Գառնի, Գեղարդ, Ազատի կիրճ, Սևանա լիճ, Սևանավանք

Քարերի սիմֆոնիա և Ազատի կիրճ, Չարենցի կամար, Սևանավանք

Անհատական տուր Երևանից (7–8 ժամ)՝ Չարենցի կամար, Գառնու տաճար, Քարերի սիմֆոնիա, Գեղարդ, լավաշի թխում, Սևանա լիճ և Սևանավանք։

Ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Տևողություն 7-8 ժամ։

Մեր զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրում ենք՝ տեսնելու երկու տարբեր ժամանակաշրջանների եւ կրոնների տաճարներ, բնական բազալտե երգեհոն եւ դեպի Արարատ լեռը բացվող լավագույն տեսարաններից մեկը։ Այս տուրի էսքկուրսիոն ծրագրում ընդգրկված վայրերից երկուսը ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս են կազմում։ Յուրահատուկ համադրմամբ այս տուրի ընթացքում մեր զբոսաշրջային խումբն այցելում է Սեւանա լիճ եւ 9-րդ դարի Սեւանավանք։

Երթուղի

1 Կանգառ 1 Չարենցի կամար

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը Ողջաբերդ գյուղով անցնելիս հաճախ նկատում էր, որ մոտակա բլուրից հիասքանչ տեսարան է բացվում է դեպի Արարատ լեռը։ Եւ ահա, 1957 թվականին, Իսրայելյանն ավարտում է իր նախագծած կառույցը, որն անվանվում է Արարատ լեռան տաճար։ Ճակատային մուտքի վրա տեսանելի մեծ տառերով փորագրվում է Եղիշե Չարենցի բանաստեղծության վերջին տողը. «աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում»։ Շատ շուտով վայրը ստացավ իր՝ նոր, ժողովրդական եւ ավելի հայտնի անունը՝ Չարենցի կամար։ Տուրը սկսում ենք հենց Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռան դիտակետ այցելությամբ։

Չարենցի կամար Չարենցի կամար՝ լուսանկար 2
2 Կանգառ 2 Գառնու հեթանոսական տաճար

Առաջին դարում վեր խոյացած, երկար դարեր անցած, ավիրված եւ ապա նորից վեր հառնած տաճարը պատմում է նախաքրիստոնեական Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին։ Միհրին՝ արեւի աստծուն նվիրված տաճարը միակ պահպանված հեթանոսական տաճարն է թե' Հայաստանում, թե' նախկին ԽՍՀՄ տարածքում։ Տաճարն ավիրվել է 1679 թվականին ավերիչ երկրաշարժից եւ վերականգնվել է շուրջ 8 տարի, 1968-75 թթ.։

Գառնու հեթանոսական տաճար Գառնու հեթանոսական տաճար՝ լուսանկար 2 Գառնու հեթանոսական տաճար՝ լուսանկար 3
3 Կանգառ 3 Քարերի սիմֆոնիա

Հաջորդ կանգառն արդեն բազալտե երգեհոնն է՝ Քարերի սիմֆոնիան։ Հրաշալի հավասարաչափությամբ, բնական ճանապարհով կտրտված քարերի կուտակումն իրական բնության հրաշք է եւ եւս ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս։ Հիմնականում, վեցանկյուն քարերը մեկը մյուսի ողջ կիրճով մեկ ձգված, նմանվում են երգեհոնի, որտեղից էլ առաջացել է Քարերի սիմֆոնիա անվանումը։

Քարերի սիմֆոնիա Քարերի սիմֆոնիա՝ լուսանկար 2
4 Կանգառ 4 Գեղարդ վանական համալիր

Ժայռափոր այս վանքի հին անունը եղել է Այրիվանք՝ ի հաշիվ շրջակա լեռներում եղած մոտ 140 քարայրների։ Այս քարայրները բնակեցված են եղել վանականներով։ Հետագայում այստեղ բերված սրբագույն մասունք Գեղարդը վանքին տվեց իր՝ ներկայիս Գեղարդավանք անունը։ Հռոմեացի հարյուրապետ Լոնգիանոսի զենքը՝ սուրբ մասունք Գեղարդը, որով խոցվել է Քրիստոսը, այժմ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Գեղարդ վանական համալիր Գեղարդ վանական համալիր՝ լուսանկար 2 Գեղարդ վանական համալիր՝ լուսանկար 3
5 Կանգառ 5 Լավաշի թխում

Ճանաչողական տուրը եզրափակվում է լավաշի մաստեր-կլասով, որտեղ կտեսնեք թե ինչպես է թխվում հայտնի հայկական հացը՝ լավաշը։

Լավաշի թխում Լավաշի թխում՝ լուսանկար 2 Լավաշի թխում՝ լուսանկար 3
6 Կանգառ 6 Սևանա լիճ

"Առաջինն ուր կայցելենք Սեւանա լիճն է՝ Հայաստանի գեղեցկուհին։ Լինելով ծովի մակերևույթից 1900 մետր բարձր՝ Սեւանը հանդիսանում է աշխարհում երկրորդ բարձրադիր լիճը քաղցրահամ ջրի պաշարով։ Հրաբխային ծագման Սեւանը շրջապատված է լեռնաշղթաներով, կիսված երկու հատվածների եւ մեկ մեծ թերակղզու։ Այցեքարտ դարձած Սեւանա լիճը վայելում է մեծ մասսայականություն զբոսաշրջիկների շրջանում՝ եւ' ակտիվ, եւ' պասիվ հանգստի համար։ Առավելագույնը 83 մետր խորությամբ Սեւանը պատմական երեք հայկական լճերից միակն է, որը գտնվում է ՀՀ տարածքում։

Սևանա լիճ Սևանա լիճ՝ լուսանկար 2 Սևանա լիճ՝ լուսանկար 3
7 Կանգառ 7 Սևանավանք

"Աշոտ Ա թագավորի դուստր Մարիամը խոսք էր տվել հանգուցյալ ամուսնու պատվին կառուցել 30 եկեղեցիներ եւ խոստմանը հավատարիմ մնաց ամբողջ կյանքի ընթացքում։ Դրանցից մեկը Սեւանավանքն է՝ կառուցված 874 թվականին։ Դեռ 4-րդ դարում հիմնադրված լինելով՝ Սեւանավանքն իր զարգացումն ապրում է 9-րդ դարում։ Կանգուն երկու եկեղեցիներից զատ, առանձնակի ուշադրության է արժանի 17-րդ դարի յուրահատուկ խաչքարը՝ իր բազմաթիվ աստվածաշնչյան տեսարաններով։ Մայրաքաղաք Երեւանի անունը առաջին անգամ արձանագրվել է հենց Սեւանավանքի գմբեթի վրա։

Սևանավանք Սևանավանք՝ լուսանկար 2 Սևանավանք՝ լուսանկար 3

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Տրանսպորտ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ինչո՞վ է առանձնահատուկ այս տուրը։

Մեկ օրում կտեսնեք երկու տարբեր դարաշրջանների և կրոնների տաճարներ, բնական բազալտե երգեհոն և Արարատ լեռան լավագույն տեսարաններից մեկը։ Երթուղու վայրերից երկուսն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, իսկ Սևանավանքը 9-րդ դարի է։

Ո՞րն է տուրի երթուղին։

Երևանից մեկնելով՝ տուրն այցելում է Չարենցի կամար, Գառնու տաճար, Քարերի սիմֆոնիա և Գեղարդավանք, որից հետո լավաշ թխելու վարպետաց դաս է, ապա՝ Սևանա լիճ և Սևանավանք։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Արժեքը՝ 37 871 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։

Որքա՞ն է տևում տուրը։

Սա մեկօրյա տուր է, որը տևում է 7-8 ժամ։

Ե՞րբ է անցկացվում տուրը։

Սա անհատական տուր է, որն անցկացվում է ըստ պահանջի՝ ձեր ընտրած օրը։

Որտեղի՞ց է սկսվում և որտե՞ղ է ավարտվում տուրը։

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից։

Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։

Տուրը հասանելի է հայերեն, անգլերեն կամ ռուսերեն խոսող գիդով։ Մեր գիդերը տեղացի մասնագետներ են, որոնք լավ գիտեն պատմությունը, մշակույթը և այցելվող վայրերը։

Ի՞նչ է ներառված տուրի արժեքի մեջ։

Տուրի արժեքի մեջ ներառված է տրանսպորտը։ Սնունդը և մուտքավճարները ներառված չեն։ Սնունդը կարող եք վերցնել ձեզ հետ կամ վճարել տեղում, իսկ մուտքավճարները սովորաբար վճարվում են կանխիկ՝ տեղում։

Ի՞նչ տրանսպորտով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի չափից։ Ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է, իսկ Wi-Fi սովորաբար չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետն աշխատում է։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել տուրին։

Այո, տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաների մասնակցությունն անվճար է, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7 տարեկանից վճարվում է լրիվ արժեքը։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։

Խիստ անբարենպաստ եղանակի դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ դրա արժեքը կարող է վերադարձվել։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Չարենցի կամար 2Գառնու հեթանոսական տաճար 3Քարերի սիմֆոնիա 4Գեղարդ վանական համալիր 5Լավաշի թխում 6Սևանա լիճ 7Սևանավանք

Հանրաճանաչ ուղղություններ