Հայաստանի տեսարժան վայրերը Լոռի
Ախթալայի Վանական Համալիր
- ՄարզԼոռի
- Հեռավորությունը Երևանից179.6 կմ
- ՏեսակՎանք/եկեղեցի
Լոռի
Վայրի մասին
Հետաքրքիր
Փաստեր՝ Ախթալայի Վանական Համալիր
-
Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի 13-րդ դարի որմնանկարները հայկական մանրանկարչության եւ բյուզանդական գեղանկարչության բացառիկ համադրությունն են, որոնք համարվում են հայկական միջնադարյան գեղանկարչության գլուխգործոցներից։
-
13-րդ դարի կարեւորագույն անձանցից Իվանե Զաքարյանը, վերածելով Ախթալան քաղկեդոնական մենաստանի, հովանավորել է վանքի վերաշինությունը։ Այստեղ էլ ամփոփվել է 1227 թվականին։ Նրա որդին՝ Ավագ Զաքարյանը, հոր կողքին է թաղվել 1250 թվականին։ Իվանե Զաքարյանի նման խոշորագույն գործչի գերեզմանը վկայում է վանքի ազգային նշանակության մասին՝ անկախ քաղկեդոնական տարրերից։
Եղանակ՝ Լոռի
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Ախթալա տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Ախթալայի Վանական Համալիր
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է Ախթալայի վանքը։
Ախթալայի Սբ. Աստվածածին վանքը վեր է խոյանում բարձրադիր հրվանդանի վրա և եղել է ժամանակի նշանավոր հոգևոր-մշակութային կենտրոններից մեկը։ Սկզբում Ագարակ, ապա Պղնձահանք կոչված այս տարածքը միջնադարում եղել է Վրաստանի ենթակայության տակ գտնվող քաղկեդոնական հայության կրոնական ու կրթական կենտրոն, սակայն վանքի պատմական հիմքերում ամրագրված է Հայ Առաքելական հավատքը։
Ինչո՞վ են հայտնի Ախթալայի որմնանկարները։
Վանքի ներսում պատերն ամբողջությամբ ծածկված են 13-րդ դարի որմնանկարներով՝ Հին և Նոր կտակարանների տեսարաններով, Աստվածամոր և Հովհաննես Մկրտչի պատկերներով, որոնք մինչ օրս պահպանել են իրենց տեսքն ու գույները։ Դրանք հայկական մանրանկարչության և բյուզանդական գեղանկարչության բացառիկ համադրություն են և համարվում են հայկական միջնադարյան գեղանկարչության գլուխգործոցներից։ Օգտագործվել է երկու գույն՝ որդան կարմիրը և պղնձից ստացվող լազուրիտը, իսկ մնացած գույները ստացվել են դրանց համադրումից։
Էլ ի՞նչ կարելի է տեսնել Ախթալայի վանքում։
Վանքը շրջապատված է բրգավոր պարիսպներով, որոնք կառուցվել են դեռևս 10-րդ դարում՝ Կյուրիկյան Բագրատունիների օրոք, իսկ հյուսիսային մուտքը թաղածածկ սրահ է՝ կից եռահարկ բրգաձև աշտարակով։ Գլխավոր Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է ամրոցի կենտրոնում․ գմբեթը չի պահպանվել, սակայն մույթերն ու որմնամույթերը կանգուն են, իսկ ճակատները զարդարված են խորշերով, խաչաքանդակներով ու հարուստ հարթաքանդակներով։ Բակում պահպանվել են 13-րդ դարի միանավ եկեղեցին և բնակելի ու տնտեսական շինությունների մնացորդներ։
Ո՞վ է թաղված Ախթալայի վանքում։
13-րդ դարի կարևորագույն գործիչներից Իվանե Զաքարյանը Ախթալան վերածել է քաղկեդոնական մենաստանի և հովանավորել վանքի վերաշինությունը։ Նա այստեղ է ամփոփվել 1227 թվականին, իսկ նրա որդին՝ Ավագ Զաքարյանը, թաղվել է հոր կողքին 1250 թվականին։
Ախթալան եղե՞լ է գրչության կենտրոն։
Այո, վանքը գրչության խոշոր կենտրոն է եղել․ 13-րդ դարում այստեղ գործել է Սիմեոն Պղնձահանեցին, ուսումնասիրվել են թե՛ հայ, թե՛ վրաց մատենագրությունը։ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ այստեղ է պահվել նաև «Աստվածընկալ Սբ. Խաչը», որն Իվանե Զաքարյանը նվիրաբերել է Նորավանքին։
Լոռի
Պլանավորեք այցելությունը
Akhtala Monastery Fortress, Akhtala, Lori Province, Armenia
Ճամփորդական տեսանյութեր
Բացահայտեք Հայաստանը մեր տեսանյութերով
Լոռի
Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Ախթալայի Վանական Համալիր
Բլոգ
Կարդացեք նաև
ONE WAY TOUR
Ամրագրել անհատական տուր
Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։