Ախթալա, Հաղպատ, Սանահին, Օձուն, «Մենձ էր» քարայր

Հաղպատ-Սանահին

Անհատական տուր Երևանից Լոռի (12–13 ժամ)՝ Ախթալա, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Հաղպատ և Սանահին վանքերը, Օձունի եկեղեցի և «Մենձ էր» քարայր։

Ամբողջ օր Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Տևողություն 12-13 ժամ։

Բնության գեղեցիկ տեսարաններով, ՅՈՒՆԵՍԿՈ-ի ժառանգության մաս կազմող տեսարժան վայրերով հագեցած այս տուրը մեր զբոսաշրջիկների ամենասիրված ուղղություններից է՝ պարտադիր այցելելու վայրերից։

Երթուղի

1 Կանգառ 1 Ախթալա

Ախթալայի վանական համալիրի Սուրբ Մարիամ Աստվածածին անունով եկեղեցին ամենամեծն է տարածաշրջանում՝ սուրբ կույսի անունը կրող եկեղեցիների շրջանում։ Բացառիկ որմնանկարներով, յուրահատուկ ճարտարապետությամբ եւ քանդակներով այս վանքը դարեր ի վեր եղել է հոգեւոր կենտրոն թե' հայերի, թե' շատուշատ այլ ժողովուրդների համար։ Վանական համալիրի տարածքում են գտնվում սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ստորգետնյա բաղնիքը, արքայական պալատը եւ այլ շինություններ։ Պղնձի առատության պատճառով բնակավայրը ստացել է Ախթալա անունը, որի անունով էլ կոչվում է վանքը։ Ախթալան այն եզակի պատմամշակութային վայրերից է, որն ունի իր սեփական անձնագիրը՝ արձանագիր խաչքարի տեսքով, որում գրված է, որ վանքը հիմնադրել է Կյուրիկե արքայի դուստր Մարիամը։

Ախթալա Ախթալա՝ լուսանկար 2 Ախթալա՝ լուսանկար 3
2 Կանգառ 2 Հաղբատ

Հաղբատը մոտ է գտնվում Սանահինին, եւ իրենից ներկայացնում է հսկայական վանական համալիր՝ իր մեջ ներառող եկեղեցիներով, կրոնական ու աշխարհիկ բազմաթիվ շինություններով։ Առաջին եկեղեցին՝ Սուրբ Նշանը, կառուցվել է 976 թվականին։ Հաղպատում գրադարան է եղել, որտեղ գրքերը պահելու հատուկ միջոց կար. դրանք դնում էին անցքերի մեջ, և նրանց հետ միասին բաց վիճակում գինի էին դնում, որպեսզի ձեռագրերը խոնավությունից չփչանան։ Հաղբատը դարեր շարունակ եղել է հայոց պատմության, մշակույթի եւ կրթության կարեւոր կենտրոն։

Հաղբատ Հաղբատ՝ լուսանկար 2 Հաղբատ՝ լուսանկար 3
3 Կանգառ 3 Սանահին

10-րդ դարում հիմնադրված Սանահին վանական համալիրը համընկնում է Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանի հետ։ Առաջին եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, 951 թվականին է կառուցվել։ Վանքում կան 5 եկեղեցիներ, գրադարան, զանգակատուն, ակադեմիա եւ արքայական դամբարան։ Ի դեպ, այստեղ է գտնվում Հայաստանի ամենահին ակադեմիան։ Հաղբատի հետ միասին Սանահինը առաջիններից էր, որ ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային պաշտպանության տակ։

Սանահին Սանահին՝ լուսանկար 2
4 Կանգառ 4 Մենձ Էր քարայր

Քարայրը գտնվում է Ալավերդիում՝ Սանահինի վանք տանող ճանապարհին։ Համալիրն իրենից ներկայացնում է թանգարան-ռեստորան, որի մի հատվածը գտնվում է քարանձավի ներսում, իսկ մյուս մասը բացօթյա է։ Այցելուները կարող են հիանալ Դեբեդի կիրճի և հարակից բնակավայրերի գեղեցիկ տեսարաններով։ Համալիրն առաջարկում է հայկական և միջազգային խոհանոց։

Մենձ Էր քարայր Մենձ Էր քարայր՝ լուսանկար 2 Մենձ Էր քարայր՝ լուսանկար 3
5 Կանգառ 5 Օձուն

Մեր էքսկուրսիան կսկսենք Օձուն գյուղից, որտեղ էլ գնալու ենք այցելելու 6-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Եկեղեցին, որն ի սկզբանե կառուցվել է առանց գմբեթի, իր պատմության ընթացքում մի քանի փոփոխության է ենթարկվել։ Ավելացվեց գմբեթը՝ եկեղեցու ճարտարապետությունը յուրահատուկ դարձնելով, քանի որ այն արդեն գմբեթավոր բազիլիկ է, իսկ 1888 թվականին դրան ավելացվել են զույգ զանգաշտարակներ։

Օձուն Օձուն՝ լուսանկար 2 Օձուն՝ լուսանկար 3

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Տրանսպորտ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից
Ուղղություններ: Հաղպատ-Սանահին
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ կարելի է տեսնել այս տուրի ընթացքում։

Տուրի ընթացքում կայցելեք Ախթալայի վանք, Հաղպատ, Սանահինի վանք, «Մենձ էր» քարայր և Օձուն։ Տուրը համադրում է գեղեցիկ բնությունն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության հուշարձանները։

Որքա՞ն է տևում տուրը։

Սա մեկօրյա տուր է, որը տևում է 12-13 ժամ։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Արժեքը՝ 54 675 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։

Ե՞րբ կարելի է մասնակցել այս տուրին։

Սա անհատական տուր է, որը կազմակերպվում է ըստ պատվերի՝ ձեր ընտրած օրը։

Որտեղի՞ց է մեկնարկում և որտե՞ղ է ավարտվում տուրը։

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից։

Ի՞նչ է ներառված տուրի արժեքի մեջ։

Տուրի արժեքի մեջ ներառված է տրանսպորտը։ Սնունդը ներառված չէ, ուստի կարող եք սնունդ վերցնել ձեզ հետ կամ վճարել տեղում։

Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։

Ինչպիսի՞ տրանսպորտով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի չափից։ Ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է․ Wi-Fi սովորաբար չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետն աշխատում է։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել տուրին։

Այո, տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաները մասնակցում են անվճար, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7 տարեկանից սկսած վճարվում է լրիվ արժեքը։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։ Խիստ անբարենպաստ եղանակի դեպքում տուրը կարող է հետաձգվել կամ վճարը՝ վերադարձվել։

Ինչպե՞ս կարող եմ վճարել տուրի համար։

Կարող եք վճարել քարտով կամ կանխիկ՝ մեր գրասենյակում, ինչպես նաև բանկային փոխանցումով։ Ամրագրումը հաստատելու համար վճարումը կատարվում է նախապես։

Ի՞նչ է անհրաժեշտ տուրն ամրագրելու համար։

Ամրագրման համար անհրաժեշտ են ձեր հեռախոսահամարը և բոլոր մասնակիցների անուն-ազգանունները։ Ամրագրումներն ընդունվում են մինչև տուրի նախորդ օրը, սակայն խորհուրդ ենք տալիս ամրագրել հնարավորինս շուտ։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Ախթալա 2Հաղբատ 3Սանահին 4Մենձ Էր քարայր 5Օձուն

Հանրաճանաչ ուղղություններ