Գառնի, Գեղարդ, Ազատի կիրճ, Խոր Վիրապի վանք

Քարերի սիմֆոնիա և Ազատի կիրճ, Չարենցի կամար, Խոր Վիրապ

Անհատական տուր Երևանից (6–7 ժամ)՝ Չարենցի կամար, Գառնու տաճար, Գեղարդ, Քարերի սիմֆոնիա, լավաշի թխում և Արարատին նայող Խոր Վիրապ։

Ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Տևողություն 6-7 ժամ։

Մեր զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրում ենք՝ տեսնելու երկու տարբեր ժամանակաշրջանների եւ կրոնների տաճարներ, բնական բազալտե երգեհոն եւ դեպի Արարատ լեռը բացվող լավագույն տեսարաններից մեկը։ Այս տուրի էսքկուրսիոն ծրագրում ընդգրկված վայրերից երկուսը ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս են կազմում։

Երթուղի

1 Կանգառ 1 Չարենցի կամար

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը Ողջաբերդ գյուղով անցնելիս հաճախ նկատում էր, որ մոտակա բլուրից հիասքանչ տեսարան է բացվում է դեպի Արարատ լեռը։ Եւ ահա, 1957 թվականին, Իսրայելյանն ավարտում է իր նախագծած կառույցը, որն անվանվում է Արարատ լեռան տաճար։ Ճակատային մուտքի վրա տեսանելի մեծ տառերով փորագրվում է Եղիշե Չարենցի բանաստեղծության վերջին տողը. «աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում»։ Շատ շուտով վայրը ստացավ իր՝ նոր, ժողովրդական եւ ավելի հայտնի անունը՝ Չարենցի կամար։ Տուրը սկսում ենք հենց Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռան դիտակետ այցելությամբ։

Չարենցի կամար Չարենցի կամար՝ լուսանկար 2
2 Կանգառ 2 Գառնու հեթանոսական տաճար

Առաջին դարում վեր խոյացած, երկար դարեր անցած, ավիրված եւ ապա նորից վեր հառնած տաճարը պատմում է նախաքրիստոնեական Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին։ Միհրին՝ արեւի աստծուն նվիրված տաճարը միակ պահպանված հեթանոսական տաճարն է թե' Հայաստանում, թե' նախկին ԽՍՀՄ տարածքում։ Տաճարն ավիրվել է 1679 թվականին ավերիչ երկրաշարժից եւ վերականգնվել է շուրջ 8 տարի, 1968-75 թթ.։

Գառնու հեթանոսական տաճար Գառնու հեթանոսական տաճար՝ լուսանկար 2 Գառնու հեթանոսական տաճար՝ լուսանկար 3
3 Կանգառ 3 Գեղարդ վանական համալիր

Ժայռափոր այս վանքի հին անունը եղել է Այրիվանք՝ ի հաշիվ շրջակա լեռներում եղած մոտ 140 քարայրների։ Այս քարայրները բնակեցված են եղել վանականներով։ Հետագայում այստեղ բերված սրբագույն մասունք Գեղարդը վանքին տվեց իր՝ ներկայիս Գեղարդավանք անունը։ Հռոմեացի հարյուրապետ Լոնգիանոսի զենքը՝ սուրբ մասունք Գեղարդը, որով խոցվել է Քրիստոսը, այժմ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Գեղարդ վանական համալիր Գեղարդ վանական համալիր՝ լուսանկար 2 Գեղարդ վանական համալիր՝ լուսանկար 3
4 Կանգառ 4 Քարերի սիմֆոնիա

Հաջորդ կանգառն արդեն բազալտե երգեհոնն է՝ Քարերի սիմֆոնիան։ Հրաշալի հավասարաչափությամբ, բնական ճանապարհով կտրտված քարերի կուտակումն իրական բնության հրաշք է եւ եւս ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս։ Հիմնականում, վեցանկյուն քարերը մեկը մյուսի ողջ կիրճով մեկ ձգված, նմանվում են երգեհոնի, որտեղից էլ առաջացել է Քարերի սիմֆոնիա անվանումը։

Քարերի սիմֆոնիա Քարերի սիմֆոնիա՝ լուսանկար 2
5 Կանգառ 5 Լավաշի թխում

Լավաշի մաստեր-կլասի շրջանակներում կտեսնեք թե ինչպես է թխվում հայտնի հայկական հացը՝ լավաշը։

Լավաշի թխում Լավաշի թխում՝ լուսանկար 2 Լավաշի թխում՝ լուսանկար 3
6 Կանգառ 6 Խոր Վիրապ վանական համալիր

"Շատերը գիտեն, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը Հայաստանն է։ Պաշտոնապես այն ընդունվել է 301 թվականին, երբ նախկինում այստեղ եղած մայրաքաղաքի բանտից՝ վիրապից, դուրս բերվեց Գրիգորը։ Նա այստեղ բանտարկված էր 13 տարի՝ իր քրիստոնեական հավատքի համար։ Հիվանդ արքայի վերջին հույսը լինելով՝ նա նրան բուժեց, ինչից հետո թագավորն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Միաժամանակ, այստեղից է բացվում լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռ։ Շատ մոտ գտնվելը Արարատին հնարավորություն է տալիս տեսնել լեռան ամբողջ կառուցվածքը եւ հիանալ ողջ գեղեցկությամբ։

Խոր Վիրապ վանական համալիր Խոր Վիրապ վանական համալիր՝ լուսանկար 2 Խոր Վիրապ վանական համալիր՝ լուսանկար 3

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Տրանսպորտ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ կտեսնեմ այս տուրի ընթացքում։

Կտեսնեք երկու տարբեր ժամանակաշրջանների և կրոնների տաճարներ, բնական բազալտե երգեհոն և Արարատ լեռան լավագույն տեսարաններից մեկը։ Ծրագրի վայրերից երկուսը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Ինչպիսի՞ն է տուրի երթուղին։

Տուրը հերթականությամբ այցելում է Չարենցի կամար, Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանք և Քարերի սիմֆոնիա, այնուհետև լինում է լավաշի թխում, իսկ վերջին կանգառը Խոր Վիրապի վանքն է։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Արժեքը՝ 35 106 AMD-ից մեկ անձի համար․ վերջնական գինը կախված է խմբի չափից, մեքենայից և գիդի լեզվից։

Որքա՞ն է տևում տուրը։

Սա մեկօրյա տուր է, որը տևում է մոտ 6-7 ժամ։

Ե՞րբ է անցկացվում տուրը։

Սա անհատական տուր է, ուստի այն անցկացվում է պատվերով՝ ձեր ընտրած օրը։

Որտեղի՞ց է մեկնում և որտե՞ղ է ավարտվում տուրը։

Կվերցնենք ձեր հյուրանոցից կամ Երևանի ցանկացած հասցեից։ Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ։

Ի՞նչ է ներառված տուրի արժեքի մեջ։

Տուրի արժեքի մեջ ներառված է տրանսպորտը։ Սնունդը և մուտքավճարները ներառված չեն․ սնունդը կարող եք վերցնել ձեզ հետ կամ վճարել տեղում, իսկ մուտքավճարները հիմնականում վճարվում են կանխիկ՝ տեղում։

Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հայերեն, անգլերեն կամ ռուսերեն։ Մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են և լավ ծանոթ են պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։

Ինչո՞վ է հայտնի Խոր Վիրապը։

Խոր Վիրապն այն վանքն է, որտեղ բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը՝ հայոց առաջին կաթողիկոսը։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել, և զեղչ կա՞ նրանց համար։

Այո, տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաները մասնակցում են անվճար, 3-6 տարեկանները ստանում են 50% զեղչ, իսկ 7 տարեկանից գործում է լրիվ արժեքը։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։

Անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ գումարը կարող է վերադարձվել։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Չարենցի կամար 2Գառնու հեթանոսական տաճար 3Գեղարդ վանական համալիր 4Քարերի սիմֆոնիա 5Լավաշի թխում 6Խոր Վիրապ վանական համալիր

Հանրաճանաչ ուղղություններ