Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Բլոգ
3 օրը շատ չէ, բայց բավարար ժամանակ է Երևանին և նրա մոտակայքում տեղակայված տեսարժան վայրերին ծանոթանալու համար: Քրիստոնեության օրրան համարվող այս հնագույն երկրի պատմամշակութային կոթողների մեծամասնությունը բարեբախտաբար մոտ է գտնվում մայրաքաղաքին և նույնիսկ կարճ այցելության դեպքում հնարավոր է տեսնել դրանք: Նույնիսկ ընտրության բազմակիության պատճառով ստիպված կլինեք ընտրել, թե ինչ տեսնել: Սակայն այցելությունների սկզբնակետը պետք է Երևանի տեսարժան վայրերը լինեն:

Դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում հիմնադրված, Հայաստանի 12-րդ մայրաքաղաք Երևանը հնի ու նորի յուրօրինակ խառնուրդ է: Քիչ չեն հուշարձաններն ու թանգարանները, որոնք ամփոփում են 2800-ամյա քաղաքի պատմությունը: Կարճ ժամանակով Երևանում գտնվելու դեպքում պարտադիր այցելության վայրեր են Հայաստանի Պատմության թանգարանը, պատմամշակութային, գիտահետազոտական և տեղեկատվական խոշոր կենտրոն, որը համակողմանիորեն ներկայացնում է հայ ժողովրդի պատմությունը, Մատենադարանը, որը ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկն է և Ծիծեռնակաբերդը, որտեղ հնարավոր է ծանոթանալ վերջին հարյուրամյակում Հայաստանի պատմության ամենաբեկումնային իրադարձություններից մեկի՝ Ցեղասպանության պատմության հետ:

Օրվա 2-րդ կեսը կարելի է անցկացնել տեսարժան վայրերի դիտումով և այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը՝ Էջմիածինը, Վաղարշապատի եկեղեցիները (Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ) և 7-րդ դարի տաճար Զվարթնոցը, որի անվան ծագումը կապվում է հայերեն «զվարթուն» բառին, որը նշանակել է «հրեշտակ»:

2-րդ օրը, շարունակելով տեսարժան վայրերի այցելությունը, առաջարկում ենք ծանոթանալ Հայաստանի տարածաշրջանում պահպանված միակ հեթանոսական տաճար Գառնիին, որը կառուցվել է 1-ին դարում և նվիրված է եղել արևի աստված Միհրին: Տաճարին շրջապատող 24 սյուները խորհրդանշել են օրվա ժամերը: Գառնու տաճարից ոչ շատ հեռու գտնվում է Գեղարդավանքը, որը սկզբում կոչվել է Այրիվանք ժայռափոր լինելու հետևանքով: Սակայն մոտ 500 տարի այստեղ պահվել է այն հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը Գողգոթայում խոցել է Քրիստոսի կողը, ինչից էլ հետագայում վանքը ստացել է Գեղարդ անունը:

Չնայած օրը հագեցած է լինում եկեղեցիների այցելությամբ, սակայն չենք կարող չառաջարկել այցելել Խոր Վիրապ՝ հայոց նվիրական սրբավայրերից մեկն ու հանրահայտ ուխտատեղին: Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկված է եղել Խոր Վիրապի փոսում: Այստեղից նաև չքնաղ տեսարան է բացվում դեպի բիբլիական լեռ Արարատ: Օրվա հիանալի ավարտ կլինի Հանրապետության հրապարակում երգող շատրվանների ունկընդրումը, որը ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել, եթե որոշել եք ու այցելել Երևան:

3-րդ օրը հիանալի տարբերակ կլինի զբոսաշրջային վայրերից այցելել Սաղմոսավանք-Հայոց այբուբենի հուշարձան-Ամբերդ-Քարի լիճ, իսկ օրն ավարտել Բյուրականի աստղադիտարանում: Սաղմոսավանքը՝ հայկական աշխարհիկ ճարտարապետության բարձրարվեստ կառույցներից մեկը դեռևս 13-րդ դարից կանգուն է Քասախ գետի աջ ափին՝ համանուն կիրճի եզրին: Հայոց այբուբենի հուշարձանը կառուցվել է 2005 թվականին հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։ Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։
Քիչ հեռու՝ Արագածի փեշին՝ 2300 մետր բարձրության վրա Ամբերդ ամրոցն է, որտեղ Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերը եղել են վառ արտահայտված: Ամբերդ նշանակում է «բերդ ամպերի մեջ»: Շարունակելով ճանապարհը Արագածի փեշերին՝ հասնում ենք սառցե գոյացություններից առաջացած և 9 մետր խորություն ունեցող Քարի լիճ, որը գտնվում է 3250 մետր բարձրության վրա: Անհնար է չզմայլվել խորհրդավոր գեղեցկություն ունեցող այս լճով: Իսկ Քարի լճից ոչ շատ հեռու գտնվում է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, որը հիմնադրվել է 1946 թ-ի աշնանը և համարվում է արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։

Իսկ եթե ցանկանում եք ճանաչել և ուսումնասիրել ամեն մի վանք ու խաչքար, ծանոթանալ դարավոր պատմությանը, ապա կարող եք մեզ վստահել ձեր շրջագայությունը մեզ։ ONE WAY Tour ընկերությունը կազմակերպում է խմբային և անհատական ուղղություններ Հայաստանի ցանկացած ուղղությամբ։
Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Blog
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը Երբ խոսում ենք Հայաստանի բնության մասին, առաջին հերթին հիշում ենք լճերը, անտառներն ու բարձր լեռները։ Սակ...
Blog
Հայաստանի 7 ճանապարհ, որոնցով պետք է գոնե մեկ անգամ անցնել կյանքում
Ճանապարհորդության ընթացքում հաճախ նպատակակետն է գրավում ամբողջ ուշադրությունը, սակայն Հայաստանում կան ճանապարհներ, որոնց գեղեցկությունը ոչնչով չի զիջում վերջնակետին։ Լեռնանցքներ...