Հայաստանի տեսարժան վայրերը Արարատ

Խոր Վիրապ

  • ՄարզԱրարատ
  • Հեռավորությունը Երևանից44.3 կմ
  • ՏեսակՎանք/եկեղեցի

Արարատ

Վայրի մասին

Արաքս գետի ձախ ափին է գտնվում Խոր Վիրապը, որի պատմությունը ամենասերտ կերպով կապված է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու ժամանակահատվածի հետ։ Վիրապը մի խորը փոս էր՝ լի օձերով, կարիճներով ու թունավոր միջատներով, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ պատմիչ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը հալածում էր քրիստոնյաներին, որոնց թվում էր նաեւ Գրիգոր Լուսավորիչը։ Արքայի հրամանով Լուսավորչին նետում են Արտաշատի արքունական բանտի փոսը, որտեղ նա անցկացնում է մոտ 14 տարի։ Այս ժամանակահատվածում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանանում է, եւ ըստ Տրդատի քրոջ երազի, նրան կարող էր բուժել միայն Գրիգոր Լուսավորիչը։ Արքայի հրամանով Լուսավորիչն ազատ է արձակվում, բուժում արքային, որից հետո, ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։ Խոր Վիրապ վանական համալիրը բաղկացած է Սբ․ Գրիգոր եւ Սբ. Աստվածածին եկեղեցիներից: Խոր Վիրապը կրոնական ու պաշտպանական կառույցների համակցման՝ վանք-ամրոցի լավագույն օրինակ է։

Հետաքրքիր

Փաստեր՝ Խոր Վիրապ

  1. Խոր Վիրապը բացի կարեւոր սրբատեղի լինելուց, 13-րդ դարից սկսած դարձել է կրթության եւ գիտության կենտրոն, որտեղ սովորել են Վարդան Արեւելցին, Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Ներսես Մշեցին, եւ այլն։

  2. 642 թվականին Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը վիրապի վրա կառուցել է Սբ․ Գեւորգ զվարթնոցատիպ եկեղեցին, որը ցավոք ավերվել է։ Հենց այդ ավերակների վրա է հետագայում (17-րդ դար) կառուցվել ներկայիս Սբ․ Գրիգոր եկեղեցին։

  3. Անցքը, որից այրի կինը 14 տարի ամեն օր հաց է նետել Լուսավորչին, գտնվում է վիրապի առաստաղի արեւելյան կողմում։

Եղանակ՝ Արարատ

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Խոր Վիրապ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Խոր Վիրապ

Հաճախ տրվող հարցեր

Որտե՞ղ է գտնվում Խոր Վիրապը։

Խոր Վիրապը գտնվում է Արաքս գետի ձախ ափին։ Նրա պատմությունը սերտորեն կապված է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու ժամանակահատվածի հետ։

Ի՞նչ պատմություն ունի Խոր Վիրապը։

Վիրապը օձերով, կարիճներով ու թունավոր միջատներով լի խորը փոս էր, ուր նետում էին դատապարտյալներին։ Ըստ պատմիչ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծի հրամանով Գրիգոր Լուսավորչին նետում են Արտաշատի արքունական բանտի այս փոսը, որտեղ նա անցկացնում է մոտ 14 տարի։ Երբ արքան մահացու հիվանդանում է, Լուսավորիչն ազատ է արձակվում, բուժում նրան, եւ արքայի աջակցությամբ քրիստոնեությունը դառնում է պետական կրոն։

Ի՞նչ տեսնել Խոր Վիրապում։

Վանական համալիրը բաղկացած է Սբ. Գրիգոր եւ Սբ. Աստվածածին եկեղեցիներից եւ վանք-ամրոցի լավագույն օրինակ է։ Ներկայիս Սբ. Գրիգոր եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում՝ 642 թվականին վիրապի վրա կառուցված եկեղեցու ավերակների վրա, իսկ անցքը, որից այրի կինը 14 տարի ամեն օր հաց էր նետում Լուսավորչին, գտնվում է վիրապի առաստաղի արեւելյան կողմում։

Խոր Վիրապը եղե՞լ է կրթական կենտրոն։

Այո, կարեւոր սրբատեղի լինելուց բացի՝ 13-րդ դարից Խոր Վիրապը դարձել է կրթության եւ գիտության կենտրոն, որտեղ սովորել են Վարդան Արեւելցին, Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Ներսես Մշեցին եւ ուրիշներ։

Կարելի՞ է Խոր Վիրապ այցելել Երեւանից մեկնող տուրով։

Այո, ONE WAY Tour-ի՝ Երեւանից մեկնող տուրերն այցելում են Խոր Վիրապ․ դրանք ներկայացված են այս էջում։

Արարատ

Պլանավորեք այցելությունը

Հասցե

near the village of, H11, Pokr Vedi 0612, Armenia

Տուրեր

Տուրեր դեպի Խոր Վիրապ

Արարատ

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Խոր Վիրապ

Բլոգ

Կարդացեք նաև

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Խոր Վիրապ, Հայաստան
1 / 3 · Խոր Վիրապ