Տաթևի վանք, «ՏաԹևեր», Սատանի կամուրջ, Շաքիի ջրվեժ, Արենի գինու գործարան

Տաթև, Շաքիի ջրվեժ, Արենի

Անհատական տուր Երևանից (14–15 ժամ)՝ Տաթևի վանք և «Տաթևեր» ճոպանուղի, Սատանի կամուրջ, Շաքիի ջրվեժ և Արենի գինու գործարան։

Ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Տևողություն 14-15 ժամ։

"Հայաստանի հարավը ներկայացնող տուրի շրջանակներում այցելում ենք Սյունիքի մարզ, որտեղ մեր զբոսաշրջային խումբն այցելում է Տաթեւի վանք, «Տաթեւեր» ճոպանուղի, Սատանի կամուրջ, Շաքիի ջրվեժ եւ Արենիի գինու գործարան։
Զբոսաշրջային մեծ պահանջարկ վայելող այս տուրի էքսկուրսիոն ծրագրի ընթացքում մեր զբոսաշրջիկները ծանոթանում են շատ տարբեր, եւ միաժամանակ միմյանց փոխլրացնող տեսարժան վայրեր։ "

Երթուղի

1 Կանգառ 1 Տաթև

Հայաստանի մշակույթի, ճարտարապետության եւ պատմության մասին ճշգրիտ պատկերացում ունենալու համար Տաթեւի վանք այցելությունը պարտադիրներից է։ 906 թվականին կառուցված սբ.Պողոս-Պետրոս եկեղեցին համարվում է ժամանակի լավագույն կառույցներից մեկը։ Հսկայական եկեղեցին կանգնած է կիրճի հենց եզրին, անդունդի պռնկին։ Հայերի ամենասիրելի վայրերից մեկը եղել է նաեւ համալսարան, մի քանի դար անց, նույնիսկ, ազատագրական շարժման կենտրոն, որի առաջնորդը Գարեգին Նժդեհն էր` հայ ժողովրդի ողջ պատմության մեծագույն հերոսներից մեկը։

Տաթև Տաթև՝ լուսանկար 2 Տաթև՝ լուսանկար 3
2 Կանգառ 2 Սատանի կամուրջ

Սատանի կամուրջը Հայաստանի բնական հրաշքներից մեկն է, որը գտնվում է Վորոտանի կիրճում, Տաթևի վանքի մոտ։ Այս 80 մետրանոց կամուրջը ձևավորվել է հազարավոր տարիների ընթացքում հանքային ջրերի նստվածքներից։ Նրա տակ կան բնական տաք աղբյուրներ, քարանձավներ և գետ։ Կամուրջը հայտնի է իր գունագեղ ժայռերով և բուժիչ հանքային ջրերով։ Այն հիանալի վայր է արշավների և բնության սիրահարների համար՝ առաջարկելով գեղեցիկ տեսարաններ դեպի կիրճ։

Սատանի կամուրջ Սատանի կամուրջ՝ լուսանկար 2 Սատանի կամուրջ՝ լուսանկար 3
3 Կանգառ 3 Շաքիի ջրվեժ

Բնության աննկարագրելի տեսարանները եզրափակում է Շաքիի ջրվեժը։ 16 մետր բարձրությամբ ջրվեժը պատմում է մի գեղեցիկ լեգենդ, ըստ որի Շաքի անունով աղջիկը փրկվում է ջրվեժի ջրերի շնորհիվ։ Հայաստանի հարավում գտնվող այս բնության զարդը սիրելի վայր է թե' տեղացիների, թե' զբոսաշրջիկների համար։

Շաքիի ջրվեժ Շաքիի ջրվեժ՝ լուսանկար 2
4 Կանգառ 4 Արենի գինու գործարան

Տուրի վերջում մենք այցելում ենք գինեգործության կենտրոն Արենի գյուղ, որտեղ մեզ հյուրընկալում է Արենի գինու գործարանը։ Մեր հյուրերը կարող են համտեսել հայկական տարբեր տեսակի գինիներ, այդ թվում նաև Արենի տեսակի խաղողից ստացված։ Կտեսնենք նաեւ մառանը, որտեղ ամբարված են գինիները, իսկ վերեւի հարկում կարող եք օգտվել գեղեցիկ սրճարանից։

Արենի գինու գործարան Արենի գինու գործարան՝ լուսանկար 2 Արենի գինու գործարան՝ լուսանկար 3

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Տրանսպորտ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից
Ուղղություններ: Տաթև, Շաքիի ջրվեժ, Արենի
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ վայրեր ենք այցելելու։

Տուրը տանում է Հայաստանի հարավ՝ Սյունիքի մարզ, որտեղ այցելում ենք Տաթևի վանք, «Տաթևեր» ճոպանուղի, Սատանի կամուրջ, Շաքիի ջրվեժ և Արենիի գինու գործարան։

Որքա՞ն է տևում տուրը։

Տուրը տևում է 14-15 ժամ՝ ամբողջ օր։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Արժեքը՝ 73 528 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։

Ե՞րբ կարող եմ մասնակցել այս տուրին։

Սա անհատական տուր է, որն անցկացվում է ըստ պահանջի՝ ձեր ընտրած օրը։

Որտեղի՞ց է մեկնում և որտե՞ղ է ավարտվում տուրը։

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից։

Ի՞նչ է ներառված տուրի արժեքի մեջ։

Արժեքի մեջ ներառված է տրանսպորտը։ Սնունդը և մուտքավճարները ներառված չեն․ սնունդը կարող եք վերցնել ձեզ հետ կամ վճարել տեղում։

Ինչպե՞ս են վճարվում մուտքավճարները։

Մուտքավճարները հիմնականում վճարվում են կանխիկ՝ տեղում։ Եթե չեք ցանկանում վճարել, կարող եք չմտնել տվյալ վայր և սպասել դրսում։

Ի՞նչ լեզուներով է հասանելի տուրը։

Տուրը հասանելի է հայերեն, անգլերեն և ռուսերեն։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել, և ինչպե՞ս են նրանք վճարում։

Տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաների համար տուրն անվճար է, 3-6 տարեկանները ստանում են 50% զեղչ, իսկ 7 տարեկանից վճարվում է լրիվ արժեքը։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։

Անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ գումարը կարող է վերադարձվել։

Ինչպե՞ս ամրագրել և վճարել տուրը։

Ամրագրման համար անհրաժեշտ են ձեր հեռախոսահամարը և բոլոր մասնակիցների անուն-ազգանունները։ Ամրագրումը հաստատելու համար վճարումը կատարվում է նախօրոք՝ քարտով կամ կանխիկ գրասենյակում, կամ բանկային փոխանցումով։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Տաթև 2Սատանի կամուրջ 3Շաքիի ջրվեժ 4Արենի գինու գործարան

Հանրաճանաչ ուղղություններ