Հայաստանի տեսարժան վայրերը Արագածոտն

Սաղմոսավանք

  • ՄարզԱրագածոտն
  • Հեռավորությունը Երևանից33 կմ
  • ՏեսակՎանք/եկեղեցի

Արագածոտն

Վայրի մասին

Սաղմոսավանք վանական համալիրը գտնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում։ Վանական համալիրը, ամենայն հավանականությամբ, իր անունը ստացել է «սաղմոս» բառից, որը նշանակում է օրհներգություն, եկեղեցական հոգեւոր երգ։ Վանքը կոչվել է Սաղմոսավանք, քանի որ եկեղեցում հաճախ են հնչել սաղմոսներ։ Սաղմոսավանքը, ինչպես հայկական շատ եկեղեցիներ, ունի բնական ակուստիկա, ինչն էլ պայմանավորել նրա անվան առաջացումը։ Միջնադարյան հայկական եկեղեցիների զգալի մասը կառուցվել է ակուստիկ ճշգրիտ հաշվարկներով, ինչն ուղղակիորեն վկայում է հայ ճարտարապետների ու շինարարների բացառիկ վարպետության մասին։ Սաղմոսավանք վանական համալիրը պատմական վկայություններում առաջին անգամ հիշատակվում է 12-րդ դարում։ Այդ ժամանակ այստեղ ապրել է վարդապետ Հովհաննես Մունջը, ով դպրոց էր հիմնադրել Սաղմոսավանքում։ Սակայն որպես վանական համալիր, Սաղմոսավանքը ձեւավորվել է միայն 13-րդ դարում, Վաչուտյանների իշխանական տոհմի օրոք։ Նրանց հովանավորությամբ վանքը վերածվել է հոգեւոր եւ մշակութային կենտրոնի։ Հատկանշական է, որ հենց Վաչուտյանների օրոք ծաղկում է ապրել նաեւ Հովհաննավանքը, որը դարձել էր նրանց տոհմական վանքը։ Վանական համալիրի գլխավոր կառույցը՝ Սբ. Սիոն եկեղեցին, կառուցվել է 1215 թվականին՝ Վաչե Վաչուտյանի եւ նրա կնոջ՝ Մամախաթունի հովանավորությամբ. Եկեղեցու շինարարությունն իրականացվել է շուրջ 20 տարի եւ ավարտվել է 1235 թվականին։ Սբ. Սիոն եկեղեցու կառուցման ավարտից հետո, Վաչե Վաչուտյանի որդին՝ Քուրդ Վաչուտյանը, շարունակում է վանական համալիրի զարգացումը։ Նա նախաձեռնում է Սբ. Աստվածածին եկեղեցու շինարարությունը, որը համալիրի երկրորդ եկեղեցին է։ Քուրդ Վաչուտյանի նախաձեռնությամբ՝ 1240-ական թվականներին սկսվում է նաեւ Հովհաննավանքի գավթի կառուցումը՝ ընդգծելով Վաչուտյանների հոգեւոր կենտրոնների ընդարձակման քաղաքականությունը։

Հետաքրքիր

Փաստեր՝ Սաղմոսավանք

  1. Կիրակոս Գանձակեցին Սաղմոսավանքը դասում է հայկական ութ նշանավոր մենաստանների շարքին։

  2. Սաղմոսավանքի ակուստիկ ճարտարապետության շնորհիվ սաղմոսներն այստեղ առանձնահատուկ գեղեցիկ ու հզոր են հնչել, որն էլ հանգեցրել է վանքի անվանմանը՝ «Սաղմոսների վանք», «Սաղմոսավանք»:

  3. Սաղմոսավանքն այն եզակի հոգեւոր կենտրոններից է, որի անունով հետագայում կոչվել է նաեւ մոտակա գյուղը։ Մինչ վանքի գոյությունը տարածքը հայտնի էր որպես անապատ կամ մենաստան, իսկ Սաղմոսավան գյուղը հիմնադրվել է միայն 1830-ականներին։

Եղանակ՝ Արագածոտն

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Սաղմոսավանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Սաղմոսավանք

Հաճախ տրվող հարցեր

Որտե՞ղ է գտնվում Սաղմոսավանքը։

Սաղմոսավանք վանական համալիրը գտնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում։

Ի՞նչ է նշանակում Սաղմոսավանք անունը։

Անունը, ամենայն հավանականությամբ, առաջացել է «սաղմոս» բառից, որը նշանակում է օրհներգություն, եկեղեցական հոգեւոր երգ, քանի որ վանքում հաճախ են հնչել սաղմոսներ։ Ակուստիկ ճարտարապետության շնորհիվ սաղմոսներն այստեղ առանձնահատուկ գեղեցիկ ու հզոր են հնչել, որից էլ վանքը կոչվել է «Սաղմոսների վանք»։

Ե՞րբ եւ ո՞վ է կառուցել Սաղմոսավանքը։

Սաղմոսավանքն առաջին անգամ հիշատակվում է 12-րդ դարում, երբ այստեղ ապրել եւ դպրոց է հիմնել վարդապետ Հովհաննես Մունջը, սակայն որպես համալիր այն ձեւավորվել է 13-րդ դարում՝ Վաչուտյանների իշխանական տոհմի օրոք։ Գլխավոր՝ Սբ. Սիոն եկեղեցին կառուցվել է Վաչե Վաչուտյանի եւ նրա կնոջ՝ Մամախաթունի հովանավորությամբ եւ ավարտվել 1235 թվականին, իսկ Վաչեի որդին՝ Քուրդ Վաչուտյանը, նախաձեռնել է Սբ. Աստվածածին եկեղեցու կառուցումը։

Ինչո՞վ է հայտնի Սաղմոսավանքը։

Պատմիչ Կիրակոս Գանձակեցին Սաղմոսավանքը դասում է հայկական ութ նշանավոր մենաստանների շարքին։ Այն նաեւ այն եզակի հոգեւոր կենտրոններից է, որի անունով հետագայում կոչվել է մոտակա գյուղը, որը հիմնադրվել է միայն 1830-ականներին։

Արագածոտն

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Saghmosavank, Сагмосаван, Армения

Արագածոտն

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Սաղմոսավանք

Բլոգ

Կարդացեք նաև

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Սաղմոսավանք, Հայաստան
1 / 3 · Սաղմոսավանք