Ախթալա, Հաղպատ և Սանահին վանական համալիրներ

Հաղպատ-Սանահին

Անհատական տուր Երևանից (11–12 ժամ) դեպի Լոռու վանքեր՝ որմնանկարներով Ախթալա և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Հաղպատ ու Սանահին Դեբեդի կիրճի վերևում։

Ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Տևողություն 11-12 ժամ:

Բնության գեղեցիկ տեսարաններով, ՅՈՒՆԵՍԿՈ-ի ժառանգության մաս կազմող տեսարժան վայրերով հագեցած այս տուրը մեր զբոսաշրջիկների ամենասիրված ուղղություններից է՝ պարտադիր այցելելու վայրերից։

Երթուղի

1 Կանգառ 1 Ախթալա

"Ախթալայի վանական համալիրի Սուրբ Մարիամ Աստվածածին անունով եկեղեցին ամենամեծն է տարածաշրջանում՝ սուրբ կույսի անունը կրող եկեղեցիների շրջանում։ Բացառիկ որմնանկարներով, յուրահատուկ ճարտարապետությամբ եւ քանդակներով այս վանքը դարեր ի վեր եղել է հոգեւոր կենտրոն թե' հայերի, թե' շատուշատ այլ ժողովուրդների համար։ Վանական համալիրի տարածքում են գտնվում սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ստորգետնյա բաղնիքը, արքայական պալատը եւ այլ շինություններ։ Պղնձի առատության պատճառով բնակավայրը ստացել է Ախթալա անունը, որի անունով էլ կոչվում է վանքը։ Ախթալան այն եզակի պատմամշակութային վայրերից է, որն ունի իր սեփական անձնագիրը՝ արձանագիր խաչքարի տեսքով, որում գրված է, որ վանքը հիմնադրել է Կյուրիկե արքայի դուստր Մարիամը։

Ախթալա Ախթալա՝ լուսանկար 2 Ախթալա՝ լուսանկար 3
2 Կանգառ 2 Հաղբատ

Հաղբատը մոտ է գտնվում Սանահինին, եւ իրենից ներկայացնում է հսկայական վանական համալիր՝ իր մեջ ներառող եկեղեցիներով, կրոնական ու աշխարհիկ բազմաթիվ շինություններով։ Առաջին եկեղեցին՝ Սուրբ Նշանը, կառուցվել է 976 թվականին։ Հաղբատում է գտնվել Հայաստանի ամենամեծ գրադարանը, որտեղ գրքերը պահելու հատուկ միջոց կար. դրանք դնում էին անցքերի մեջ, և նրանց հետ միասին բաց վիճակում գինի էին դնում, որպեսզի ձեռագրերը խոնավությունից չփչանան։ Հաղբատը դարեր շարունակ եղել է հայոց պատմության, մշակույթի եւ կրթության կարեւոր կենտրոն։

Հաղբատ Հաղբատ՝ լուսանկար 2 Հաղբատ՝ լուսանկար 3 Հաղբատ՝ լուսանկար 4
3 Կանգառ 3 Սանահին

10-րդ դարում հիմնադրված Սանահին վանական համալիրը համընկնում է Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանի հետ։ Առաջին եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, 951 թվականին է կառուցվել։ Վանքում կան 5 եկեղեցիներ, գրադարան, զանգակատուն, ակադեմիա եւ արքայական դամբարան։ Ի դեպ, այստեղ է գտնվում Հայաստանի ամենահին ակադեմիան։ Հաղբատի հետ միասին Սանահինը առաջիններից էր, որ ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային պաշտպանության տակ։

Սանահին Սանահին՝ լուսանկար 2

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Տրանսպորտ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից
Ուղղություններ: Հաղպատ-Սանահին
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ինչո՞վ է հետաքրքիր այս տուրը։

Տուրը հարուստ է գեղեցիկ բնությամբ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության հուշարձաններով, և այն մեր զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից է։

Ո՞ր վանքերն է այցելում տուրը։

Տուրը նախ այցելում է Ախթալայի վանք, ապա՝ Հաղպատի և Սանահինի վանական համալիրներ։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Արժեքը՝ 55 778 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։

Որքա՞ն է տևում տուրը։

Սա մեկօրյա տուր է, որը տևում է 11-12 ժամ։

Ե՞րբ է անցկացվում տուրը։

Սա անհատական տուր է, որն անցկացվում է ըստ պահանջի՝ ձեր ընտրած օրը։

Որտեղի՞ց է սկսվում և որտե՞ղ է ավարտվում տուրը։

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից։

Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։

Տուրը հասանելի է հայերեն, անգլերեն կամ ռուսերեն խոսող գիդով։ Մեր գիդերը տեղացի մասնագետներ են, որոնք լավ գիտեն պատմությունը, մշակույթը և այցելվող վայրերը։

Ի՞նչ է ներառված տուրի արժեքի մեջ։

Տուրի արժեքի մեջ ներառված է տրանսպորտը։ Սնունդը և մուտքավճարները ներառված չեն։ Սնունդը կարող եք վերցնել ձեզ հետ կամ վճարել տեղում, իսկ մուտքավճարները սովորաբար վճարվում են կանխիկ՝ տեղում։

Ի՞նչ տրանսպորտով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի չափից։ Ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է, իսկ Wi-Fi սովորաբար չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետն աշխատում է։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել տուրին։

Այո, տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաների մասնակցությունն անվճար է, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7 տարեկանից վճարվում է լրիվ արժեքը։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։

Խիստ անբարենպաստ եղանակի դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ դրա արժեքը կարող է վերադարձվել։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Ախթալա 2Հաղբատ 3Սանահին

Հանրաճանաչ ուղղություններ