Խոր Վիրապ, Նորավանք, Ջերմուկ, Արենի քարանձավ, Գինու գործարան
Անհատական տուր Երևանից (10–11 ժամ)՝ Արարատի տեսարանով Խոր Վիրապ, Նորավանք, Արենիի քարանձավ ու գինու գործարան և առողջարանային Ջերմուկ։
Տուրի մասին
Տևողություն 10-11 ժամ:
"Ճանաչողական այս տուրը հագեցած է բազմազանությամբ։ Մեր զբոսաշրջային խումբը հնարավորություն կունենա ծանոթանալու Խոր Վիրապի վանքին, որտեղ հայերի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը եղել է բանտարկված, այնուհետեւ Նորավանքին՝ միջնադարյան գեղեցիկ վանական համալիր՝ շրջապատված կարմրավուն բարձր ժայռերով։ Էքսկուրսիայի երկրորդ մասում կայցելենք Ջերմուկի «Ջրահարսի վարսեր» ջրվեժ, հանքային ջրերի ըմպելասրահ, Երազանքերի կամար։ Տուրը կեզրափակվի Արենիի գինու գործարանի հայկական անուշահամ գինիների համտեսով։"
Երթուղի
1 Կանգառ 1 Խոր Վիրապ
"Շատերը գիտեն, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը Հայաստանն է։ Պաշտոնապես այն ընդունվել է 301 թվականին, երբ նախկինում այստեղ եղած մայրաքաղաքի բանտից՝ վիրապից, դուրս բերվեց Գրիգորը։ Նա այստեղ բանտարկված էր 13 տարի՝ իր քրիստոնեական հավատքի համար։ Հիվանդ արքայի վերջին հույսը լինելով՝ նա նրան բուժեց, ինչից հետո թագավորն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Միաժամանակ, այստեղից է բացվում լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռ։ Շատ մոտ գտնվելը Արարատին հնարավորություն է տալիս տեսնել լեռան ամբողջ կառուցվածքը եւ հիանալ ողջ գեղեցկությամբ։"
2 Կանգառ 2 Նորավանք
"Միջնադարյան հայկական ճաշակն ու ճարտարապետական տաղանդը միավորվել են Նորավանքի մեջ։ Հիմնադրված լինելով 9-րդ դարում՝ այս վանքը իր զարգացմանն է հասնում 13-14-րդ դարերում։ Շրջապատված կարմրավուն գույնի բարձր լեռներով եւ կառուցված լինելով հենց ժայռերից վերցված քարից՝ Նորավանքը ներդաշնակ լրացնում է տեղի բնապատկերը՝ մնալով յուրահատուկ իր տեսակի մեջ։"
3 Կանգառ 3 Արենի
Տուրի վերջում մենք այցելում ենք գինեգործության կենտրոն Արենի գյուղ, որտեղ մեզ հյուրընկալում է Արենի գինու գործարանը։ Մեր հյուրերը կարող են համտեսել հայկական տարբեր տեսակի գինիներ, այդ թվում նաև Արենի տեսակի խաղողից ստացված։ Կտեսնենք նաեւ մառանը, որտեղ ամբարված են գինիները, իսկ վերեւի հարկում կարող եք օգտվել գեղեցիկ սրճարանից։
4 Կանգառ 4 Ջերմուկ
Հասնելով Ջերմուկ, գնում ենք տեսնելու ջրվեժը։ 68-70 մետր բարձրությամբ «Ջրահարսի վարսեր» ջրվեժը պատմում է մեզ արգելված սիրո մասին լեգենդը, ըստ որի իր սիրեցյալին հանդիպելու համար իշխանն անիծում է իր դստերը, որը վերածվում է քարի, իսկ մազերը դեռ հոսում են ջրի տեսքով, ջրվեժն էլ ստանում է «Ջրահարսի վարսեր» անունը։
Ի՞նչ է ներառված
Ներառված է
- Տրանսպորտ
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ վայրեր է այցելում այս տուրը։
Տուրն այցելում է Խոր Վիրապ վանք, Նորավանք՝ բարձր կարմրավուն ժայռերով շրջապատված միջնադարյան վանական համալիր, Ջերմուկ քաղաք և Արենի՝ իր քարանձավով ու գինու գործարանով։
Որքա՞ն է տևում տուրը։
Սա մեկօրյա տուր է, որը տևում է 10-11 ժամ։
Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։
Արժեքը՝ 54 958 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։
Ե՞րբ է անցկացվում այս տուրը։
Սա անհատական տուր է, որն անցկացվում է ըստ պահանջի՝ ձեր ընտրած օրը։
Որտեղի՞ց է սկսվում և որտե՞ղ է ավարտվում տուրը։
Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից։
Ինչո՞ւ է կարևոր Խոր Վիրապը։
Խոր Վիրապն այն վանքն է, որտեղ բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը՝ Հայոց առաջին կաթողիկոսը։
Ի՞նչ կտեսնենք Ջերմուկում։
Ջերմուկում տուրն այցելում է «Ջրահարսի մազեր» ջրվեժ և Երազանքների կամար։
Տուրի ընթացքում գինու համտես կա՞։
Այո, տուրի ընթացքում Արենիի գինու գործարանում տեղի է ունենում հայկական գինիների համտես։
Ի՞նչ է ներառված արժեքի մեջ։
Արժեքի մեջ ներառված է տրանսպորտը։ Սնունդը ներառված չէ․ կարող եք վերցնել ձեր սնունդը կամ վճարել տեղում։ Մուտքի վճարները նույնպես ներառված չեն և սովորաբար վճարվում են կանխիկ՝ տեղում։
Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։
Տուրն անցկացվում է հայերեն, անգլերեն կամ ռուսերեն։
Կարո՞ղ են երեխաները մասնակցել տուրին։
Այո, տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաների համար տուրն անվճար է, 3-6 տարեկանները ստանում են 50% զեղչ, իսկ 7 տարեկանից գործում է ամբողջական արժեքը։
Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։
Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։
Հարցեր ունե՞ք?