Հայաստանի տեսարժան վայրերը Արագածոտն
Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի
- ՄարզԱրագածոտն
- Հեռավորությունը Երևանից22 կմ
- ՏեսակՎանք/եկեղեցի
Արագածոտն
Վայրի մասին
Հետաքրքիր
Փաստեր՝ Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի
-
Ավանդության համաձայն, Սբ. Գեւորգի մասունքների մի մասը տեղափոխվել է Վրաստան՝ վրաց թագավորին հիվանդությունից բուժելու նպատակով: Սակայն ապաքինվելուց հետո թագավորը հրաժարվել է մասունքները վերադարձնել հայերին եւ դրանց հիմքով կառուցել է Մուղնու Սբ. Գեւորգ հայկական եկեղեցին Թբիլիսիում։
-
Վանքի բակում կա մի խաչքար, որի տեղադրման պատմությունն անհայտ է, չկա տեղեկություն հեղինակի եւ տեղադրողի մասին։ Խաչքարը թվագրվում է 1975 թվական։
-
Վանքի ուխտի օրը նշվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը։
Եղանակ՝ Արագածոտն
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի
Հաճախ տրվող հարցեր
Որտե՞ղ է գտնվում Մուղնու Սուրբ Գևորգ վանքը։
Սբ. Գևորգը, որն առավել հայտնի է որպես Մուղնու եկեղեցի, գտնվում է Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավում։ Այն եղել է հանրահայտ կրոնական և մշակութային կենտրոն։
Ե՞րբ է հիմնադրվել Մուղնու եկեղեցին։
Ենթադրվում է, որ եկեղեցին հիմնադրվել է 13-րդ դարի առաջին կեսին Հովհաննավանքի միաբանության կողմից, որոնք այստեղ են տեղափոխել Սբ. Գևորգի մասունքները։ 1278 թվականին այստեղ ձեռագրեր են ընդօրինակվել, իսկ միջնադարում գործել է դպրոց, որը հիմնադրել է Աբել եպիսկոպոս Մխիթարյանը, ով հետագայում շարադրել է վանքի պատմությունը։
Ինչպիսի՞ն է Մուղնու եկեղեցին։
Սբ. Գևորգը գմբեթավոր բազիլիկ է՝ կառուցված սև, կարմիր և դեղնավուն տուֆից․ արևմտյան կողմում կա եռակամար բաց սրահ, որի վրա բարձրանում է զանգակատան 12 սյունանի ռոտոնդան։ Եկեղեցին հայտնի է իր բարձրարվեստ զարդաքանդակներով և 17–18-րդ դարերի որմնանկարներով, որոնց հեղինակը, հնարավոր է, Նաղաշ Հովնաթանն է, իսկ բակում կան խաչքարեր, որոնցից ամենահինը թվագրված է 932 թվականով։
Ի՞նչ ավանդություն է կապված Սբ. Գևորգի մասունքների հետ։
Ավանդության համաձայն՝ Սբ. Գևորգի մասունքների մի մասը տեղափոխվել է Վրաստան՝ վրաց թագավորին հիվանդությունից բուժելու համար։ Սակայն ապաքինվելուց հետո թագավորը հրաժարվել է մասունքները վերադարձնել հայերին և դրանց հիմքով Թբիլիսիում կառուցել է Մուղնու Սբ. Գևորգ հայկական եկեղեցին։
Մուղնու Սբ. Գևորգն ուխտատեղի՞ է։
Այո։ Պատմության ընթացքում Մուղնու Սբ. Գևորգի վանքը եղել է բուժիչ սրբավայր, ուր մարդիկ գալիս էին տարբեր հիվանդություններից բուժում և օրհնություն ստանալու, իսկ վանքի ուխտի օրը նշվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը։
Արագածոտն
Պլանավորեք այցելությունը
Mughni 128, Аштарак, Армения
Արագածոտն
Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի
ONE WAY TOUR
Ամրագրել անհատական տուր
Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։