Ռուսթավելու պողոտան գիշերը. տոնածառը Վրաստանի խորհրդարանի շենքի առջև և փողոցի վրա ձգված լույսերը

Ամանոր 2027 · տուր Երևանից

Ամանորը Թբիլիսիում

դեկտեմբերի 31 — հունվարի 4

Անցկացրե՛ք Ամանորը Թբիլիսիում՝ ընտրելով առաջարկվող հյուրանոցներից մեկը:

Մինչև Ամանոր 57 օր 19 ժ 25 ր

125 000 ֏-ից մեկ անձի համար՝ 3 տեղանոց համարում

Հյուրանոցային կացություն և գալա-ընթրիք, տրանսֆեր և տուր՝ ըստ ցանկության

  • 4,9 · 4 167 կարծիք Tripadvisor-ում
  • Լիցենզավորված տուրօպերատոր՝ 2011 թվականից
  • 5 օր, 4 գիշերՀյուրանոց՝ նախաճաշով
  • Մեկնում՝ 31.12, ժամը --Երևան, Սայաթ-Նովայի պող. 1
  • Գալա-ընթրիքMonopoly կամ Era Hall
  • Էքսկուրսիաներ՝ ըստ ցանկությանԹբիլիսի, Սիղնախի, Մցխեթա

Ընտրե՛ք Ձեր հյուրանոցը

Գինը մեկ անձի համար է և ներառում է 4 գիշեր հյուրանոցում՝ ներառյալ նախաճաշը և ամանորյա գալա-ընթրիքը։

  • The Telegraph Hotel-ի Grand Café-ն՝ գնդաձև լամպերով Ամենատոնական հասցեն

    The Telegraph Hotel

    Վրաստանի 1-ին հյուրանոցը,որը The Leading Hotels of the World-ի անդամ է և արժանացել է Two MICHELIN Keys-ի։

    Մոտակայքում: Գտնվում է Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ Ռուսթավելու պողոտայի սրտում։

    Հարևան Radison Blu-ի փակ լողավազան, Rolling Stone Rooftop Bar (տանիքում), Tatuza Jazz Club հյուրանոցի առաջին հարկում, ժամանակակից մարզասրահ և ՍՊԱ սրահ

    211 000 ֏-ից մեկ անձի համար՝ երկտեղանոց համարում

    1-տեղանոց
    315 000 ֏
    2-տեղանոց
    211 000 ֏
    3-տեղանոց
    233 000 ֏
    4-տեղանոց
    —
    Ընտրել
  • Tbilisi Chambers-ի լոբբին՝ հանգստի գոտիով Wyndham միջազգային բրենդ

    Tbilisi Chambers

    Trademark Collection by Wyndham հավաքածուի հյուրանոց

    Մոտակայքում: 250 մ՝ «Station Square» մետրոյից, իսկ Ազատության հրապարակ՝ ընդամենը 3 կանգառ՝ մետրոյով։

    Շվեդական սեղան նախաճաշին, ռեստորան և ոճային սենյակներ

    140 000 ֏-ից մեկ անձի համար՝ 3 տեղանոց համարում

    1-տեղանոց
    192 000 ֏
    2-տեղանոց
    150 000 ֏
    3-տեղանոց
    140 000 ֏
    4-տեղանոց
    140 000 ֏
    Ընտրել
  • Tiflis Hotel-ի ներքին բակը երեկոյան՝ լապտերներով Հարմարավետ ընտանեկան հյուրանոց

    Tiflis Hotel

    Պատմական շենք՝ ներքին բակով

    Մոտակայքում: 1 րոպե՝ «Մարջանիշվիլի» մետրոյից, հարևանությամբ գտնվում է Աղմաշենեբելի պողոտան՝ սրճարաններով և բուտիկներով

    Վրացական ռեստորան, ընտանեկան համարներ և անվճար ավտոկայանատեղի

    125 000 ֏-ից մեկ անձի համար՝ 3 տեղանոց համարում

    1-տեղանոց
    162 000 ֏
    2-տեղանոց
    132 000 ֏
    3-տեղանոց
    125 000 ֏
    4-տեղանոց
    125 000 ֏
    Լրաց. մահճակալ
    110 000 ֏
    Ընտրել
  • Iveria Inn-ի տեռասը լույսերի շարանների տակ Ընտանեկան համարներ

    Iveria Inn

    Ժամանակակից հյուրանոց՝ ընտանեկան համարներով

    Մոտակայքում: 500 մ՝ «Վարկեթիլի» մետրոյից՝ ուղիղ գիծ դեպի Ազատության հրապարակ

    Ռեստորան, լոբբի-բար և անվճար ավտոկայանատեղի

    125 000 ֏-ից մեկ անձի համար՝ 3 տեղանոց համարում

    1-տեղանոց
    162 000 ֏
    2-տեղանոց
    132 000 ֏
    3-տեղանոց
    125 000 ֏
    4-տեղանոց (միացված համարներ)
    132 000 ֏
    Լրաց. մահճակալ
    110 000 ֏
    Ընտրել
Գինը մեկ տեղի համար, հազ. ֏
Հյուրանոց 1‑տեղ. 2‑տեղ. 3‑տեղ. 4‑տեղ.
The Telegraph 315 211 233 —
Tbilisi Chambers 192 150 140 140
Tiflis 162 132 125 125
Iveria Inn 162 132 125 132

Ամանորի գիշերվա ծրագիրը

Դեկտեմբերի 31-ին կունենաք ազատ ժամանակ՝ վայելելու տոնական Թբիլիսին և զբոսնելու քաղաքի լուսավոր փողոցներով։ Իսկ երեկոյան կմասնակցեք Գալա-ընթրիքին՝ 22:00–02:30։ Գալա-ընթրիքը կանցկացվի Monopoly-ում կամ Era Hall-ում, որոնք այդ գիշեր ընդունելու են միայն One Way Tour-ի հյուրերին։

Ամանորյա փաթեթՆերառյալ գալա-ընթրիք և տրանսֆեր

Պատկերազարդում․ ընկերները տոնական սեղանի շուրջ կենաց են բարձրացնում Պատկերազարդում․ ժպտացող զույգը տոնական երեկոյան բենգալյան կրակներով
Վրացական ուտեստներ. աջարական խաչապուրի ձվով, փխալի և խորոված
  1. --

    Մեկնում Երևանից

    Մեկնումը՝ Սայաթ-Նովայի պողոտա 1-ից։ Գիշերը ճանապարհ ընկնելուց հետո առավոտյան արդեն կլինեք Թբիլիսիում։

  2. Առավոտյան

    Ժամանում Թբիլիսի

    Եթե խումբը Թբիլիսի է հասնում մինչև 15:00, հյուրանոցում տեղավորվելուց առաջ ունենում է ազատ ժամանակ՝ քաղաքում զբոսնելու և վայելելու համար։

  3. Տեղավորում հյուրանոցում

    Հանգստանալ ճանապարհից և պատրաստվել երեկոյին։

  4. Ընթրիքից առաջ

    Տրանսֆեր դեպի ռեստորան

    Նշանակված ժամին ավտոբուսը ձեզ կտեղափոխի հյուրանոցից ռեստորան, իսկ տոնակատարությունից հետո՝ հետ հյուրանոց։ Տրանսֆերը ներառված է փաթեթի արժեքում։

  5. Գալա-ընթրիքի սկիզբը

    Գալա-ընթրիքի սրահը և 10–20 անձի համար նախատեսված սեղանը ընտրվում են՝ կախված ձեր հյուրանոցից։ 2 սրահներում էլ մատուցվող ճաշացանկը նույնն է։

  6. Ամբողջ երեկո

    Տոնական սեղան

    Ամանորյա տոնական ճաշացանկում կան վրացական համեղ ավանդական ուտեստներ, խմիչքներ ու շամպայն։

    Վրացական ուտեստներ. աջարական խաչապուրի ձվով, փխալի և խորոված
  7. Ամբողջ երեկո

    Շոու և երաժշտություն

    Հայ-վրացական շոու ծրագիր, հայ հաղորդավար, կենդանի երաժշտություն և DJ՝ տոնական երեկոն լիարժեք վայելելու համար։

  8. Երեխաների համար

    Անակնկալներ

    Փոքրիկներին սպասվում են անակնկալներ Ձմեռ պապից։

  9. Կեսգիշեր

    Շամպայնը սեղանին է, կեսգիշերին սկսվում է Թբիլիսիի ամենագեղեցիկ պահը՝ քաղաքը լուսավորվում է հրավառությամբ՝ ստեղծելով իսկապես յուրահատուկ ամանորյա մթնոլորտ։

  10. Վերադարձ հյուրանոց

    Երեկոյի ավարտից հետո ավտոբուսը ձեզ կտեղափոխի հյուրանոց։ Եթե ցանկանաք մեկնել ավելի շուտ կամ մնալ ավելի երկար, հյուրանոց կարող եք վերադառնալ ինքնուրույն։

Հրավառություն Թբիլիսիի վրա ամանորյա կեսգիշերին

Կեսգիշեր

Շամպայնը սեղանին է, կեսգիշերին սկսվում է Թբիլիսիի ամենագեղեցիկ պահը՝ քաղաքը լուսավորվում է հրավառությամբ՝ ստեղծելով իսկապես յուրահատուկ ամանորյա մթնոլորտ։

Հրավառություն Թբիլիսիում՝ ամանորի գիշերը

Երեկոն անցկացվում է հայերենով։ Սեփական ուտելիք և խմիչք բերել չի թույլատրվում։ Ճաշացանկից դուրս պատվերները կլինեն վճարովի։ Դեկտեմբերի 31-ին, մեկնման ժամը կարող է փոփոխվել՝ կախված հյուրանոցից և սահմանային հերթից։

ՏՈՆԱԿԱՆ 5 ՕՐԵՐ

Ամանորյա գիշեր Թբիլիսիում՝ զբոսավարով, Սիղնախի և Մցխեթա այցելություններով։ Երևանից մինչև Թբիլիսի և վերադարձ՝ ամբողջ ճանապարհը մեզ հետ։

5 օր ՎրաստանումԱմանորյա փաթեթ՝ գալա-ընթրիքով, և տուր՝ ճանապարհով

  1. Թբիլիսիի փողոցը տոնական լույսերով. լուսազարդ ծառեր և փայլող մոլորակներ ճանապարհի վերևում

    դեկտեմբերի 31

    Հեքիաթային Թբիլիսի և Ամանորյա գալա-ընթրիք

    Երևանից մեկնում ենք ժամը --, իսկ առավոտյան արդեն կլինենք տոնական Թբիլիսիում։ 15:00-ից՝ տեղավորում հյուրանոցում և ժամանակ՝ հանգստանալու ու պատրաստվելու ամանորյա երեկոյին։ Իսկ 22:00-ին սկսվում է տոնի գլխավոր մասը՝ ամանորյա գալա-ընթրիքը։

  2. Կուր գետը գիշերը, Խաղաղության կամուրջը և Մթածմինդայի լուսավորված հեռուստաաշտարակը

    հունվարի 1

    Սիթի տուր Թբիլիսիում

    Բացահայտեք տոնական Թբիլիսին՝ զբոսավարի հետ, իսկ հետո վայելեք ազատ ժամանակը՝ զբոսնելու լուսավոր փողոցներով, այցելելու սրճարաններ և հիանալու Ռուսթավելու պողոտայի ամանորյա լույսերով։

  3. Ջվարի վանքը Մցխեթայի վերևում, որտեղ Արագվին միախառնվում է Կուրին

    հունվարի 2

    Մցխեթա

    Վրաստանի հնագույն մայրաքաղաքը և նրա սրբավայրերը։

  4. Սիղնախիի կարմիր տանիքները և ձյունապատ Կովկասը Ալազանի հովտից այն կողմ

    հունվարի 3

    Սիղնախի՝ սիրո քաղաք

    Հմայիչ Սիղնախը՝ իր կարմիր կղմինդրե տանիքներով, հինավուրց ամրոցի պարիսպներով և Ալազանի հովիտն ու Կովկասյան լեռնաշղթան բացվող շքեղ տեսարաններով։

  5. Թբիլիսիի գլխավոր տոնածառը գիշերը

    հունվարի 4

    Ազատ ժամանակ և վերադարձ տուն

    Կարող եք վայելել քաղաքը, զբոսնել, իսկ հետո կճանապարհվենք տուն՝ Երևան՝ լի նոր տպավորություններով։

1–3-րդ օրերի հերթականությունը կարող է փոխվել։ Դեկտեմբերի 31-ին մեկնման ժամը կարող է տեղաշարժվել՝ կախված հյուրանոցից և սահմանի հերթից։

Կարևոր է իմանալ

  • Տրանսպորտում տեղերը նախապես չեն ամրագրվում, թույլատրվում է միայն ջուր։
  • Թբիլիսիում հիմնականում քայլում ենք՝ ցանկալի է լինել հարմարավետ կոշիկներով։
  • Տոմսերի և գնումների համար պետք կգա լարի (1 GEL ≈ 150 ֏), փոխանակման կետ կա սահմանին։

Կազմե՛ք Ձեր Ամանորյա փաթեթը

Ընտրե՛ք հյուրանոցը, համարը և ընկերակազմը՝ գինը կհաշվվի անմիջապես։ Թողե՛ք ձեր կոնտակտները, և մենեջերը կամրագրի տեղերը։

1Հյուրանոց
2Համար
3Ով է գնում
4Ինչ ներառել

Ինչպե՞ս եք գնում

Ընդամենը

264 000 ֏

2 անձի համար

Համար
1 × 2-տեղանոց
Մեծահասակ
2 × 132 000 ֏ = 264 000 ֏
Ինչպե՞ս եք գնում
Ինքնուրույն ճանապարհորդություն

Արժեքը հաշվարկված է ընտրված սակագներով։ Տեղերի առկայությունը հաստատում է մենեջերը։

5Ձեր կոնտակտները

Պարտադիր դաշտեր

Ինչպե՞ս կապվել ձեզ հետ

Ուղևորության պայմանները

One Way Tour-ը լիցենզավորված տուրօպերատոր է Երևանում։ Իսկ 2026 թվականին ճանաչվել է Հայաստանի լավագույն տուրօպերատոր՝ հեղինակավոր World Travel Awards-ի կողմից: Ճամփորդում ենք 2011 թվականից, գրասենյակը՝ Փարպեցու 16 հասցեում է։ Ամանորյա գիշերը ռեստորանները կհյուրընկալեն միայն մեր հյուրերին։

Չեղարկում
Չեղարկման պայմանները՝ ըստ պայմանագրի։
Վճարում
Վճարումը իրականացվում է մի քանի եղանակով։ Կանխավճարը հաստատում է ամրագրումը։
Երեխաներ
Մինչև 5 տարեկան մեկ երեխան համարում ճամփորդում է անվճար՝ եթե առանձին տեղ չի զբաղեցնում։ 5–10 տարեկան երեխաների համար՝ մեծահասակի սակագին։
Փաստաթղթեր
Սահմանին փաստաթղթերի հետ խնդիրների դեպքում խումբը սպասում է ոչ ավելի, քան 15–30 րոպե։

Ներառված է

  • 4 գիշեր հյուրանոցում՝ նախաճաշով
  • Ամանորյա գալա-ընթրիք՝ շոու ծրագրով
  • Տրանսֆեր հյուրանոց — ռեստորան — հյուրանոց ամանորյա գիշերը

Ներառված չէ

  • Ճանապարհ և էքսկուրսիաներ՝ ըստ ցանկության․ տրանսֆեր (+20 000 ֏) կամ տուր (+25 000 ֏)
  • Ճամփորդական ապահովագրություն
  • Մուտքի տոմսեր՝ վերցրեք վրացական լարի
  • Պատվերներ տոնական ճաշացանկից դուրս
  • Անձնական ծախսեր

Հաճախ տրվող հարցեր

Որքա՞ն արժե ուղևորությունը

Ամանորյա փաթեթը մեկ անձի համար սկսվում է 125 000 ֏-ից, ներառում է հյուրանոցը նախաճաշով, գալա-ընթրիքով և ամանորի գիշերը՝ տրանսֆերով։ Երևան — Թբիլիսի — Երևան տրանսֆերը՝ (+20 000 ֏ է) իսկ էքսկուրսիոն տուրը՝ (+25 000 ֏)։

Որտեղից և ժամը քանիսի՞ն է մեկնումը

Դեկտեմբերի 30-ին կամ 31-ին, Սայաթ-Նովայի պողոտա 1 հասցեից: Հունվարի 4-ին տուրն ավարտվում է նույն տեղում՝ ժամը 22:00-ին։

Ի՞նչ անել մինչև 15:00-ի տեղավորումը

Եթե խումբը Թբիլիսի հասնի նախատեսված ժամից ավելի շուտ, մինչև հյուրանոցում տեղավորումը կունենա ազատ ժամանակ՝ քաղաքում զբոսնելու և հանգստանալու համար։ Հյուրանոցում տեղավորումը՝ 15:00-ից, իսկ մեկնելու օրը համարները պետք է ազատել մինչև 12:00-ը։ Գալա-ընթրիքը սկսվում է 22:00-ին։ Այդ երեկո ավտոբուսը ձեզ կտեղափոխի ռեստորան և միջոցառման ավարտից հետո՝ հետ հյուրանոց։

Կարելի՞ է գնալ երեխաների հետ

Իհարկե։ Մինչև 5 տարեկան մեկ երեխան համարում անվճար է (եթե տեղ չի զբաղեցնում), 5–10 տարեկան երեխաների համար գործում է մեծահասակի սակագինը։ Ամանորյա գիշերը փոքրիկներին սպասում են Ձմեռ պապն ու նվերները։

Կգնանք մեր մեքենայով։ Հնարավո՞ր է

Այո։ Փաթեթի գինը հյուրանոցի և գալա-ընթրիքի համար է, տեղավորումը՝ դեկտեմբերի 30-ին կամ 31-ին։ Տրանսֆերը (+20 000 ֏) կամ տուրը (+25 000 ֏) ընտրովի են․ հաշվիչում ընտրեք «Ձեր մեքենայով»։

Կարելի՞ է առանց գալա-ընթրիքի

Այո, այդ դեպքում փաթեթը 25 000 ֏-ով էժան է մեկ անձի համար։ Բայց խորհուրդ ենք տալիս բաց չթողնել այդ գիշերը։ Հնարավոր է նաև հակառակը՝ միայն գալա-ընթրիք՝ 45 000 ֏ մեկ անձի համար․ ռեստորանը՝ Monopoly կամ Era Hall, նշանակում ենք մենք։

Ինչպե՞ս վճարել

Վճարումը իրականացվում է մի քանի եղանակով։ Կանխավճարը հաստատում է ամրագրումը։

Կարելի՞ է չեղարկել ուղևորությունը

Չեղարկման պայմանները՝ ըստ պայմանագրի։

Ինչպե՞ս ամրագրել

Թողեք հայտ հաշվիչում։ Մենեջերը կկապվի ձեզ հետ, կհաստատի տեղերն ու արժեքը և կպատմի՝ ինչպես վճարել։

Հին Թբիլիսին գիշերը. լուսավորված Մետեխի եկեղեցին և Նարիկալա ամրոցի պարիսպները

Հարցեր ունե՞ք

Զանգահարեք կամ գրեք՝ կապի մեջ ենք ամեն օր։