասնել «Ազատության հրապարակ» կայարան՝ Ռուսթավելու պողոտայի մոտ։ Հյուրանոցն ունի անվճար ավտոկայանատեղի, Wi-Fi, կենտրոնական ջեռուցում, ռեստորան և բար, իսկ բոլոր համարներում կան օդորակիչ, սառնարան, հեռուստացույց, վարսահարդարիչ և հիգիենայի պարագաներ։ Հյուրանոցում տեղավորվելը ժամը 15:00-ին է, համարն ազատելը՝ 12:00-ին։
Որտե՞ղ և ե՞րբ է տեղի ունենում ամանորյա տոնական ընթրիքը։
Տոնական ընթրիքը տևում է 22:00-ից մինչև 02:30 Թբիլիսիի Monopoly կամ Era Hall ռեստորանում, որն ամրագրված է միայն One Way Tour-ի հյուրերի համար։ Ռեստորանը, սեղաններն ու տեղերը ընտրում է ընկերությունը՝ կախված ձեր հյուրանոցից, և դրանք փոփոխման ենթակա չեն․ սեղանները նախատեսված են 10-20 հոգու համար։ Հյուրանոցից ռեստորան և հակառակ ուղղությամբ տրանսպորտը ներառված է սահմանված ժամերին, իսկ ավելի շուտ կամ ուշ վերադառնալու դեպքում տրանսպորտ չի տրամադրվում։
Ի՞նչ է մատուցվում տոնական ընթրիքին։
Տոնական մենյուն նույնն է բոլոր ռեստորաններում և ներառում է խոզի խորոված, խորոված սաղմոն, իմերական խաչապուրի, սացիվի, մսային և պանրային տեսականի, ինչպես նաև աղանդերներ, օրինակ՝ գոզինակի և փելամուշի, իսկ խմիչքներից՝ շամպայն, գինի և օղի։ Երեկոյին կլինեն նաև կենդանի երաժշտություն, Ձմեռ պապ և նվերներ երեխաների համար։ Մենյուից դուրս պատվերները վճարվում են առանձին, իսկ սեփական սնունդ և խմիչք բերելն արգելվում է։
Երեխաների համար զեղչեր կա՞ն։
0-5 տարեկան մեկ երեխան մասնակցում է անվճար՝ առանց առանձին նստատեղի, իսկ 5-10 տարեկան երեխաների համար գործում է 10% զեղչ։ Տարիքային սահմանափակումներ չկան։
Ի՞նչ պետք է իմանալ սահմանի և գումարի մասին։
Սահմանը հատելու համար անձնագրում ելքի կնիքը պարտադիր է, իսկ հայ-վրացական սահմանին անձնագրային կամ այլ փաստաթղթային խնդրի դեպքում ընկերությունը պարտավոր չէ սպասել 15-30 րոպեից ավելի։ Սահմանային հերթերը կախված չեն ընկերությունից, և Duty Free խանութներում գնումների համար ժամանակ չի հատկացվում։ Մուտքավճարների և այլ ծախսերի համար անհրաժեշտ են վրացական լարի (1 GEL ≈ 150 AMD), իսկ սահմանին կա AMD-ի փոխանակման կետ։
Հարցեր ունե՞ք?